Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Այսպէս գրի առաջինն յերկուս ձեռագիրս աշխարհագրութեան Խորենացւոյն, իսկ ՚ի միումն որպէս եւ ՚ի տպագրեալն գրի Բուդունիք: Առ Թովմայի Արծրունւոյ ՚ի կրկին տեղիս գրի Բոգունիք. յորում եւ ՚ի դ. 11. դնի գիւղ ինչ Անըստան անուն. *Վերակացու (ասէ) նմա թողոյր զՅովհաննէս ոմն քահանայ` ՚ի Բոգունի գաւառէ ՚ի յԱնըստան գեղջէ:

Երկրորդ գաւառն գրի Կուղանովիտ յերիս ձեռագիրս աշխարհագրութեան Խորենացւոյն. միայն ՚ի տպագրեալն գրի Կաղանովիտ: Առ Թովմայի Արծրունւոյ դ. 4. ուրոյն ուրոյն գրի, Ովիտ այսինքն Հովիտն Կուղան. *Եւ հասեալ ՚ի մի վայր` գան յՈվիտն Կուղան, ուր Գուրգէն բանակ արարեալ էր ՚ի Կարկինեանս տեղւոջ: