Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
* ճանաչեալ է, որոյ աղագաւ և զթուղթո միամտութեան գրեաց սրբազան վեհն առ ընտանիս նորին և առ ամենայն ազգայինսն և եղբարցն (որպէս ասացաւ ի դեկտեմբերի ԻԹ ): Այժմ թուղթն եկն ի նմանէ, գրեցեալ է ՌՉՀԵ, և ի փետրուարի ԺԳ, և սուտ եղև վախճանիլն: Որ գրէր վասն յղեալ դրամոյն իւրոյ՝ որ յաղագս տպագրատանն ) և հոգւոյ եղբօրս իւրոյ Մովսէս Աղային, (ահ ) (որպէս ասացաւ ի դեկտեմբերի ԻԹ և ի վերոյսն ): Եւ խնդրեալ էր՝ (որպէս ր յառաջ ընդ Փիլիպպոս վարդապետին բերանով ), զի ի յիշատակ ինքեան տպել զՆերսէս Լամբրօնացւոյն մեկնութիւն սաղմոսի. և արտաքինսն հին, զբոլորն, և զնոցին լուծմունսն, և զԴաւթի Անյաղթի գրեանսն: Եւ առ այս յոյժ խնդիր: Վասնորոյ և սրբազան վեհն զթուղթ գրեաց առ նոյն Էմնիազեան Խաչիկ աղայն, ի պատասխանի թղթոյն: Նախ վասն գրելոյն զմխիթարութիւն առ ընտանիսն իւր՝ սակս սուտ համբաւուն որ զինքենէ լուաք՝ թէ մեռեալ է, յոյժ ստրջութիւն: Այլ ընդ նմին և ուրախութիւն, զի սուտ եղև լուեալն մեր: Որև ամենայն համբաւք հաղորդութեան որ զքէն, այդպէս ի սուտ դարձուսցէ Ասատուած: Ապա և զայս, թէ ես անպարտ եմ առ այդ: Զի ի Բասրայու տէր Դաւթի որդի Գէորգ գոյ, նա՛ էր գրեալ զայս աստ հանգուցեալ ջուղայեցի Ղուկաս վարդապետին, որև գրէ թէ՝ ի Կալկաթու այս ինչ նշանաւոր անձն ի ՌՉՀԴ թուէն և յարամ ամսոյ Ժ էն գիր էր գրեալ աստ Միքայէլ աղային, որ գրէր թէ՝ Էմնիազեան Խաչիկ աղայն վախճանեցաւ , և աստ դեռ մահտեսի Յարութիւն աղային ոչ ասեն: Այսպէս ծանոյց նմա զպատճառն և զգրօղն այս ասուտ համբաւոյս: Բայց Կալկաթայու Առաքելեան Խաչիկ աղայն էր գրեալ զայս ի Բասրա. զորոյ անունն ո՛չ գրեաց սմա սրբազան վեհն, զի մի նախանձ ինչ շարժիցի ի մէջ նոցին, և դժտութիւն շնցի: Իսկև՝ ի յղեցեալ դրամոցն իւրոց՝ որ հասուցեալ էր մահտեսի Յարութիւն աղայն վասն տպագրատանն տուեալն ի Պօլիս, գրեաց թէ՝ զայն մեզ հասեալ իմա: (Որ յամսոյս ԻԳ և ի դեկտեմբերի ԻԲ և ի վերոյսն ասացեալ է ): Եւ զմնացեալն ևս ասէ զոր վասն հոգւոյ լուսահոգի Մովսէս աղայ եղբօրդ ես յղեալ, հասուցանելոց է մեզ մահտեսիՅարութիւն աղայն: Եւ որ խնդրէր զԱրտաքինսն տպել. գրեաց թէ՝ զայդոսիկ այժմու ժամանակիս ո՞վ է ընթերցօղն , ահա Դաւթի անյաղթի սահմանացն Ե առածքն տպեալ են, ո՛չ ոք հայի յերեսն: Մեք այժմ զայնս ջանամք տպել, որք հարկաւորք են. այսինքն՝ զեկեղեցականսն և զվասն հաւատոյ գրեանս: Քանզի՝ զեկեղեցականսն լցեալ են սխալմամբք, թէ ի մէնջ տգէտ տպիչք, և թէ Վնէժու հերձուածօղքն: Եւ եղեալքն ևս յայս կողմունքս ոչ գտանին, զորս ջանամք տպել, որպէս զտօնացոյցն նորոգեալ՝ տպեցաք և քանի տարի է, զի զքանի հատս վասն այդ կողմանցդ եկեղեցեացն յղեալ եմք, դեռ ոչ հասին յայդր՝ արգելեալ մնալով ի Բաղդատ վասն կողմանցն խառնակութեան: Յորմէ ահա գրեցի ասէ, զի մի հատ քեզ տայցեն. (որպէս ասելոց եմ ի թղթոջ նուիրակին ): Իսկ այժմ ասէ ի ձեռին ունիմք զնոր իմն վասն հաւատոյ գիրս , զոր շինեմք ի յօգուտ մանկանց եկեղեցւոյս Հայաստանեայց, զհարկաւորսն հաւատոյ իւրեանց ուսանիցին, զոր շատք ո՛չ գիտեն բնաւ: Եւ եթէ զհարկաւորն՝ որ է՛ սակս հաւատոյ իւրեանց ո՛չ գիտեն, զարտաքինն այժմու ժամանակիս ո՞վ ընթեռնու: Վասնորոյ՝ ձեռնարկեցաք նախ զա՛յս տպել. և մինչ գիրդ եկն, յանուն քո սկսաք տպել, զի քեզ յիշատակ լիցի: Զոր Ասատուծով տեսանելոց ես ասէ յառաջիկայ ամին: Իսկ Լամբրօնացւոյ Սաղմոսի մեկնիչն ասէ՝ յիրաւի հարկաւոր է. բայց շատ մեծ է: Ուստի և թղթոյ շատագնացութեանն՝ շատ դժուար և յուշ ի գլուխ գայ: Վասն յետանալոյն խնդրեմ չխոժոռիլ: Զի թէպէտ ասէ օգնականութեամբ Չաքիկենց լուսահոգի Գրիգոր աղային զթղթատուն ես հաստատեցաք, բայց նիւթ ո՛չ գտանի յերկրոջս, և գտանեցեալ է յոյժ սակաւ : Եւ ապա զայս թէ՝ մեք ըստ ժամանակին զհարկաւոր տպելին գիտեմք, այսուհետև զոր ինչ և տպիցեմք, յանուն քո տպելոց եմք, և զքո՝ և զքոյայնոց անունսն արձանացուցանելոց ի նմա որպէս Աստուծով տեսանելոց ես: Ուեմն՝ վասն զխնդրեցեալսդ չտպելոյս այժմ, մի խոժոռիցիս. մանզի քեչականութիւնն Դաւթի Ե առածքն և Սահմանացն տպեցեալ են, ո՞վ հայի յերեսսն յայս ժամանակիս: նոյնպէս և միւսքն՝ որք յոյժ խրթինք են: Աստուած եթէ յաջողեսցէ՛, և ժամանակ լիցի, այնոքիկ ևս լինելոց են. լեր միամիտ: Եւ այլ առ սոյնս բանք: Թուղթ ևս ի Բասրա առ Էմնիագեան մահտեսի Յարութիւն աղայն գրեաց, ի պատասխանի ի ՌՄԻԶ թուոջն և ի յօգոստոսի ԻԷ գրեալ թղթոյն: Որ է՛ր օրինակն այն թղթոյ սորին , զոր ի նոյն թութջն և ի մարտի Լ էր գրեալ առ սրբազան վեհն: Որոյ զպատասխանին ի դեկտեմբերի ԻԹ ընդ նոր նուիրակին գրեցաք: Ո՛ւստի՝ զոր ինչ յանժամ գրեաց ի առաջնոյն, զնոյնս և այժմ վերակրկնելով ի կարճոյ գրեաց ի պատասխանի երկրորդին: Այսինքն, վասն իւրեանց դիպուածոցն, վասն Շօռօթեցի հանգուցեալ Ղազարի ընչիցն: Վասն Գրիգոր աղայի մահուանն, և զոր ինչ երիցս գրեաց սակս նորին ընչիցն ի Մատրաս վասն նոյն լուսահոգւոյ այն ապրանացն, զոր յղեալ էր առ սա աստ հասուցանել, և դարձեալ էր ի Մումբայի, և խոստանայր սա յղել: Վասն թղթատանն: Վասն Ղուկաս վարդապետի ընչիցն, նոյնպէս հարկ՝ զի աստ հասուցանել ջանասցէ: Վասն Միքայէլ աղայի մահուանն, և զոր ինչ գրեաց առ նորին ընտանիսն և փեսայն: Վասն նոյն լուսահոգի Գրիգոր աղայի չինեղինացն յղելոց՝ որք ի Հիլայ էին մնացեալ: Վասն տալոյն զօրինակս փօլիցայագրեանցն նուիրակ Գրիգոր վարդապետին, ընդ ինքեան ի միասին հոգ տանիլ մեր դրամոցն և առնուլ, և այժմ ևս զնոյն խնդրելով: Վասն Տէր Գէորգի տարեալ թղթոցն և տօնացուցիցն, թէ Մարգարն յարժամ առ քեզ յղեսցէ, հասո՛ յիւրաքանչիւր տեղիսն, թէ մինչև ցայժմ չիցէ հասուցեալ և չիցես յղեալ: ԶՄիքայէլ աղայի պահարանն ևս բաց ասէ. և զոր ինչ թուղթք գոն ի նմա, յղեա՛ յիւրաքանչիւր տեղիսն, նոյնպէս և զտօնացոյցսն ուր և գրեալ եմք նմա յղել՝ դու յղեսցես: Եւ ի մայիս ԻԹ ասէ զթուղթս գրեալ ի Մատրաս վասն Գրիգոր աղայի բանիցն, առ Մարգար աղայն յղեցաք ի Բաղդատ՝ յղել առ քեզ՝ զի և դու յղեսցես ի Մատրաս: Եթէ դեռ առ քեզ չիցէ, յղեալ, (զի գրեալ է մեզ ասէ ի սեպտեմբերի Բ, թէ յղելոց եմ ), երբ և յղեսցէ առ քեզ՝ դու ևս շուտով յղեա՛: Այսք՝ որքան առ առաջին գրոյ օրինակն, պատասխանիք: Իսկ այժմ նոր գրեալն ի նոյն թղթոջն այս էր. զի զԽաչիկ աղայի գիրն յղեալ էր, և զնորին յղեալ դրամոց որպէսն գրեալ՝ որպէս ասացաւ ի վերն ի թղթոջ Խաչիկ աղային: Ուստի՝ զորինչ վասն նորին սուտ մահուան համբաւուն նմա գրեաց, զնոյնս և առ սա գրեաց. թէպէտ նախ ասէ շառագունեցաք վասն այնպիսի սուտ բանիցն, որոց աղագաւ և մեք մխիթարութիւն գրեցաք, բայց շատ ուրախացաք ասէ՝ որ սու՛տ է եղեալ. թող գրօղքն սուտ լիցին: Եւ վասն դրամոցն գրեաց թէ ահա միամտութիւն և շնորհակալութիւն գրեցի նմա, և հարկեաց զգիրն շուտով առ նա յղել: Վասն սուտ համբաւոյ մահուանն և այս թէ՝ մեք զայն Գէորգի գիրն ընթերցաք. յետոյ Փիլիպպոս վարդապետն եկն, ի նմանէ գիր չունէր, այլ միայն զփօլիցայագիրն, և չասաց թէ մեռեալ է: Իսկ դու յանցեալ թուոջ մարտի երեսնին որ գիր էիր գրեալ, ի կողմանէ նորին ամենևին բան յիշեալ, մեք ևս ասացաք թէ՝ ուրեմն մեռանիլն յիրաւ է զոր գրեալ են, և դեռ չեն ասացեալ սմա: Զայս և Խաչիկին գրեաց: Եւ ծանոյց զՄինաս վարդապետն նուիրակ յղել ի Պօլիս ի փետրւարի ԻԹ: Եւ պատուիրեաց, զի այսուհետև զոր ինչ թուղթ և փօլիցայ պատահիցի մեզ անդ յղելի, առ նա՛ յղեա՛: Զայս ասէ ի Բաղդատ առ Մարգար աղայն, և ի Հնդիկս առ մեր նուիրակն ևս գրեցաք, դու ևս գրեա՛ ի Հնդիկս ում և գիտես պատշաճ , զի ամենեքեանքն ծանիցեն, և ո՛վ ոք յանուն մեր զգիր կամ զայլ յղելոց իցէ ի Պօլիս, առ նա յղեսցէ: Իւրեան ևս պատւիրեալ եմ ասէ որ ձեզ գիր գրիցէ վասն այսր: (Որպէս ասացաւ յամսոյս ԻԳ ): Եւ այլ առ սոյնս բանք: Թուղթ ևս ի Բաղդատ առ Խալդարենց պարոն Մարգար աղայն գրեաց ի պատասխանի ի ՌՄԻԶ թուոջ մերում և ի սեպտեմբերի Բ գրեալ թղթոյն: Առ որ հասեալ էին թուղթքն Հնդկաց, զոր վասն Գրիգոր աղայի մահուանն և ընչիցն գրեցաք ի մայիսի ԻԹ, և յղեցաք առ սա: Զորս խոստանայր ընդ հաւատարիմ գնացօղ կարաւանի յղել կամ ի Բասրայ և կամ ի Բուշեռ, որ յղեսցեն ի Մատրաս: Գրեաց՝ զի երբ և յղեսցէ, և թէ ցայժմ իսկ իցէ, ծանուսցէ: Յետ այնորիկ ևս ի յուլիսի ԺԳ, ի նոյեմբերի Բ, և ի դեկտեմբերի ԻԹ ընդ նոր նուիրակին՝ զթուղթս գրելն ծանոյց: Եւ պատուիրեաց, զի զհասանիլն ծանուսցէ ինքեան: Վասն Ղուկաս վարդապետի ընչիցն զոր ի վերն յիշեցաք, գրէր թէ ի Բասրա նոր կտակագիր է ելեալ, և մահտեսի Յարութիւն աղայն գրեալ է քեզ զորպէսն՝ որպէս մեզ գրէ: Գրեաց թէ՝ նա մեզ մէկ կատարեալ որպիսութիւն չէ գրեալ յայնմ կողմանէ, միայն այսքան գրէ թէ՝ տէր Մինասն սրբոյ Աթոռոյդ վէքիլ է, նա գիտէ զնորին որպէսն, և ի հարկէ գրեալ է էեզ ի Ջուղայու: Իսկ մեք ոչ զտէր Մինասն մեզ վէքիլ եմք կարգեալ, և ո՛չ նա մեզ բան ինչ գրեալ է : Զոր գրեցաք ասէ մահտեսի Յարութիւնին, յառաջ՝ և այժմ, և հարկեցաք ասէ՝ զի ինքն գրեսցէ զստոյգ որպէսն նորին, և ջանասցէ զայն ինչս ի սուրբ Աթոռս հասուցանել. զորև դու կամեաց ասէ, և ջանա: Միքայէլ աղայի մահուանն սա ևս գրէր, և ասէր թէ՝ նորին փեսայն խոհեմ աղայ է, եթէ վէքիլ կարգես ի տեղի Միքայէլին վասն սրբոյ Աթոռոյդ, կարէ կառավարել: Գրեաց թէ՝ գրեալ եմ առ ընտանիսն և առ նա զմխիթարութիւն ի յուլիսի ԺԳ , և գրեալ եմ վերահասու լինիլ բանից մերոց: Եւ մահտեսի Յարութիւն աղային գրեալ եմք ի դեկտեմբերի ԻԹ, զի զով ոք պատշաճ տեսցէ վէքիլութեան, մեզ ազդեսցէ, զի կոնդակաւ հաստատեսցուք: Եւ ի տէր Գէորգէն առեալ էր զգրեանսն և զտօնացոյցսն ըստ հրամանի վեհին. և գրէր թէ՝ յղելոց եմ. բայց յոյժ խնդրանօք իրիջայ առնէր, զի հրամայեսցէ նմա զկարգն պաշտել, և վերստին նմա հրամայեսցէ տանիլ զայն թուղթսն և զտօնացոյցսն: Իսկ սրբազան վեհն գրեաց թէ ահա վասն խաթեր քոյ դմա ներեցի, թող զկարգն պաշտեսցէ, բայց շատ զարմանք է, եթէ մինչև ցայժմ զայն գրերն և տօնացուցերն պահեալ լինիցիս առ քեզ՝ մեք այժմ դմա հրամայիցեմք տանիլ, (քանզի գրէր թէ՝ սա ինքն ի Հնդիկս է գնալոց՝ թող այլևս ինքն տարցէ ): Եթէ չիցես դեռ ևս յղեալ ասէ, այժմ ընդ դմա, կամ ընդ հաւատարմի յղեա՛ շուտով և մեզ գրեա՛: Եւ զտօնացոյց մի ևս վասն քո վե՛ր առ, եթէ դեռ չես յղեալ: Կրկին և այժմ միամտութիւն գրեաց: (որպէս և ի դեկտեմբերի ԻԹ ) վասն Խաչիկ աղայի դրամոյն ) (զոր սա յղեալ էր ի Պօլիս ). թէ մեզ հասեալ իմա, որպէս և ի վերն ասացաւ: Եւ զմիամտութիւն գրելն առ Խաչիկ աղայն՝ ծանոյց սմա: Զթուղթ Խաչիկին ի թղթոջ մահտեսի Յարութիւն աղային եդեալ, և ըզմահտեսի Յարութիւնի թուղթն ի սորին թղթոջն եդեալ՝ յղեաց առ սա յղել ի Բասրա առ մահտեսի Յարութիւնն: Եւ վասն Պօլսոյ նուիրակ Մինաս վարդապետին զոր ինչ մահտեսի Յարութիւն աղային գրեաց, ըզնոյնս ես սմա գրեաց բոլորապէս: Զի այսուհետև զթուղթն և զփօլիցայն զոր ի Պօլիս յղելոյ լինին, առ Մինաս վարդապետն յղեսցեն: Մեր գանձապետ Ալէքսանին ևս ողջոյն գրեաց, և ասաց նմա ևս ասել այս: Եւ սա ևս խոստանայր Տպագրատանն օգնութիւն առնել յեկօղ ամին, որ այս ամս է: Գրեաց շնորհակալութիւն և զօրհնութիւն: Եւ խոստացաւ, զի զի՞նչ և գրեսցէ, և որպէս կամիցի, զայն արասցէ: Այլև՝ խոստանայր սա դարձեալ՝ վասն սրբալոյս մեռոնին շինել զարծաթեայ սան: Եւ խնդրէր զի կամ ինքեան հրամայեսցէ անդ շինեցուցանել, և կամ զնիւթն յղեսցէ աստ՝ ինքն սրբազան վեհն շինեցուսցէ: Գրեաց թէ՝ թէպէտ այն է բարուոք, զի նիւթն աստ բերեալ շինեսցի, զի յայդր շինել և բերելն յանդիման աչաց թշնամեաց, մեզ վնա՛ս է, բայց զի աստ լաւ վարպետ ոչ գոյ, վասնորոյ՝ այն է՝ լաւ, զի յայդր լաւ վարպետի կտոր կտոր շինեցուցեալ, յղեսցէ աստ, զի մեք աստ միացուցանել տացուք: Ա կտոր՝ տակն լիցի ասէ, Գ կամ Դ կտոր՝ շրջաբոլորն. Ա կտոր խուփն, և Ե կտոր՝ Ե կաթուղիկէքն: Զորս և յաջողեսցէ Աստուած ասէ՝ գեղեցկապէս շինեցուցեալ, և մէջ արկեղաց յղեսցես, և մեք աստ միացուցեալ՝ զյիշատակդ գրել տացուք ի վերայ սանին: Զկաթողիկէսն ասաց յոյժ հաստատուն թուրմայով սահմանել ի վերայ խփանն: Ընդունակութիւն Սանին ասէ լիցի այնպէս, որ մէկ հարիւր և քսան հօխայ ձիթենւոյ իւղ տարցի: Բայց այնպէս, որ Ա թզաչափ թերատ լինի: Բարձութիւն սանին թարց խփանն, լիցի ասէ կէս հալապի և Ա նշան, իսկ լայնութեան շրջաբոլորն թելիւ չափեցեալ, Գ հալապի և կէս: Եւ զօրինակսն Ե կաթուղիկէիցն և խփանն նկարել ետ ի վերայ թղթոյ և յղեաց, զի ըստ այնմ ձևոյ շինեսցեն: Խփան երեսն ասաց հաւասար չլինիլ, այլ ունիլ Ե ցած և թոթևիկ կերտուածս բոլորանմանս, որք լիցին կաթողիկէիցն ատք, և կաթողիկէքն ի վերայ նոցին հաստատուն թուրմայով: Միջին կաթողիկէն ասաց մեծ և բարձր պարտի լինիլ քան զչորսն, և չորքն մանր, և միանմանք: Զի թէպէտ զզանկակտունն մեծ էր նկարեալ նկարիչն, այլ ասաց նման միւսոյն լինիլ. զի մի զտեսութիւն մեծի կաթողիկէին խափաբեսցէ: Ուստի չորքն ևս միապէս լիցին ասէ, և միաչափք : Զ Զ բոլորակ սներով, ի վերայ Դ Դ կամարաց և ի ներքոյ կամարացն՝ Դ Դ քառանկիւնի սիւնք շինիցին ծաղկեայք, և բարձրութիւնք չորից կաթողիկէիցն ասէ, մինչև զմեծ կաթողիկէի գդակն լիցին: Իսկ մեծ կաթողիկէի բարձրութիւնն ասէ՝ թէպէտ մեզ այնպէս լաւ երևի զի որքան սանի բարձրութիւն լիցի, այնքան և կաթողիկէինն իցէ, բայց դու և շինօղ վարպետն կարէք ասէ յայդր զյարմարն ընտրել, որ ո՛չ չափազանց երկար լինի, և ո՛չ կարճ, այլ սանին յարմար, և համեստ լիցի: Ի շրջաբոլորն մեծ կաթողիկէին ասէ՝ լինիլ պարտին երկոտասան լուսամուտք, ի մէջ բաժան կամարաձև յօրինուածոց, և ի գլուխս լուսամտիցն երկոտասան բոլորակք, և ի մէջ բոլորակացն՝ պատկերք ԲԺան Առաքելոցն: Եւ կամարաձևից սիւնքն կամ ոլորածուք լիցին՝ կամ ծաղկեայք: Իսկ ի միջոցս դոցին թէ որքան պէսպէս կերտուածք պարտին լինիլ, այն ի կամս քո և վարպետին է: Տակն սանին լայն՝ և բերանն սակաւ ինչ հաւա՛ք պարտին լինիլ: Եւ ամենայն շէնք սանին ասէ՝ պարտին լինիլ յոյժ հաստատուն, զի անվտանգ լիցին. մանզի սրբալոյս մեռոնի անօթ է: Բայց ի վերջոյ զայս ևս գրեաց թէ՝ թէպէտ գրեցաք կտոր կտոր շինեցուցանել և յղել, բայց երբ շինել կամիցիս, նախ մեզ գրեա: Եւ յայնժամ մեք յորպիսութիւն ժամանակին և կողմանցս նայելով, քեզ գրելով եմք, զի կամ զնիւթն յղեսցես՝ որ աստ շինեսցուք, կամ կտոր կտոր շինեցուցեալ յղեսցես, և կամ զսանն բոլորովիմբ յայդ շինեցուցեալ՝ կերպիւ ինչ յղեսցես, որ շատ ի բերան չանկանիցի : Օրինակ սորին ի բոլորագրահամար տետրոջն է, յերեսն ՊՀԴ, ՊՀԶ, ՊՀԵ, ՊՀԷ: Թուղթ ևս առ Հնդկաց նուիրակ Գրիգոր վարդապետն գրեաց, ոչ այլ ինչ, այլ միայն այս. զի զոր ինչ գրեաց Պետրոս, Խաչիկ, մահտեսի Յարութիւն և Մարգար աղայիցն՝ որք ի վերդ գրեցան, զնոյնս համառօտիւք և բոլորապէս գրեալ ծանոյց սմա: Որպէս զի և ինքն գիտացեալ զայնս, նոյնպէս խօսեսցի ընդ նոսա, թէ գրով՝ թէ բանիւ: Զ Ղազարի ընչիցն , թէ Ղուկաս վարդապետի ընչիցն, (զոր և Պետրոս աղային գրեաց ), թէ վասն Բասրայու դրամոցն, թէ վասն տէր Գէորգի տարեալ գրոց և տօնագրեալս առ Խաչիկն՝ թէ վասն սուտ համբաւոյն, թէ տպելի գրեանցն և թէ դրամոյն: Եւ զմէկ տօնացոյց տացէ նմա: Զգրեալսն առ մահտեսի Յարութիւն, թէ վասն վերոյ ասացելոյդ, թէ վասն ցուցիցն, և ի մայիսի ԻԹ գրեցելոյն, զոր նմա և Մարգարին գրեաց, և թէ այլ առ սոյնս բանից: Զգրեալսն առ Պետրոսն , թէ վասն Հայրապետի, թէ վասն որդւոյ հարսանեացն, և թէ վասն ֆռանկ կարգաւորացն, զորս յիրաւի հալածեալ է ասէ՝ թէ ո՛չ, մեզ ծանո: Զգրեալսն առ Մարգարն, թէ վասն խոստմանն՝ որ ասէր Տպագրատանն օգնութիւն առնել, և թէ վասն սրբալոյս մեռոնի սանին: Փուսուլայ ևս գրեաց առ Գրիգոր վարդապետն, զի զՆախիջևանցի Պետրոս վարդապետի քարոզսն և զայլ բանսն՝ հանեալ ի գրքոյն իւրմէ՝ այրեսցէ: Քանզի որոնեալ զբանս նորա ասէ, տեսաք՝ զի շատ գոն ի նմա հերձուածք, և թիւր միտք: Մի տեսցեն այլք՝ կամ օրինակեսցեն. զի ամօթ մեծ է. փչացո՛: Թուղթ ի Թարվէզ առ մեր գանձապետ պարոն Նուրիջանն: Նախ վասն բանից Մելքոնի ընչիցն պատուէր՝ զի որպէս գրեաց տեղւոյն իշխանացն՝ (զոր յետոյ ասելոց եմ . ) այնպէս ջանասցէ հոգալ, դու ես ասէ յայդր մեզ գործակալ. դու՛ պարտիս մեր այդպիսի բանիցն և այլ դոցին նմանեաց յամենայնի հոգացօղ լինել հաւատարմաբար: Իսկ ապա՝ զայս վերոգրեալ թուղթքս առ սա յղեաց զԳրիգոր վարդապետի թուղթն ևս ուրոյն եդեալ ի պահարանոջ Շիրազու գանձապետին (որպէս ի թղթոջ նորին ասացաւ ), գրեաց նմա յղել առ նա: Եւ այս Բ պահարանս այսինքն Շիրազու գանձապետինն, և Բաղդատու Խալդարենց Մարգար աղայինն, ուրոյն եդեալ ի պահարանոջ սորա, գրեաց յղել առ նոսա, ի Շիրազ և ի Բաղդատ: Իսկ թէ Բաղդատու ճանապարհն կա՛պ լինիցի, յոր երթ և եկ չլինիցի, ապա՝ զՄարգարի պահարանն ևս յղեսցէ առ մեր գանձապետն որ ի Շիրազ, զի նա յղեսցէ ի Բաղդատ : Բաղդատցի խօջայ Յովհաննէսին ևս ողջոյն գրեաց, և ասաց ընդ նմա խորհիլ զայս, ինքն և նա որպէս և պատշաճ տեսցեն, այնպէս արասցեն, և գրեսցեն ինքեան ի միամտութիւն: Բայց յոյժ հաւատարմաւ յղել զթուղթքս և հաստատուն գնացօղօք , զի հարկաւոր թուղթք են ասէ: Թուղթ ևս ի Թարվէզ գրեաց՝ առ Բաղդատցի Խօջայ Յովհաննէսն և առ մեր գանձապետ վերոյիշեալ պարոն Նուրիջանն, և առ Ղափանցի հանգուցեալ Խօջայ Մելքոնի համշարի Սինան օղլի պարոն Կարապետ պարոն Ֆռանկիւլն, տիրացու Ալէքսանն , պարոն Յարութիւնն և պարոն Յօհանն վասն ընչից նոյն յիշեալ խօջայ Մելքոնին հանգուցելոյ: Քանզի յառաջ որ գրեաց անդ սրբազան վեհն կնքել զդուռն, կնքեալ էին, յետոյ ևս մինչ Գրիգոր և Բարսեղ վարդապետքն գնային, ասաց նոցա երթալ և վերահասու լինիլ թէ ի՞նչ գոյ: Իսկ նոքա գնացեալ անդ՝ նոյն իշխանքն չէին կամեցեալ զդուռն բանալ, թէ պարտ է, եղբարց նորին ևս աստ գտանիլ: Զի մի յետոյ վտանգ ինչ հասցի ի տեղւոյս իշխանացն: Վասնորոյ նոքա ևս կրկին զդուռն կնքեալ էին, և գրեալ սրբազան վեհին, և ինքեանք գնացեալ: Իսկ յետոյ՝ մինչ զայս լուեալ էին եղբարքն, Աւետիսն ի Շիրազու էր եկեալ անդ, և գրէր սրբազան վեհին թէ՝ գրեա՛ աստ իշխանացն, որ զայս ինչքս ինձ տան: Եւ նոցին մեծ եղբօր որդի Խաչատուրն ևս ի Կարնոյ զմարդ մի յղեալ անդ Մկրտում անուամբ՝ արարեալ իւրեան վէքիլ, գրէր և նա սրբազան վեհին, թէ գրեա՛ որ իմ վէքիլին տան, այլ ո՛չ այնքան աղաչանօք , որքան խրոխտալով: Եւ Մելքոնին գոյր կին մի Ուղուր անուամբ, և որդի մի Գ ամաց Յովհաննէս անուամբ, նա ևս գրեալ առ սրբազան վեհն զթուղթ աղաչանաց, և կնքեցուցեալ քանի անձանց վասն հաւաստութեան, գրէր՝ թէ ևս զԽաչատուրն ինձ վէքիլ եմ արարեալ, և նա Մկրտում անւամբ մարդ մի իւրեան վէքիլ յղեաց ի Թարվէզ, գրեա՛ անդ հրաման, զի զայն ինչսն Մկրտումին տան, և բերէ աստ՝ ի կեցութիւն որբացելոյս: Եւ թէ Խաչատուրն թէ Աւետիսն խոստանային թէ զպարտսն մեր ի վատային կուտամք: Եւ Խաչատուրն զայս ևս գրէր՝ թէ շուրմայ պիտի առնեմք, որ մեր ամէն պարտատեարց ջուղապն տամք: Իսկ Աւետիսն գրէր թէ՝ եթէ շուրամայ առնեմք, քեզ դեռ ԳՃ ղռուշի չափ բան չի հասանիլ : Լաւն այն է, որ սակաւ սակաւ վաստակեմք և տամք: Եւ այսպէս ահա ո՛չ երեւէր ի մէջ նոցա միաբանութիւն, վասնորոյ՝ գրեաց սրբազան վեհն վերոյգրեալ արանցն զմիտս գրեցելոց երկաքանչիւրոցն: Չգիտեմ ասէ թէ՝ զայն ինչսն որ այսպէս ջոկ ջոկ խնդրեն, զի՞նչ են առնելոց, Մելքոնի որբացեալ ընտանեա՞ցն են հասուցանելոց կամ թէ երկուք ևս պարտուցն մէկ հոգս են առնելոց որպէս գրեն, թէ զայդ սակաւ ինչսդ ևս կամին առնուլ և իւրացուցանել: Ուստի և պատուիրեաց, զի թէ Աւետիսն՝ և Խաչատուրի վէքիլ Մկրտումն ի միասի՞ն խնդրեն զայն ինչսն, և ջոկ չխնդրեն, և ի մէջ իւրեանց չեն բաժանելոց, որպէս զի կամ ի պէտս Մելքոնի որբոցն լիցի, և կամ այնու՝ և այլ ընչիւք իւրեանց՝ մեր պարտուցն հոգս առնիցեն, ապա բացցեն զդուռն օդային, և զամենայն ինչսն դաւթարով իւրեանց յանձնեսցեն, և զդաւթարն աստ յղեսցեն, և գրեսցեն զորպէսն: Մանաւանդ՝ զլուսահոգի Մելքոնի դաւթարն ևս՝ (որ ի հարկէ յայդր լինի ) տեսեալ վերահասու լիջի՛ք, թէ յորժամ բանեցեալ են դոքա ի միմեանց, Մելքոնին ի՞նչ է անկեալ բաժին, և որքան փող է ունեցեալ, և Աւետիսին և Խաչատուրին հետ ո՞րքան սարմայ ունի ի մէջ եդեալ, և այն սարմայովն ի՞նչ են վաստակեալ և Մելքոնի հիսայն ո՞րքան է, և այժմ ի՞նչ ունի Մելքոնն, թէ նաղտ և թէ վէջ, թէ անդ և թէ յայլուր: Եւ զայս ևս իմասցին թէ՝ Մելքոնն ի թարվիզու ի՞նչ է յղեալ ի Կարին, կամ թէ ի՞նչ է հասուցեալ նոցա, և անդ յօդայումն զի՞նչ ունի: Զորս զամենն ասէ պարտիք իմանալ և գրել մեզ՝ զի լիցուք զձէնջ շնորհակալ: Զոր ասէ Բ մտօք գրեմ այսպէս առնել: Մի զի գիտացից թէ՝ Մելքոնն յառաջ ի՞նչ է հասուցեալ դոցա, և այժմ զի՞նչ այտի, զի մի յետոյ ուրաստ լիցին թէ մեզ բան չէ հասեալ, և այնքան բան չտայր, որպէս այժմ գրեն, թէ՝ ԳՃ ղռուշի բան հազիւ կայ յօդայումն: Երկրորդ՝ զի զՄելքոնի որբ ընտանիսն ևս չզրկիցեն . իմանամք թէ՝ դոցա հասեալն ի՞նչ է, որ յետոյ թէ Մելքոնի ընտանեացն խնամատար չլինիցին, մե՛ք լիցուք վրէժխնդիր: Մանաւանդ՝ զւ թէ այդ իրօքդ՝ և թէ ի Կարին եղեալ իրօքն, պարտին զպարտսն մեր հոգալ որպէս խոստանան, և մեք խնդրեմք, և զայլ պարտս Մելքոնին ևս վճարել և հոգի նորին ի ի պարտականութենէ ազատիլ: Եւ ապա կրկին հարկ, զի թէ ի միասին խնդրիցեն, տացեն նոցա զի՞նչսն, որպէս գրեցաւ ի վերն: Իսկ թէ Աւետիսն ջոկ խնդրիցէ՝ և Խաչատուր վէքիլն ջոկ, ապա՝ ո՛չ մէկին չտան, այլ ջուղապ առնեն, և զդուռն օդային իւրեանց մօտ բացեալ, ի դաւթա՛ր արկցեն զամենայն ինչսն գիտութեամբ նոցա, և կնքեալ պահեսցեն առ ինքեանս՝ հանելով կակն օդայէն, և զդաւթարն ա՛ստ յղեսցեն, գրելով և զորպէսն, զի յետոյ որպէս գրիցէ՝ այնպէս արասցեն:
       Թուղթ ևս առ վերոյիշեալ Մելքոնի եղբայր Աւետիսն գրեաց ի Թարվէզ ի պատասխանի թղթոյն: Ոչ այն ինչ, այլ նախ մխիթարութիւն վասն եղբօրն: Եւ ապա այս թէ ահա առ իշխանսն տեղւոյդ թուղթ գրեցի վասն ձեր բանիցդ, զոր աստ երկրորդելն աւելորդ է, դու ևս իմա՛ զայն գրեալսն մեր, և զոր ինչ գրեալ եմք և հրամայեալ՝ պարտին այնպէս առնել: Զի Խաչատուրն և Մելքոնի ընտանիքն ևս ի Կարնոյ էին գրեալ մեզ սակս այդր, ուրեմն, որպէս գրեալ եմք, այնպէս պարտի լինիլ: Զայս Բ թուղթս ուրոյն զմռեալ ի մի պահարան եդաք, և գրեցաք հասանիլ ի Թարվէզ ի ձեռն Աւետիսին, և վերոյգրեալ իշխանացն: Զորս Խաչատուրի յղեալ փայակն տարաւ ի Բայազիտ, տալ նոյն Բաղդոնց չրաղ Վիրապին, զի նա յղեսցէ ի Թարվէզ: Թուղթ ևս ի Կարին առ վերոյիշեալ Մելքոնենց Խաչատուրն՝ և առ կին Մելքոնին գրեաց ի պատասխանի թղթոց իւրեանց: Նախ մխիթարութիւն վասն Մելքոնին: Ապա Խաչատուրին փոքր ինչ յանդիմանութիւն վասն ջահիլական գրուածոցն: Ապա զայս թէ՝ դուք և Մելքոնն ի միմեանց բաժանեցայք յառաջ որպէս և գիտեմք, յետոյ մինչ Մելքոնն գնաց ի Շիրազ՝ թէ ի՞նչ պայման գոյ ի մէջ ձեր, և որպիսի ընկերութիւն, այսինքն, ի մէջ Մելքոնին՝ և Աւետսին՝ և քո, զայնս մեք ո՛չ գիտեմք: Իսկ այժմ դու ջոկ խնդրես զայն ինչսն, և Խաչատուրն ջոկ, ի գրեցելոց ձերոց երևի՝ զի դուք ոչ ունիք միաբանութիւն, և եթէ զայն սակաւ ինչսն ևս ձեզ տացուք, ո՛ գիտէ թէ զինչ էք առնելոց: Եւ այնուհետև՝ թէ մեր կամ այլոց պարտք ուստէ՞ են ելանելոց, որ այն խղճալւոյ հոգին ազատիցի ի պարտականութենէ, և նորին ընտանեացն ևս ապրուստ լիցի, տակաւին մեզ չէ յայտ: Ո՛ւստի՝ մեք այսու մտօք կնքել ետուք զդուռն օդային ի Թարվէզ, զի իմացաք թէ՝ ինչ կայ ի նմա, և զոր ինչ հասեալ է ձեզ ի նմանէ՝ կամ հասանելոց է, մեք ևս իմասցուք, զի գիտասցուք թէ՝ ուստի՞ է ելանելոց մեր դրամն: Իսկ արդ՝ որովհետև դու ջոկ խնդրես զայն ինչսն՝ և Աւետիքն ջոկ, մեք քո՛ գրեցելոյն հաւանեցաք, և ո՛չ նորա: Այլ գրեցաք ի Թարվէզ առ անդ եղեալ իշխանսն, զի երկուքն ի միասին խնդրեսցեն, տացեն, և թէ ո՛չ մի տացեն, այլ յօդայէն հանեալ դաւթար արասցեն, և պահեսցեն առ ինքեանսն կնքով. և զդաւթարն աստ առ ինքն յղեսցեն: Ուրեմն՝ եթէ գոյ ասէ ի մէջ ձեր միաբանութիւն, գրեա՛ քո վէքիլին և Աւետսին, զի անդ տարաձայնութիւն մի՛ արասցեն, այլ միաբանութեամբ խնդրեալ յայդր բերցեն: Եւ յայնժամ թէ այնու, և թէ յայդր եղեալ իրօքն, մեր պարտուցն հո՛գս արասջիք որպէս և խոստանայր, և ազատեսջիք, զհոգի հանգուցելոյն, հոգալով և զապրուստս ընտանեացն: Եւ շա՛տ հարկ առ այս: Թուղթ ևս առ Եփրիկզատէ մահտեսի Գրիգոր աղայն գրեաց ի պատասխանի թղթոյն, որ ըստ խնդրոյ Խաչատուրին իրիջայ էր գրեալ սրբազան վեհին վասն նոյն բանիցն: Վասնորոյ՝ զոր ինչ ի Թարվէզ և առ Խաչատուրն գրեաց, ծանոյց սմա, և գրեաց, զի և ինքն հարկեսցէ Խաչատուրին այնպէս գրել շուտով ի Թարվէզ իւր վէքիլին և Աւետսին, որպէս գրեաց , զոր և սմա՛ գրեաց: Որպէս զի՝ հոգի ննջեսելոյն ազատիցի ասել ի պարտուց և ընտանեացն ապրուստ լիցի, և մեր դրամն ևս ելցէ, որում և դո՛ւ պարտիս հետևիլ և ջանալ՝ առ ի լինիլ այսպէս, ի սէր և ի յօգուտ սրբոյ Աթոռոյս՝ որպէս և դու իսկ խոստանաս, զի հարազատ որդի ևս սորին: Եւ զի զկնի սրբոյ Զատկին զնոր Առաջնորդ էր յղելոց ի նոյն քաղաքն Կարին, վասնորոյ՝ գրեալ ծանոյց սմա: Զայս թուղթս և զԽաչատուրինն ուրոյն ուրոյն զմռեալ եդաք ի մի պահարան, և գրեցաք ի ձեռն Խաչատուրին, զի մահտեսի Գրիգոր աղայի ևս ինքն տացէ նմա: Զոր ևս տուաք նոյն փայեկին իւրեանց, որ թէ ի Բայազիտու ի Թարցէզ երթիցէր, որպէս ասացեալ էր ինքեան Խաչատուրն, զայս պահարանս Վիրապն էր յղելոց ի Կարին առ Խաչատուրն: Իսկ զՆուրիջանի պահարանն՝ յորում էին Շիրազու և Բաղդատու թուղթք (որպէս ասացաւ ի վերն ). յղեցաք ատ Տէր Վահանն Բայազիտ, զի կամ ընդ սոյն փայեկիս Բաղդոնց՝ որ երթալոց էր ի Թարվէզ, և կամ այլ հաւատարիմ գնացողիւ յղեսցէ ի Թարվէզ առ սրբոյ Աթոռոյս գանձապետ Նուրիջանն: Ել Յովհաննէս փայակն ի ԼԱ ապրիլի: