Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս ի փետրուարի ԻԷ ի թղթոջ Կարնեցւոցն, և ի մարտի ԼԱ ևս ի վերդ՝ ի թղթոջ Եփրիկեան մահտեսի Գրիգորին, խոստացաւ սրբազան վեհն յղել անդ ի Կարին զնոր Առաջնորդ, վասնորոյ՝ յղեաց անդ այժմ նոր Առաջնորդ զՋուղայեցի Ստեփաննոս վարդապետն, (որ յիշեցեալ է ի ՌՄԻԴ, ի նոյեմբերի Ժ ): Առաջնորդական կոնդակ ևս գրեալ ետ նմա, ըստ որում պատշաճն էր գրելով որպէս յառաջն, թէ մե՛ք եմք ձեր առաջնորդն, և դա մեզ փախանորդ: Թուղթ առ Իբրահիմ փաշայն Կարնոյ, որ նոր էր նստեալ՝ յետ Հաճալի փաշային: Խնդրելով՝ ունիլ առ սուրբ Աթոռս զսէր և զխնամս, որպէս թագաւորն իւրեանց և ամենայն անդ նստօղ փաշայք՝ և այլ իշխօղք ունեցեալ են: Եւ ապա յանձնարարութիւն վասն Ստեփաննոս վարդապետին, և փոքր ինչ ևս ընծայ յղեաց այսինքն ճոթեր, մոմ, գիւլապ: Թուղթ ևս առ Եփրիկզատէ մահտեսի Գրիգոր աղայն, և առ իւր որդի Հաջիբաբայն, թէ ահա զնոր Առաջնորդ յղեցաք, (որպէս խոստացաւ սոցա ի մարտի ԼԱ, և ի փետրուարի ԻԷ ): Եւ յանձնարարութիւն վասն նորին, լինիլ նմա ձեռնտու յամենայն կողմանց հանդիպեցուցանել փաշային, և զընծայսն և զգիրն մատուցանել: Թուղթ ևս առ Մուրտիկզատէ Խօջայ Առաքելն և առ տիրացու Սիմէօնն: Վասն Առաջնորդին նոյն, որ ինչ մահտեսի Գրիգոր աղային գրեցաւ: Իսկ և՝ սոքա այժմ զմէկ թուղթ էին գրեալ առ սրբազան վեհն վասն ոմանց որպիսութեանց, և յատուկ փայեկաւ յղեալ: Որոյ բանիցն զպատասխանիսն ևս՝ աստէն ի սոյն թղթոջս գրեաց: Զի Բ թուղթ էին յղեալ , որոց մինն էր ի Յուռումէլու նուիրակ Յովհաննէս վարդապետէն, և մինն ի Սաղիմայ նուիրակ Համադանցի Յովհաննէս վարդապետէն: Որոց սակս գրեաց թէ՝ նոցին պատասխանիքն գրելն այժմ չէր այնքան հարկաւոր, և ի մէջ զբաղանաց էաք, յետ աւուրց ինչ գրեցելոց և յղելոց եմք առ ձեզ՝ զի յղիցէք: Գրէին և Պօլսոյ զորպիսութիւնս, ըստ գրեցելոյ Նազարէոին թէ մերազնեայ ուղղադաւանքն ժողովեալ առ պատրիարքն, յարուցեալ են ի վրէժխնդրութիւն Ախթարմայից, արզ են արարեալ թագաւորին, և թագաւորն ֆարման է տուեալ , և հրամայեալ յամենայն տեղիս քննութիւն առնել վասն Ախթարմայից, որպէս զի մի՛ ոք մոլորեսցի այնու աղանդով: Եւ Ղալաթիոյ Բ Ախթարմայ սևագլուխ ևս սիւրկիւն են արարեալ: Եւ սրբազան վեհն գրեաց թէ՝ զայդ մեզ ընդէ՞ր ո՛չ գրէ Նազարէթն: Եւ պատուէր՝ զի զոր ինչ ևս վասն այսր լուիցեն, գրեսցեն աստ առ ինքն: Եւ վասն իւրեանց Ապապկերցի Մարտիրոսի տալեացն գրէին թէ՝ երբ որ աստ գայցէ, զհոգս ինչ արարեալ առնլոց եմք զնորին տալիք դրամն:
       Ուստի որպէս ի փետրուարի ԻԷ, այժմ ևս գրեաց հարկիւ, առնուլ և յղել: Եւ վասն ընչից և մանաւանդ դրամոց հանգուցեալ Առաջնորդին իւրեանց Պետրոս վարդապետին, (որ ի փետրուարի ԻԷ, և ի մարտի Թ յիշեցաւ ) գրէին, թէ՝ Մինաս վարդապետն եկն , և բացաք զարկեղսն, և ստակն շատ սակաւ ել. (ԲՇՀ ) որ գրեցեալ ևս էր ի թղթի որիշ մարդոյ գրչով՝ և եդեալ կայր յարկեղն, և որպէս գրեալ էր, ել այնպէս: Վանքին ևս որիշ ստակ կայր, (ԳԾԲ ) բայց թամասուկ ո՛չ ել բնաւ. փոքրաւորին հարցաք՝ բան չասաց, եթէ հրամանքդ տանիլ տաս յայդր և քննութիւն առնես, կամք քո է: Գրեաց թէ՝ յիրաւի սակաւ է եղեալ ստակն, որպէս գրէք, այլ ևս որքան կարէք՝ հետևեցարո՞ւք, թերևս բան ինչ ելցէ: Ստեփաննոս վարդապետիդ ևս ասացաք հարցանել զփոքրաւորն, և յղել ի սուրբ Աթոռս: Եւ ի փետրուարի ԻԲ ընդ Սիմօնին որ ղապզ յղեաց վասն առ մեզ հասեալ արդեանցն, Առաքելն այժմ զշնորհակալութիւն գրէր, և խոստանայր զմնացեալ ստակն ևս յղել: Գրեաց այնպէս առնել, և շուտով յղել զդրամ, զի շինուածոց ժամանակ է ասէ, և շատ պիտոյ է: Եւ վասն Ուռումէլու նուիրակ Յովհաննէս վարդապետին որ տարակուսէաք յառաջ թէ՝ որքան իցէ հասուցեալ սոցա դրամ. (որքան ասացաւ ի փետրուարի ԻԲ ): Այժմ գրէին թէ հետևեալ իմացաք, թէ այնքան է՝ զոր մեք ասէաք ) և ո՛չ որքան դուք: ) գրեաց թէ՝ այդպէս է յիրաւի, մեք ևս ստուգեցաք, քանզի ի վերոյիշեալ թղթոյ Յովաննէս վարդապետին յայտնի եղև: Եւ զի գրէին թէ եթէ Յովհաննէս վարդապետին մօտ ստակ կայ, գրեա՛, որ ի Պօլիս Նազարէքին հասուցանէ: Գրեաց թէ՝ զայդ մեք յառաջ եմք գրեալ: (Որպէս ասացաւ ի սեպտեմբերի ԺԴ ): Եւ այլ առ այսոսիկ բանք: Թուղթ ևս առ սրբոյ Աթոռոյս վէքիլ Հայրապետն, նոյնպէս յանձնարարութիւն վասն Առաջնորդին: Եւ վասն վախճանեալ Առաջնորդ Պետրոս վարդապետի դրամոյն զոր ինչ առ Մուրտիկեանսն, զնոյնս և առ սա գրեաց: Եւ զի գրէր թէ՝ ի վերայ Բայազիտոյ եմք յղելոց, և այժմ ա՛նդ խառնակութիւն գոյր, (որպէս ի վերս յամսոյս Ժ ասացաւ ), վասնորոյ՝ գրեաց ի Կարսայ յղել՝ և ոչ ի վերայ Բայազիտու: Իսկ և՝ Նախիջևանցի Պետրոս վարդապետն, որ յիշեցեալ է յանցեալ ամին ի յունվարի ԺԴ, հրաման առեալ այժմ ի սրբազան վեհէն գնաց ի մեծն Պօլիս, վասն ընչից հանգուցեալ եղբօրն իւրոյ: Զի ի ՌՄԻԵ, և ի մայիսի ԻԵ որ գրեաց սրբազան վեհն պատրիարքին հոգալ և առնուլ, նա չէր հոգացեալ: Ուստի՝ գրեալ էին Պետրոս վարդապետին ընտանիքն իւր, թէ մինչև դու ո՛չ եկեսցես բան ինչ ո՛չ ելանէ: Եւ նա զի վաղուց կամէր երթալ, այլ սրբազան վեհն ո՛չ թողոյր գնալ, Բ պատճառաւ: Նա՛խ զի՝ զպարտսն զոր տալոց էր սրբոյ Աթոռոյս, որ գրեցաւ ի Թօխաթ անդ հասանիլ մեր գանձապետ մահտեսի Աղամջանին, և չէին տուեալ՝ թէ թող Պետրոս վարդապետն զթամասուկն յղէ, և նա ո՛չ յղէր, և ո՛չ տայր զպարտսն մեր: Յորմէ սրբազան վեհն ձեռն վեր էառ, թքանելով ի նա: երկրորդ՝ զի զգրեանս էր շինեալ՝ քարօզից, մեկնութեանց և այլ մտօք: Յորս թէ միամտութեամբ և թէ թիւր մտօք, ի բազում տեղիս ունէր զվրիպմունս յոյժ հերձուած մտօք: Զորս տեսեալ սրբազան վեհին, և ի յերկար ժամանակս քննեալ զամենայն գիրս նորին, մեղադրեաց և յանդիմանեաց զնա քանիցս, թէ առանձին, և թէ ի մէջ եպիսկոպոսաց: Իսկ նա զմեղանս յանձն առեալ խոստացաւ զայնս ուղղել, և մեղայ ասաց, իբր թէ ակամայ և անգիտութեամբ եղեալ այդ, և գիտութեամբ ո՛չ եմ գրեալ: Եւ զի զպարտսն այլ ո՛չ խնդրեաց սրբազան վեհն, իսկ վասն այսր չթողոյր նմա աստի ելանել, այսինքն, վասն թիւր գրուածոցն: Վասն այնորիկ թուղթ ետ նա ի բերանոյն սրբազան վեհին, գրելով թէ՝ ի գիրս իմ սխալմամբ և չգիտելով՝ ի քանի տեղիս զթիւր բանս էի գրեալ, և մինչ սրբազանին զայնս նկատեալ՝ խրատօրէն մեղադրութեամբ ծանոյց ինձ, ես ևս զամենայն գիրս իմ յինէն յօրինեալ՝ յանձնեցի սրբազան վեհին Տեառն իմոյ՝ առ ի յուղղել զայնս, և պայմանեցի, զի յայսմ հետէ զգուշացեալ յայսպիսեաց սխալմանց, զոր ինչ և գրիցեմ, զգուշապէս գրիցեմ, և ցուցանիցեմ Տեառն իմոյ սրբազան վեհին առ ի տեսանել, զի մի ևս վերստին սխալեալ իցեմ Նաև հրաման առ ի երթալ ի մեծն Պօլիս վասն ընչից եղբօրս զի առնուցում, և անդրէն ի սուրբ Աթոռս դառնայցեմ, չմնալով յուրեք. և չցանկանալով Առաջնորդութեան տեղւոյ ուրեք՝ թէ և ստիպեսցեն ևս ի Պօլիս կամ յայլ ուրեք: Իսկ եթէ ո՛չ արարից այսպէս, կամ ստելով պայմանիս՝ չդարձայց ի սուրբ Աթոռս, և կամ գնացից յայլուր, լուծեալ եղէց յեպիսկոպոսական կարգէս, և այնուհետև այլ չեմ ես եպիսկոպոս: Զայս այսպէս գրեալ ետ սրբազան վեհին , և հրաման էառ ի Պօլիս երթալ: Վասնորոյ զթուղթ գրեաց սրբազան վեհն ի վերայ Պօլսոյ պատրիարք Զաքարիավարդապետին ըստ խնդրոյ նորին, զի որքան ա՛նդ է, ձեռնտու լիցի նմա առնուլ զինչս եղբօրն, և սիրով ընկալցի: Որպէս թէ՝ հոգացեալ զբանսն, դառնայցէ անդրէն ի սուրբ Աթոռս: Զվերոյգրեալ ձեռագրի օրինակն ևս ընդ իւր տարաւ, զի թէ ստիպօղ լիցի անդ ինքեան վասն Առաջանորդութեան տեղւոյ ուրուք, ցուցցէ զայն ձեռագիրն թէ՝ ես այսպէս ձեռագիր եմ տուեալ սրբազան վեհին, ո՛չ կարեմ մնալ յուրեք, այլ ի սուրբ Էջմիածին դառնամ:
       Թուղթ ևս ի Կարս գրեաց սրբազան վեհն առ Իբրահիմ Աֆանտին, հարցանելով զխաթրն, և բանք սիրոյ: Եւ Ա ամանով գիւլապ և Ա մոմպատ ևս ընծայ յղեաց: Թուղթ ևս առ Գէորգն գրեալ, պատուիրեաց զթուղթն և զընծայն Աֆանտու իւրեան մատուցանել, և զՍտեփանոս և զՊետրոս վարդապետսն ևս ի Կարին ուղևորել: Ծանուցանելով ևս թէ՝ Պետրոս վարդապետն վասն ի՛ւր բանիցն երթայ: Եւ զի սա և Կարապետ վարդապետն ըստ հրամանի սրբազան վեհին գրեալ ի կողմունսն Ախլցխայու առ ուղղադաւանսն մերազնեայս, գալ ի Կարս առ նուիրակն՝ և զսրբազան մեռոն տանիլ: Զոր և այժմ գրեալ էին սրբազան վեհին, թէ ա՛յսպէս արարաք, ուստի՝ գրեաց զհաւանութիւն: Եւ վասն Ապտի փաշայի որդի Սուլէյման բէկին, որ ի Յիւչքիլիսայի վանքն նստեալ՝ կողէքէր. (որպէս ասացաւ յամսոյս Ժ ). գրեաց առ սա զփուսուլայ, և պատուիրեաց ծանուցանել Աֆանտուն, զի զհնար իմն հոգասցէ վասն ելանելոյ նորա անտի: Զոր և բերանով՝ Ստեփաննոս վարդապետին ասաց ծանուցանել նմա լիովին: Թուղթ ևս առ Ղօշավանից Առաջնորդ Կարապետ վարդապետն գրեաց, ի պատասխանի թղթոյն ըստ մտաց Գէորգի թղթոյն, և պատուիրեաց մանաւանդ, զի վասն Իւչքիլիսային զլաւագոյն հոգս ինչ արասցեն ընդ Գէորգին, որպէս և նմա գրեցաւ : Գնացին Ստեփաննոս և Պետրոս վարդապետքն Ի ԺԱ ապրիլ:
      
       Եկաւ հասաւք ընդ ուխտաւորքց:
      
       Ի Պօլիս քաղաքէն մեծէ Սերօբ անուամբ տղայ մի, և այլևս ուխտաւորք քանիք ի Սեբաստիոյ և յայլ տեղեաց եկին յուխտ ւ սուրբ Աթոռս: Սերոբն բերեալ էր զԱջահամբոյրս յոմանց բարեպաշտից անձանց, առ որս գրեցան թուղթք: Թուղթ առ քիւրքջի մահտեսի Սարգիսն, որ յղեալ էր զիւր տարեկան խոստմունսն, որ էր Բ ամաց: ) քանզի յանցեալ ամին յԵրուսաղէմ գոլով գնացեալ՝ չէր յղեալ զհերուան ամինն, ) զի յամենայն տարի յղէր, ուստի՝ այժմ զԲ ամացն ի միասին էր յղեալ:
       Թուղթք ևս՝ առ Քէրէստէջի Աբիկն, առ Թօրոսն, առ Աթէշօղլին, առ Ղազարոսն, առ Գալուստն, առ Մկրտիչն, և ձեռամբ Յարութիւնին : Թութղ ևս առ Գօհար կին ոմն գրեցաւ: ): Այս ուխտաւորքս ևս ընդ Ստեփաննոս և Պետրոս վարդապետացն ելին ի ապրիլ ԺԱ: