Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն փութով աստ վերադառնալոյ որ պայմանեաց սրբազան վեհին Իսրայէլ կաթուղիկոսն, այժմոյս նա գիր էր գրեալ առ սրբազան վեհն, և գ մարդ յղեալ, հարցանելով թէ՝ ե՞րբ եկից: Եւ որովհետև Յովհաննէս կաթուղիկոսն ևս էր զսոյն հարցեալ. և սրբազան վեհն գրեաց նմա, զի յետ սրբոյ Խաչի տօնին եկեսցէ: Վասնորոյ այժմ մտածեաց, թէ գուցէ յանպատշաճ ժամանակի եկեսցէ սա, և երկարապէս աստ նստցի դատարկ, սպասելով գալստեան Յովհաննէս կաթուսիկոսին, ուստի զթուղթ գրեաց առ Իսրայէլ կաթուղիկոսն ի պատասխանի թղթոյն, և ծանոյց զայս, որպէս զի՝ մի յանպատշաճ ժամանակի եկեալ աստ մնասցէ դատարկ, գիտես ասէ, զի մեք ևս ի զբաղմունս եմք այժմ, մանաւանդ՝ պաշարեցեալք հոգօք նորոգութեան սեանց սրբոյ եկեղեցւոյն, և տեսեր ահա , զի եկեղեցին լցեալ կայ փայտիւք իսկեալայիցն: Ուստի՝ ուշադիր լե՛ր ասէ, երբ Յովհաննէս կաթուղիկոսն գալոց լիցի, դու ևս ե՛կ յայնժամ, և մի՛ յամիցիս: Գիր ևս գրեա՛ առ նա, իմա՛ զերբ գալն, և դու ևս ե՛կ յայնժամ: Ի ձեռն նոյն Գ արանցն ի սեպտ . ԺԶ: