Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այսպէս գրի յերիս ձեռագիրս աշխարհագրութեան Խորենացւոյն, վրիպակաւ Մազազ ՚ի տպ: Յովհաննէս կաթ. կոչէ զսա Գեղամաշէն. ուստի պա'րտ է լինել ՚ի մօտակայս ծովուն Գեղամայ, եւ ՚ի Սեւան կղզի, որպէս եւ նա ինքն ակնարկէ յայն բան. *Իսկ Բշրն այն… ելանէ զկողմամբք Գեղամաշէն գաւառին Մազազայ, քինախնդիր լինելով Շահանն կոչեցելոյ Շահ, վասն ո'չ հնազանդելոյ նմա նոցա. եւ վասն զի նա յանմարտնչելի ամրոցին ՚ի Սեւան կղզոջ առկայանայր, եւ Բշրն զոր խնդրէր` այնմ ո'չ եհաս:

Գիւղ Բերդկաց: Յիշատակի առ Յովհաննու կաթ. *Զկնի նորա Սահակ (երրորդ) կայ յաթոռ հայրապետութեանն, որ… մայրենեօք ՚ի Մազազ գաւառէ ՚ի գեղջէ Բերդկաց: Երեւի լինել նոյն գիւղ, որ առ Ղազարայ կոչի Բերդկունք:

Կակաղոյ գիւղ: Զորմէ առ նորին Յովհաննու կաթ. *Յետ սորա Դաւիթ (երկրորդ) ՚ի գաւառէ Մազազայ, ՚ի գեղջէ Կակաղոյ` յաջորդէ զաթոռն սուրբ: Առ Ասողկայ ՚ի բ. 2. գրի վասն նորուն Դաւթի. *՚Ի գաւառէ Մազազայ, ՚ի գեղջէ Կակաղայ: Առ Կիրակոսի յերկուս ձեռագիրս գրի Կաղկաղայ. յասելն վասն նորին Դաւթի, լինել *՚ի Մազազայ ՚ի գեղջէ Կաղկազա: