Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գալն ի սուրբ Աթոռն բանադրեալ Իսրայէլ կաթուղիկոսին եւ արձակիլն:
      
       Ի Գեանջայ նստօղ Իսրայէլ կաթուղիկոսն որ ի ՌՄՇԵ թուոջն բանադրեցաւ ի սրբազան վեհէն մերմէ ըստ Աստուածային արդար իրաւանցն, մինչև ցայժմ եկաց մնաց յամառեալ ի ներքոյ բանադրանաց, որպէս ասացեալ է ի շատուրեք ի յիշատակարանիս մերում: Որ և ի մօտոյ՝ յամսոյս Գ ևս յիշեցաւ: Իսկ այժմոյս եկն ի սուրբ Աթոռս ի յարձակիլ՝ այսու պատճառաւ: Զի յանցեալ ամին գրեաց նա անգամ մի ի ձեռն այլոց առ տեղապահ կոչեցեալ Մկրտիչ վարդապետն, զի երաշխաւոր լինի ինքեան և միամտեցուցանէ՝ որ աստ չար ինչ չպատահիցի ինքեան, եկեսցէ յարձակիլ. և նա գրեաց առ նա զմիամտութիւն, գալ և արձակիլ: Այլ և ոչ այնու եկ նա: Քանզի և զայս զի մտածէր գալ և արձակիլ, ո՛չ եթէ ստոյգ իմն զղջմամբ էր, այլ զի թևախուզեալ էր յամենուստ, զի բաց ի Գեանջայու՝ բոլոր տունն Աղուանից միտեցաւ զհետ Յովհաննէս կաթուղիկոսին և Գանձասարու Աթոռոյն, բոլորով սրտիւ և մնաց հետևող նմա Գեանջայ նմա Գեանջայ միայն, այն ևս ո՛չ բոլորովիմբ, զի երկպառակութիւն էր անկեալ մէջ նոցա, և շատք ի նոցանէ ևս զհետ Յովհաննէս կաթուղիկոսին էին սրտիւ: Ուստի՝ իբրև յանճարակս լեալ՝ կամէր աստ անկանիլ. և ստանալ աստի զզօրութիւն: Այլ զի սակս յոգնակերպ արարմանց իւրոց՝ իւրովի գալն երկնչէր, վասնորոյ՝ այժմ գտեալ զզօրաւիգ անձինն Ջաւատ խան կոչեցեալ որդի Գեանջայու խանին, եկն ընդ նմա: Զի ի խանէն մերմէ իբրու ապստամբեալ՝ փախստական եղեն ոմանք ի տաճկաց. այսինքն՝ որդի Քեալաշբէկին՝ Մահմատբէկն, և որդի Ալիղուլի խանին, (զորոյ հայր Ալիղուլի խանն սպանեալ էր ի վաղուց խանն մեր ), և այլք աննշանք, որք գնացեալ էին ի Գեանջայ՝ զի անտի ևս յայլ երթիցեն: Իսկ Գեանջայու Մահմատ խանն անդէն ի դիպահոջ արարեալ նոսա, գրեալ էր մեր խանին, յղել և տանել զնոսա: Վասնորոյ՝ և սա զնշանաւոր ոմն Ահմատ Սուլթան կոչեցեալ բազմօք արամբք յղեալ անդ՝ էած զնոսա աստ՝ իսկ Գեանջայու խանն զեղբայրն իւր զվերոյիշեալ Ջաւատ խանն եդեալ էր ընդ նոսա, գալ և աղերսել խանին, զի մի՛ չար ինչ հատուսցէ նոցա: Եւ զի Իսրայէլն սոյն Ջաւատ խանիս էր սիրելի յոյժ, ուստի առաջի իւրեանց առեալ զնա, եկն ընդ նմա: Եւ զի կամեցաւ անյայտ առնել զսոյն բամբասանս, թէ տաճկով եկն, ուստի, միով աւուրս յառաջեալ քան զնա յԵրևանու՝ եկն աստ: Եւ աստէն իբրու զկատարեալ զղջումն ցուցանելով, զմեղայ գոչեաց, և զարձակումն խնդրեաց: Զոր և սրբազան վեհին արձակեալ ըստ օրինի, ետ նմա զփիլոն և զվեղար, և զձեռաց գաւազան մի ևս յետոյ՝ ըստ իւրոյ խնդրոյն, որ էր միակտոր Եբենոս՝ բազմանկիւնի յօրինուածով: Եւ ի նոյն արձակման կիտոջն, արձակեաց նաև զընդ նմա եկեալ անփինս, ընդ որում և նոքա ի ներքոյ խնդրանաց էին, կամակից և օժանդակ լինելովն իւրեանց նմա: Որք էին, Բ առաջնորդք, Եփրեմ և Գրիգոր անուամբ, և Բ ևս իբրև միաբանք. Եղիազար և Պօղոս անուամբ: այս չորիցս ևս ետ վեղար և փիլոնք. Գ ևս աշխարհական նշանաւոր անձինք գեանջեցիք: (որոց ևս ետ զխիլայս՝ ԱԱ մահուտ կապայ ): Որոց անուանքն էին՝ Աւագ Գրիգոր և Գասպար: Եւ յետ արձակելոյն զնոսա, ապա եկն Ջաւատ խանն յիշեցեալ. և յետ շահելոյն, սկսաւ աղերսել միջնորդօք վասն նորա, զի կաթուղիկոսութիւն բոլոր տանն Աղուանից տացէ նմա, և զկոնդակ գրեսցէ ի վերայ ամենայն երկրին ընդունիլ զնա. և զՅովհաննէսն հանցէ կաթուղիկոսութենէ: Եւ զայս Իսրայէլն ի ծածուկ թելադրէր նմա զսոյն խնդրիլ, և ինքն ի չքմեղս լինէր, թէ ոչ են իմ կամք խառնիլ դմա ի բանս մեր, բայց ես ո՛չ կարեմ ասել նմա թէ մի խառնիր, թո՛ղ սրբազան վեհն որպէս լաւ գիտէ՝ այնպէս արասցէ: Իսկ խանն ևս առաւելոյր զխնդիրն և սկսանէր դժուարանալ և խռովիլ: Իսկ սրբազան վեհին ծանուցեալ. զծածուկ թելադրութիւնն Իսրայէլին, յղեաց առ նա զբանս թէ՝ այդ որ տաճկով կամիս զբանդ յառաջացուցանել, նո՛ր քակես զտուն քո: Տաճիկն զի՞նչ և ասիցէ՝ ես չեմ լսելոց և չեմ առնելոց , թո՛ղ ի մէնջ դժուարանայ և խռո՛վ երթայ աստի: Այլ դու այդու պատճառաւ անկանելոց ես ի վայր գեր քան զառաջինն, և այլ չես կանգնելոց: Զի ես կամիմ առանց տաճկի խառնելոյ ըստ իրաւանց մերոց օրինացն զայս հոգալ, բերել աստ զՅովհաննէսն ևս, և զերկոսեանսդ ի միասին աստ ներկայացուցանել, և հաշտեցուցանել, և ապա զկանոն իմն դնել ի վերայ երկաքանչիւրոցդ, զի ելեալ ի տեղիս ձեր երթայցէք և սիրով վարիցիք: Զսոյնս և Ջաւատ խանին առաջադրեաց, թէ մի՛ աւելի ստիպեր զմեզ վասն այդր, զի մեք ոչ եմք լսելոց, և դու ընդ վայր խոսելոց ես: Զի թէ արասցուք ևս զխնդիրդ, երկիրն ոչ է լսելոց և ընդունելոց զհրամանս մեր, քանզի՝ կապեալ կան ի Յովհաննէս կաթուղիկոսն և ի Գանձասար: Մանաւանդ յորժամ լսիցեն թէ՝ միջնորդութեամբ քով եղև այս, իսպառ խրտուցեալք ի բաց հեռանան, և զհրամանս մեր ևս քամահեն, թէ առ հարկի տաճկաց զայս արար, և մեզ ևս ամօթ մեծ լինի : Կամիմք մեք օրինօք առնել զոր ինչ առնելոց եմք զի ամենեցուն ընդունելի լիցի, և խաղաղութիւն լիցի այն երկրին, և այդ երկուքդ և սիրով վարիցին, այսինքն՝ Յովհաննէս կաթուղիկոսն և Իսրայէլն: Ապա թէ դու ի յայս բանս խառնիցիս , նոր քակի տունն սորա, և իսպառ անկանի: Եւ զկնի իմանալոյն զայս Ջաւատ խանին մեղմացաւ ի ստիպելոյն: Իսրայէլին ևս ծանուցեալ զապագայ թշուառութիւնն որ լինելոց էր ինքեան, խափանեաց զիրիջայ առնելն խանին, որք այնուհետև սրբազան վեհին արկին զբանն, թէ որպէս և գիտես սմա օգուտ, և զոր ինչ կամիս, այնպէս արա: Ապա պայմանեաց նոցա սրբազան վեհն զվերոյասացեալ բանն, բերել զՅովհաննէս կաթուղիկոսն, և ի վերայ երկուցն ևս զկանոն դնել: Եւ այսու պայմանաւ յղեաց այժմ զԻսրայէլն ի Գեանջայ՝ զի յետ սրբոյ Խաչին եկեսցէ, խոստանալով և զյովհաննէս կաթուղիկոսն բերել յայնժամ: Վասնորոյ զթուղթ գրեաց առ Գեանջայու քաղաքի ժողովուրդսն միայն, ծանուցանելով զգալն և արձակիլն Իսրայէլին և խիլայիւք յետս յղելն զնա՝ և որք ընդ նմին, որպէս ասացաւ: Պատուիրելով հնազանդիլ նմա, և սիրել և մեծարել քան զառաջն: եւ ըստ խնդրոյ նորին այս ևս գրեցաւ, զի կանոնական բանս օրինաց և եկեղեցւոյ մի ոք ձեռնամուխ լիցի առանց նորին հրամանին, իսկ զերկարապէս անցսն ասաց յինքենէ իմանալ: Օրինակն թղթոյս ի բոլորագրահամար տետրոջն է, յերեսն ՉԾԸ: Որ ել ի օգոստոս ԻԳ: