Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իսկ գալն Պատա բէկին ի Հէրակլ Արքայէն որ ի վերդ ասացաւ, էր վասն Հախպատու վանից առաջնորդութեանն: Զի ըստ որում լուեալ էաք յառաջ, որ և գրեցաք սուրբ Երուսաղէմայ պատրիարքին յօգոստոսի ԻԲ, թէ Աբրահամ վարդապետ նուիրակն ձեր կամի առաջնորդ լինիլ Հախպատու: Այժմոյս արքայն Հերակլ գրեալ էր սրբազան վեհին, թէ կամիմ շինել զՀախպատ, զԱբրահամ վարդապետն առաջնորդ արա նոյն վանիցն և իւր բոլոր վիճակին, և կոնդակ յղեա վասն նորա, և յետոյ յղելոց եմ ի սուրբ Աթոռդ զի եպիսկոպոս ևս ձեռնադրեսցես: Զսոյն խնդիր և Հախպատու վանից թեմի ժողովուրդքն ևս որք ի Թիֆլիզ՝ գրեալ էին բազմակնիք թղթով առ սրբազան վեհն: Եւ սրբազան վեհին կատարելով զխնդիր նոցա, գրեաց զկոնդակ առաջնորդութեան համառօտ ի վերայ ամենայն թեմին և վիճակին Հախպատու վանից. ընդունիլ զնա ինքեանց առաջնորդ՝ և օժանդակել նմա ի շինութիւն վանիցն այնմիկ: Թուղթ ևս առ նոյն առաջնորդ Աբրահամ վարդապետն գրեաց, թէ ահա ըստ խնդրոյ Արքային և ժողովրդեանն արարի զքեզ առաջնորդ, ընթերցայ և զգիրդ զոր առ մեր Մկրտիչ վարդապետն գրեալ էիր, և կատարեցի զխնդիրդ և զհամառօտ կոնդակ մի առաջնորդութեան յղեցի վասն քոյ: Ուրեմն հետևեաց վանիցդ շինութեան, և ընդ ամենն սիրով և խաղաղութեամբ վարելով ի կռուանիւթ բանից ի բա՛ց լեր, և ի փասքուս արանց հեռի մնաց և մի՛ լսօղ լինիցիս բանսարկուաց և աղմկայուզից, և ընդ մեր Յովհաննէս վարդապետին յամենայն կողմանէ սիրով և խաղաղութեամբ կենցաղավարեաց, որպէս զի՝ մի՛ ծնցի ի միջի ձերում վէճ ինչ, և գլխացաւութիւն լիցի մեզ և օրհնեալ Արքային, և այլ այսպէս պատուէրք: Թուղթ ևս առ Թիֆլիզու առաջնորդ Յովհաննէս վարդապետն գրեաց, ծանուցանելով զկատարելն իւր զխնդիր Արքային և ժողովրդեանն, և կարգելն զԱբրահամ վարդապետն առաջնորդ Հախպատու սուրբ Նշանին, և յղելն վասն նորա զհամառօտ կոնդակ առաջնորդութեան: Եւ զպատուէրսն զորս գրեաց նմա խաղաղութեամբ վարիլ ընդ սմա, ծանոյց սմա և զնոյնս սմա ևս պատուիրեաց, զի ազատ լիցի գլուխ իմ ի ցաւոտ այտի, զորս մինչև ցայժմ կրեցի, և կրելոց եմ, և բազում պատուէր սմա ևս առ այս: Եւ իւրով ձեռամբն սուղ ինչ յանդիմանութիւն ևս գրեաց սմա սիրով, վասն միշտ զկռուանիւթ բանս գրելոյն: Կարճ միտքն այս, թէ ո՛չ որքան օգուտք որ այտի, այնքան և ցաւդ մեզ, այլ ընդ միոյն հարիւր: Մի՞թէ ամենեքեանքն առհասարակ վատացան, և զի՞նչ է այդքան աղաղակդ: Գոնէ ընդ այսքան աշխատութեանց և ցաւոտ զոր հասուցանես, զպտուղ իմն ևս երևեցո: Փօլիցայ արարաք ի վերայ քոյ ասէ, և դեռ զտալդ չիմացաք , և չգրեցեր մեզ: Եթէ այդքան զզուեալ ես ասէ, ընդէ՞ր ո՛չ գաս աստ՝ մինչ գրեմ թէ ե՛կ: Իսկ մինչ նստիս յօժարութեամբ, յայտ է թէ օգուտ ևս ունիս, և ո՛չ միայն ցաւ, թէպէտ դու միշտ զցաւդ գրես մեզ, և զօգուտ որինչ բնաւ. և այլ առ այս բանք: Թուղթ ևս առ Հեռակլ Արքայն գրեաց սրբազան վեհն, ի պատասխանի թղթոյն, ծանուցանելով զկատարումն խնդրոյն, և յղելով առ ինքն զկոնդակն և զթուղթ Աբրահամ վարդապետին : Իսկ զթուղթ Յովհաննէս վարդապետին ուրոյն ետուք Պատային տայ նմա: Որում և ծանոյց զուրախութիւնն իւր՝ որով ուրախացաւ վասն բարի դիտմանն իւրոյ՝ որ կամէր նորոգել զՀախպատ, ասելով ևս՝ թէ տացէ, տէր, զի և այլոց վանօրէից և սրբութեանց վայրաց ունիցիս զդոյն, հանդերձ յաջող ժամանակաւ և խաղաղութեամբ, զի շինեսցես զնոսա ևս, ի պայծառազարդութիւն և ի ճոխութիւն օրհնեալ անուան քոյ և թագաւորութեան, ըստ նմանութեան նմանւոյն քոյ սրբոյն Կոստանդիանոսի: Եւ այլս սմին բանք, և յորգորումն , մնալ հաստատ ի վերայ նոյնոյ դիտմանն, առ ի շինել զսուրբ վանքն զայն: Եւ զոր ինչ պատուէրս գրեաց Աբրահամ և Յովհաննէս վարդապետացն վասն սիրոյ և խաղաղութեան, որպէս ասացաւ ի վերոյ: Եւ խնդրեաց, զի ինքն ևս ասացէ Աբրահամ վարդապետին խաղաղութեամբ վարիլ ընդ ամենեսեանսն, և քսու արանց չհետևիլ և չլսել, և ի կռուանիւթ բանից հեռի կալ, նաև ընդ Յովհաննէս վարդապետին սիրով կենցաղավարիլ, զի ազատ մնասցին ասէ գլուխ քո և մեր ի ցաւոց: Ծանոյց և զնորոգումն սեանց սրբոյ եկեղեցւոյն: Օրինակն է ի բոլորագրահամար յերեսն ՊԾԵ:
       Իսկ և եղբարք Յովսէփ վարդապետին՝ Մովսէսն և Բէժանն գրեալ էին առ սրբազան վեհն զթուղթ, և խնդրէին գրել վերստին զթուղթ առ Արքայն վասն այն էլին՝ զոր խնդրէին ի նմանէ, զի տացէ ինքեանց: (զորոց ասացեալ է ի հոկտեմբերի ԻԷ ի թղթոջ Յովսէփ վարդապետին և այլ յառաջ ) Եւ զթալղայն զոր Արքայն վասն այն բանիս լինելոյ՝ գրեալ և յղեալ էր, յառաջագոյն առ սրբազան վեհն, խնդրեալ էին, զի մէհտար Իւանին, որում տուեալ էր Արքայն զայն էլն, մեռեալ էր, ուստի՝ իբրու թէ զյաջող ժամանակ ճարեալ, յետս առնուլ ջանային զայն էլն: Վասնորոյ, գրեաց զթուղթ առ նոյն Մովսէսն և Բէժանն ի պատասխանի իւրեանցմ թղթոյն թէ քանիցս անգամ մեք ըստ խնդրոյ Յովսէփ վարդապետին գրեցաք Արքային տալ ձեզ, և նա խոստացաւ տալ, և ի մէնջ խնդրեաց թէ՝ ժամանակ ինչ համբերեա, զայդ հոգալոց եմք: Այժմ այլ վերստին զնորին գլխացաւութիւնս տալն նմա, և շատ վերաքշելն ի՞նչ շնորք ունի: Համբերեցէ՛ք և դուք ժամանակ մի՛ մինչև որպէս խոստացեալ է Արքայն, այնպէս հոգասցէ: Եւ զթալղայն և զոր խնդրեալ էին, յղեաց առ նոսա եդեալ ի մէջ թղթոյն: Ել այսոքիւք Պատա բէկն ի սրբոյ Աթոռոյս ի սեպտեմբեր Ե: