Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Կարնոյ թուղթ էր գրեալ Իբրահիմ Աֆանտին առ սրբազան վեհն, և զորպիսութիւնս խնդրեալ: (առ որ գրեցեալ է թուղթ ի յունվարի ԻԹ ) Եւ զթուղթ մի ևս առ խանն էր գրեալ վասն որպիսութեան: Իւր որդիքն ևս՝ (որք յիշեցեալք գոն ի դեկտեմբերի ԻԵ ), գրեալ էին զթուղթ վասն այսր դարձեալ, նոյնպէս և Գէորգն: Վասնորոյ՝ և սրբազան վեհն ի պատասխանի թղթոց նոցին, գրեաց այժմ զթուղթս առ Իբրահիմ Աֆանտին և առ Բ որդիսն նորին Նօման և Մուստաֆայ, և ծանոյց զորպէսն ներկայիս, զի ի Բասրայու և ի Բաղդատու այլ ո՛չ ինչ գոյր ձայն, այլ Բասրա ի ձեռս Պարսից կայր դեռ, և ի վերայ Բաղդատու որ յառաջ զօրք գոյին ի Քեարիմ խանէն, այժմ ելեալ էին անտի : Եւ նոր ինչ ոչ գոյր: Թուղթ ես ընդ սոցին առ Գէորգն գրեաց վասն այսր դարձեալ: Զերիսն ի մի պահարան եդեալ՝ գրեցաք ի ձեռս տաճկերէն ի ձեռս որդւոց Աֆանտուն, ընդ իւրեանց յղեալ տաճկին, ի փետրվար ԺԶ:
       Ղապզ ետ սրբազան վեհն Թօխաթու նուիրակ Նախիջևանցի Պետրոս վարդապետին, միամտութիւն նմին, վասն տալոյն զհաշիւն նուիրակութեան: (որ ի յունվարի ԺԷ յիշեցեալ է ): Յառաջ ետ զհաշիւն, այլ այժմ ետուք զղապզն: Ի փետր . ԺԷ: