Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Հաշտարխանու նուիրակ և Առաջնորդ Յովսէփ վարդապետէն թուղթք եկին առ սրբազան վեհն, զորս նորին եղբայր Մովսէսն բերեալ ի Ղզլարու, յղեալ էր աստ, խնդրելով զպատասխանիսն, զի յղեսցէ: Իսկ զի այժմ անձեռնհա՛ս էր սրբազան վեհն գրել զպատասխանիս նոցին, վասնորոյ՝ այժմ զթուղթ մի գրեալ առ Մովսէսն, խոստացաւ յետոյ գրել և յղել: Եւ վասն իւրեան Սանահնոյ վանից գրէր զհոգս առնել շինութեան և Առաջնորդ յղել, գրելով թէ՝ զգեօղն շինել կամիմք: Գրեաց թէ՝ երբ զգեօղն շինեսջիք լաւապէս, մեք ևս ըստ պատշաճին զհոգս ինչ առնելով եմք. ընդ նորին յղեալ փայակին ի ապրիլ ԺԲ:
      
       Վասն առաջնորդութեան Անանեայ Առաքելոյ վանիցն:
      
       Առաջնորդական կոնդակ ետ սրբազան վեհն Պետրոս վարդապետին որ ի Քրտստանու կողմանցն էր, և արար զնա Առաջնորդ սրբոյ Անանեայի Առաքելոյ վանիցն, և նորին վիճակացն, որք էին Առինջ գիւղն, և բոլոր բօշայքն: Ապրիլ ԺԳ: