Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Սաղմոս: Զառաջինն յիշատակեալ ՚ի Բուզանդայ ՚ի դ. 48. յասելն. * Գայր հասանէր ՚ի գաւառն Կորճէից ՚ի Սաղամաս: Քաղաք անուամբ յիշատակի առ Թովմայի Արծրունւոյ յերկրորդ վարս Գագկայ եւ. 3. * Գան հասանեն (իսմայելացիք) մինչեւ ցքաղաքն Սաղղամաս, երդմունս ուխտից դնեն առ միմեանս` վրէժս առնուլ, քանդել աւերել զերկիրն Վասպուրական մինչեւ առցեն զԱմիւկ, եւ խնդրեսցեն զքէն արեան ազգին Ութմանց: Երեւի լինել սահմանակից Ատրպատականի ՚ի բանից անտի Յովհաննու կաթողիկոսի, զոր գրէ վասն զօրաց Յուսփայ ոստիկանին. *Գնային զհարաւային կողմամբքն Ռոտկաց գաւառին ՚ի Հեր եւ ՚ի Սաղամաս, եւ անտի ՚ի քաղաքս Ատրպատականի: Այժմ կոչի Սալամաս: Տե'ս ՚ի նոր Հայաստան. թղթ. 249: Եպիսկոպոսն այսր քաղաքի` որ յիշատակի ՚ի ստորագրութիւնս ժողովոց յետին դարու, կոչի Եպիսկոպոս Սաղամաստայ եւ դրանն Պարսից. որպիսի են ՚ի ժողովն Հռոմկլայու` Ստեփաննոս եպիսկոպոս: Եւ ՚ի ժողովն Ատանոյ որ յամի տն 1316. Յակովբ եպիսկոպոս:

Վհրի: Քաղաք` յիշատակեալ ՚ի Թովմայէ Արծրունւոյ դ. 11. ուր ասէ. *Յինքն հանէ (մարզպանն) զՏամբեր եւ զԸռնա գաւառ, եւ որ ասի Ապուջափրի բերդ ՚ի Վհրի քաղաք Կորճէից, զիւր կացուցանէ ոստիկանս ՚ի պահպանութիւն ամրոցին: