Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որովհետև յօգոստոսի ԻԳ գրեցաւ Յովհաննէս կաթուղիկոսին՝ զի յետ սրբոյ Խաչին ի սուրբ Աթոռս եկեսցէ՝ Վասնորոյ՝ այժմ եկն: Բայց դեռ Իսրայէլն ո՛չ եկն: Ուստի, որպէս ի սեպտեմբերի ԺԶ գրեաց ընդ նմա Յովհաննէս կաթուղիկոսի գալ: Թուղթ ևս ի գալ Յովհաննէս կաթուղիկոսին, այժմ գրեաց առ Իսրայէլ կաթուղիկոսն, և ծանոյց զգալն նորին, և հարկադրեաց զի շուտով եկեսցէ թարց ծանրութեան: Եւ թէ շուտով չգաս ասէ, ոչ լինի քեզ լաւ, զի ես զայսքան ծանրութիւնս ի վերայ իմ պահել ո՛չ կարեմ: (Քանզի բազումք էին եկօղքն, զի բաց յայնցանէ որք ընդ կաթուղիկոսին էին, Մէլիք Յովսէփի որդի Բէկլար Աղայն ևս էր եկեալ յուխտ՝ նա և վասն նորին իսկ, բազմութեամբ: Եւ Իբրահիմ խանն ևս զիւր Ղալաբէկի Մահմատ Ըռըզայ բէկն յղեալ էր ընդ կաթուղիկոսին վասն նորին, թէպէտ և գրեաց նմա սրբազան վեհն տաճիկ չբերել ): Յղեցաք զայս թուղթո յԵրևան առ Կարբեցի Եղիազարս յղել շուտով առ նա: