Եւ
որովհետև
ահա
Քարտաշքն
չեկին
այժմ
ի
Վանայ,
որպէս
ի
վերդ
ասացաւ,
և
յետոյ
էին
գալոց,
իսկ
տղայքն՝
զորս
Յովհաննէս
կաթողիկոսն
և
Մելիք
Յովսէփն
յղեալ
էին
ի
տանել
զքարտաշս՝
դեռ
ևս
աստ
էին
մինչև
ցարդ.
և
քարտաշի
սպասէին,
վասնորոյ՝
այժմ
ի
յետանալ
քարտաշացն,
այլ
չպահեաց
զնոսա
աստ
սրբազան
վեհն.
զի
անպատշաճ
յոյժ
եղև
իսկ
մինչև
ցարդ
մնալն
ևս,
այլ
յղեալ
զնոսա
յետս,
գրեաց
զթուղթ
առ
Մելիք
Յովսէփն,
ի
պատասխանի
թղթոյն ,
նախ
օրհնութիւն
և
շնորհակալութիւն
ուրախութեամբ
հանդերձ
վասն
բարի
ընչիցն:
Ապա
զյետանալն
քարահատացն
ծանոյց՝
որպէս
վերն
գրեցաւ,
գրելով
և
զպատճառն,
թէ
Գասպարն
և
իւր
եղբայրն
ի
Խօյ
են
եղեալ:
Ուստի՝
գրեալ
են
ի
Վանայ
յայլ
տեղիս
վասն
քարտաշ
բերելոյ,
զի
յղեսցեն
աստ:
Վասնորոյ՝
և
մեք
այլ
չպահեցաք
զտղայսդ
երկար,
զի
մի
տարակուսիցիք:
Իսկ
յորժամ
եկեսցեն
քարտաշքն,
մեք
զմեր
մարդն
դնելով
ընդ
նոսա,
յղելով
եմք
յայդր:
Եւ
զի
զիւանդութիւնս
ինչ
լսէաք
զնմանէ,
գրեաց
ցաւակցաբար
զմխիթարութիւն:
Թուղթ
ևս
առ
Յովհաննէս
կաթողիկոսն
գրեաց,
ի
պատասխանի
թղթոյն:
Վասն
Գանձասարու
տանեաց
նորոգութեանն
և
քարտաշացն
նոյն՝
զոր
ինչ
և
Մելիք
Յովսէփին
գրեաց:
Եւ
զի
այնպէս
գրէին
խնդիր՝
իբր
թէ
աստ
ի
պատասխանի
ունիմք,
յղեսցուք.
գրեաց
թէ՝
միթէ
դուք
ոչ
գիտէք,
զի
մարդահա՛տ
է
այս
երկիրս,
և
արհեստաւորք
ոչ
գտանին,
զեղեալսն
ևս
տաճիկք
զաւթին.
և
յորժամ
մեզ
պիտոյանայ՝
յայլուստ
գրեալ
բերեմք.
այն
ևս
ոչ
բռնութեամբ ,
զի
յՕսմանցւոց
երկրոջ
են
և
ի
ձեռս
տաճկաց:
Իսկ
սիրով
բերեալն՝
ահա
այսպէս
յետանայ,
ամառն
անցանի
ձմեռն
գայ,
և
բան
ո՛չ
յառաջանայ.
որպէս
և
դու
յանցեալ
ամին
տեսեր
ասէ,
(զի
աստ
էր
յաշնանն
),
գրեմ
ասէ,
զի
իմասջիք
զդժուարութիւնն,
որ
չէ
դիւրին:
Եւ
զի
գրէր
թէ՝
ոմանք
ի
գործակալաց
քոց
գրեալ
են
ի
Շրուան,
թէ
հոգևոր
տէրն
զձեզ
տուեալ
է
Իսրայէլ
կաթողիկոսին:
Գրեաց
թէ՝
ամենեւին
սուտ
է
այդ,
մեր
միաբանքն
զայդպիսի
բան
չգիտեն,
ի
ձեր
կողմն
տես
զայդպիսիս:
Այլ
զի՝
սա
և
իւր
կողմնացիքն
կամէին
զի
Շրուան
սմա
լիցի,
և
Իսրայէլ
կաթողիկոսն
և
իւր
կողմնացիքն
կամէին,
զի
իւրեանց
լիցի:
(Որպէս
և
այժմ
եկեալ
Գեանջեցւոցն
յԵրևան՝
Հայք
և
Տաճիկք,
ի
նշանադրել
զդուստր
խանին
մերոյ
վասն
իւրեանց
խանին,
որոյ
սակս
և
զմեզ
ևս
հրաւիրեալ
տարաւ
խանն
յԵրևան,
ուր
եկեալ
նոցա
առ
սրբազան
վեհն՝
զնոյն
թախանձէին
):
Ո՛ւստի՝
առ
ի
բառնալ
զայս
երկար
վէճս,
գրեաց
սմա
սրբազան
վեհն
թէ՝
ահա
զԽամսայու
կողմն
դու՛
ունիս,
և
զԳեանջայու
կողմն
նա.
Շրուանու
երկիրն
ևս
զկէս
արդիւնսն
քե՛զ
տացեն,
և
զկէսն
նմա:
Ահա
Իսրայէլին
ևս
գրեցի
զայս.
ասէ.
և
Շրուանցւոցն
գրեցի՝
զի
զնուիրակութիւնն
ինքեանք
ժողովեալ
ի
պատրաստի
ունիցին
յամենայն
տեղիս.
երբ
քո
նուիրակն
գնասցէ,
զկէս
նմա
տացեն,
և
երբ
նորա
նուիրակն
գնասցէ,
զկէսն
ևս
նմա
տացեն:
Եւ
հարկիւ
պատուիրեաց
այսու
կանոնաւ
մնալ.
խնայելով
յինքն.
և
յինքեանս,
մանաւանդ
ի
սուրբ
կարգն
քահանայապետական,
զի
մի՛
ասէ
իսպառ
ծաղր
և
ծանակ
լիցի
տեսողաց
և
լսողաց:
Եւ
առ
այս
բազում
բանք:
Այս
թղթոյս
օրինակն
ի
բոլորագրահամար
տետրոջն
է,
յերեսն
ՉՀԷ,
ՉՀԸ:
Ելին
Մովսէս
տղայն
և
ընկերն
իւր
յապրիլ
ԻԲ: