Ըստ
հրամանի
որոյ՝
վերստին
ես
ամենանուաստ
ծառայս
նորին
Իսահակ
սևակիրս,
եղէ
ձեռնամուխ
ի
գործ
յիշատակագրութեան
անցելոց
իրաց
և
իրականութեանց,
զգրեցմանէ
թղթոց
և
զնոցին
որպիսութեանց:
Քանզի՝
ի
ՌՄԺԹ
թուականէն
մինչև
ի
սոյն
անցեալ
ՌՄԻԵ
թիւս,
և
ի
յօգոստոսի
ամիսն,
զսոյն
յիշատակագրութեանս
հոգ
յանձնեալ
էի
հոգեկից
եղբօրն
իմոյ,
Յովաննէս
վարդապետին,
և
նա
մեծաւ
աշխատութեամբ
հոգ
տարեալ
գրէր,
առ
ի
թեթևացուցանել
զիս
ի
հոգոց
սորին:
Իսկ
յայս
անցեալ
ամիս՝
անկաւ
ի
մեծ
հիւանդութիւնս,
որ
և
փոխեցաւ
իսկ
առ
Քրիստոս,
և
զիս
միայն
եթող,
ածելով
ինձ
զկսկիծ
մեծագոյն,
մանաւանդ՝
բազմերջանիկ
հօրն
մերոյ
և
Տեառն
հոգևորի
սրբազան
Վեհին:
Ուստի՝
անկաւ
ի
վերայ
իմ
վերստին՝
ծանրութիւն
բեռին
այսր
սպասաւորութեան,
և
անտուստ
ի
յամսոյն
օգոստոսի
եղէ
ձեռնամուխ
ի
գործ
գրութեան
սորին,
եդեալ
առաջի,
թէ
և
ինձ
ժամանելոց
է
վախճան
կենաց,
թէպէտ
ոչ
գիտեմ
զերբն:
Այլ
ի
խնամս
ամենակալին
զիս
յանձնելով՝
որ
իշխէ
կենաց
մերոց
և
մահու,
արկի
զձեռս
ի
գործ՝
զկատարածն
ի
նա
ապաստանելով:
Մանաւանդ՝
զտեսանելն
իմ
զվախճան
նորոյ
ամիս
սկսելոյ:
Որև
նոյն
ինքն
տէր
լիցի
օժանդակիչ
մեզ՝
և
որոց
զկնի
մեր
գան,
առաջնորդելով
ի
գործս
բարութեան,
և
տալով
միշտ
խօսիլ
զուղիղն,
որ
ուղիղն
է
միշտ՝
և
զուղղութիւն
և
զճշմարտութիւն
սիրէ:
Բուռն
հարեալ
ուրեմն
զճշմարտութենէ
և
զխնամոց
նորին,
մատիցուք
ի
վիպաբանութիւն
տարւոյս
առաջիկայի: