Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նոր սարասկեար Հաճալի փաշայի եկեալ մտեալ էր ի Կարին, ուստի՝ Իբրահիմ Աֆանտին գրեալ էր զթուղթս առ սրբազան վեհն և առ խանն վասն գալստեան նորա, և զորպիսութիւնս խնդրեալ, ի ձեռն յատուկ թաթարի: Ընդ որում և Մուրտիկեանց Խոջայ Առաքելն գրեալ էր զթուղթ առ սրբազան վեհն, (քանզի մահտեսի Փիլիպպոսի յԱրապկեր էր գնացեալ, որպէս ասացաւ յամսոյս Ը ): Եւ Ա պահարանով գիր ևս էր յղեալ՝ որ ի Պօլսոյ՝ Զմիւռնոյ՝ և յայլ տեղեաց էր եկեալ: Եւ գրէր ևս՝ թէ այլ ևս Բ պահարանով թուղթք գոյին ի Պօլսոյ, այլ որովհետև թաթարն մեր գիտեցեալն չէր՝ չյղեցի, յետոյ ընդ թիֆլիզեցի Եսայուն յղելոց եմ, (որ ի յունվարի ԻԹ ի Կարս գնաց աստի, և անտի ևս գնացեալ էր ի Կարին ): Եւ որպէս ի յունվարի ԻԹ ասացաւ, այժմ ես խոստանայր յղել զդրամ, և զգիր հաշուին իւրեանց, և զառ ինքն եկեալ յայլուստ ամանաթսն: Ուստի՝ և սրբազան վեհն գրեաց այժմ զթուղթ առ Իբրահիմ աֆանտին՝ ի պատասխանի թղթոյն, ծանուցանելով զհասարակ որպիսութիւնսն զորս այժմ ասէին, (որպէս և յամսոյս ԺԶ գրեաց ): Եւ որպէս ի յունվարի ԻԹ, նոյնպէս և այժմ գրեաց, զի զոր ինչ պատշաճն է՝ ծանուսցէ ի սրբոյ Աթոռոյս կողմանէ սարասկեարին, ունիլ ի վերայ մեր զգութ և զխնամս, և զսէր և զբարեկամութիւնս առնել: Թուղթ ևս առ Մուրտիկզատէ Խօջայ Առաքելն գրեաց ի կարճոյ, ծանուցանելով միայն զհասանիլն թղթոցն, և զպատասխանիսն յետոյ գրել խոստանալով: Զի որովհետև գրես ասէ թէ՝ այլ ևս եմ յղելոց զթուղթս , յորժամ յղեսցես, յայնժամ զամենից պատասխանիսն ի միասին եմք գրելոց: Ծանոյց և զոր ինչ առ Աֆանտին գրեաց: Զթուղթ Աֆանտուն ևս առ սա յղեաց տալ նմա: Եւ որովհետև իբրու աւետաբեր էր թաթարն վասն գալոյ սարասկեարին, ուստի՝ Ա զարպապ կապայ ագուցաք: Որոյ անունն էր Բիլալ: Որ ել ի փետրվար ԻԳ: