Թուղթ
գրեաց
սրբազան
վեհն
առ
Զանկեազօռու
և
Մեղրու
ժողովուրդն
ի
յերկիրն
Սիւբեաց,
ի
պատասխանի
թղթոյն
նոցա,
զոր
այժմ
գրեալ
էին
վերստին
վասն
Բաղտասար
վարդապետին
առնել
Առաջնորդ
Տաթևու
վանիցն
իւրեանց:
Որք
և
գանգատ
ևս
էին
գրեալ
զՅակոբ
պետէն ,
որ
այժմ
եկն
աստ,
թէ
կամէաք
մեք
ընդ
Բաղտասար
վարդապետին
գալ
ի
սպառ
քո,
բայց
Յակոբ
պետն
ի
մէջ
մեր
և
Մէլիք
Շահնազարին
խարդախութիւն
էարկ,
վասն
այն
ոչ
կարացաք
գալ:
Առ
որս
գրեաց
սրբազան
վեհն ,
զի
թէ
ստոյգ
միաբանութիւն
ունին
ի
մէջ
իւրեանց՝
և
զնա՛
կամին
լինել
Առաջնորդ,
ապա՝
բոլոր
երկրով
միաբանութեամբ
մահսար
գրեսցեն
ինքեան,
և
զով
ոք
կամին
յղեսցեն
քահանայիւք
և
իշխանօք
աստ,
զի
Առաջնորդ
արարեալ
յետս
յղեսցէ
անդ:
Քանզի
ասէ՝
Առաջնորդ
ասացեալն
ոչ
եթէ
միոյ
կամ
Բ
անձանց
և
կամ
Ա
կամ
բ
գիւղի
լինի
Առաջնորդ,
այլ
մէկ
բոլոր
երկրի
և
նորին
վանիցն:
Դուք
որ
զայդ
խնդրիրդ
առնէք՝
ընդէ՞ր
միայն
գրէք,
(զի
միայն
Դ
կնիք
գոյր
ի
վերայ
թղթոյն
).
զի
դիցուք
թէ՝
Առաջնորդ
և՛ս
առնեմք
զդա
ըստ
ձեր
խնդրոյդ,
ոչ
ապաքէն
յետոյ
պիտի
յայտնի
լինի,
և
բոլոր
երկրին,
տիրէ,
և
ի
վանքն
նստի:
Այս
ո՞րպէս
ծածուլ
լինիլ
կարէ:
Եւ
մանաւանդ՝
եթէ
դուք
բոլոր
հասարակութեամբ
միաբանիցիք,
և
ասիցէք,
մեք
զայս
ինչ
մարդ
կամիմք
լինել
մեզ
Առաջնորդ,
ձեզ
ո՞վ
ներհակ,
զի
թէ
մեծք
և
թէ
փոքունք,
հասարակաց
խօսիցն
կունային,
և
ոչ
մէկ
կամ
Բ
անձանց :
Ուրեմն
ասէ՝
եթէ
գոյ
ի
ձեզ
միաբանութիւն,
զոր
ինչ
առնէք՝
միաբանութեամբ
արարէք:
Եւ
վասն
Յակոբ
պետին
գրեաց
թէ՝
թէպէտ
եկն
աստ,
այլ
մեք
դեռ
չեմք
ձեռնագրեալ
զսա,
այլ
նստուցեալ
եմք
ի
խուց,
և
այս
գրոյս
մերոյ
պատասխանոյն
նայիմք,
մինչև
ի
ձէնջ
կրկին
թուղթ
ոչ
գայցէ
առ
մեզ,
սա
աստի
չէ
ելանելոց:
Ի
ձեռն
նոցին
փայեկին
ի
յունիս
Ը: