Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հասեալ էին ի Գանձասար և ի Շուշի թուղթքն, որք ի հոկտեմբերի Բ գրեցեալ անդ յղեցան ի ձեռն երկուց փայեկաց: Բայց փայեակքն այնք տարեալ անդ զթուղթսն, և ի տեղիսն հասուցեալ, չէին մնացեալ անդ վասն պատասխանեաց, այլ գաղտագողի զտուն մի փոխուցեալ անտի, բերեալ էին աստ: Ուստի՝ յովհաննէս կաթողիկոսն իւր մարդկամքն յղեալ էր այժմ աստ զպատասխանիս այնց թղթոցն: Որք էին ի յԻբրահիմ խանէն, ի հինգ Մէլիքացն և ի Շամախու ևս մահսար մի, և ի կաթողիկոսէն: Բայց խանն զերկուս թուղթս էր գրեալ, որոց մինն յատուկ է՛ր վասն Յակոբ վարդապետին. զի անլուր եղեալ սրբազան վեհին առ նա ի հոկտեմբեր Բ, խնդրեալ էր հարկիւ վերստին, թէ զՅակոբ վարդապետն բաւական պահեցեր յայդր , եպիսկոպոս ձեռնադրեա, և Առաջնորդ արա, և յղեա՛ Տաթև: Ապա թէ ո՛չ ի վախճանի բեդամաղ ես լինելոց ի մէնջ: Իսկ միւս թուղթն խանին է՛ր վասն Յովհաննէս կաթողիկոսին և Գանձասարու: Քանզի՝ զօրինակ Նուխւոյ Կոնդակին՝ զոր ի հոկտեմբեր Բ յղեաց սրբազան վեհն առ Յովհաննէս կաթողիկոսն, և գրեաց թէ՝ ես այդու օրինակաւ Կոնդակ յղեցի առ Իսրայէլ կաթողիկոսն, տիրել Նուխւոյ, բայց նա չէր հասեալ: Սակայն լսեմ թէ՝ նա լուեալ է և տրտնջեալ, թէ սակաւ է ինձ Նուխի: Եթէ այսպէս խօսեսցի, զայն ես չեմ տալոց նմա. թերևս և Աստուածով իսկ է չհասանելն առ նա այն Կոնդակին: Իսկ թէ խոնարհեալ խնդրիցէ, աղաչելով, այլ ևս զնո՛յն եմ տալոց, այսինքն՝ զՆուխի՛ միայն՝ իւր շրջակայիւքն, դու զայս լսելով մի շփոթիցիս: Զի զայս իսկ խօսեցաք ընդ ձեզ մինչ աստ էիք, զտեղի իմն, տալ նմա, և զձայն հատանել՝ որքան կենդանի է: Իսկ նա՝ այսինքն Յովհաննէս կաթողիկոսն զսնոտի կարծիս առեալ, և զխորհուրդ սրբազան վեհին թիւրապէս մեկնելով՝ խանին և Մէլիքացն ծանուցեալ՝ գրեցուցեալ էր նոցա առ սրբազան վեհն, թէ դու զայս տունս ի շինութիւն ածեր, և ամենայն վիճակաց Աղուանից գրեցեր հնազանդիլ Յովհաննէս կաթողիկոսին՝ և Գանձասարու ծառայել, այժմ զինչ եղև զի զՇրուան Իսրայէլին տաս, որ այս տանս քակման պատճառ է, և մեզ նոր վիճոյ և խռովութեան: (Որ է՛ր զրպարտանք, և ընդդէմ ճշմարտութեան Բ կերպիւ: Մի՝ զի զՆուխի միա՛յն կամէր տալ Իսրայէլին սրբազան վեհն, և ոչ զբոլոր Շրուան: Եւ երկրորդ՝ զի զայն ևս ահա չետ Իսրայէլին, որպէս ասացաւ ի վերդ ): Եւ խնդրէին նոր թուղթ և Կոնդակ գրել ի վերայ բոլոր Շրուանու, զի Գանձասարու՝ և Յովհաննէս կաթողիկոսին ծառայեսցեն: Յղեալ էին և Շամախի, և անդուստ ևս զմահսար բերեալ ըստ վերոյ ասացեալ մտաց գրեցելոյն իւրեանց: Ի Նուխւոյ ևս խնդրեալ էին, իսկ նոքա չէին տուեալ զմահսար, զի խանն նոցին՝ ըստ խնդրոյ Գեանջայու խանին՝ ստիպէր զնոսա Իսրայէլին հնազանդել, և մահսար տալ նմա ընդունելութեան, որովհետև յանցեալ ամին մինչ աստ էին Բ կաթողիկոսունքն, այս ևս եղև ասացեալ՝ (թէպէտ ոչ հաստատնապէս ), թէ ո՛ ոք յերկուցդ զմահսար բերցէ ի բոլոր Շրուանու՝ թէ մեք զսա ընդունիմք, մեք ևս զՇրուան նմա տացուք: (Որպէս ասացեալ եղև յանցեալ ամին ի հոկտեմբերի ԺԶ ): Այսու մտօք Իսրայէլն բռնութեամբ երկուց խանից ի նոցանէ զմահսար խնդրէր, և Յովհաննէսն ևս նովի՛ն մտօք խնդրեալ էր այժմ: Իսկ Նուխեցիքն խանին ընդդիմացեալ էին թէ՝ մեք Իսրայէլին ո՛չ տամք մահսար, ուստի և խանն ասացեալ էր թէ՝ եթէ Իսրայէլին ո՛չ տայք, ապա Յովհաննէսին ևս մի՛ տայցէք: Եւ նոքա զայս յա՛նձն էին առեալ, այնու՛ մտօք, զի յառաջագոյն քանիցս անգամ զմահսար էին տուեալ Յովհաննէսին, և սրբազան վեհն զնա՛ էր հաստատեալ կաթողիկոս: Այժմ ևս դեռ նո՛յն կանօնն կայր: Եւ ինքն Յովհաննէս կաթողիկոսն ևս գրեալ զթուղթ աղերսանաց առ սրբազան վեհն, խնդրէր գրել զթուղթ առ Շրուամու ժողովուրդն՝ մի մի՛ այլափոխիցեն զմիտս իւրեանց, այլ Գանձասարու ծառայեսցեն : Եւ սրբազան վեհին ընթերցեալ զգրեանս նոցա, և զ՚ի զուր վրդովիլն նոցա ծանուցեալ, զթուղթ գրեաց առ Իբրահիմ խանն, ի պատասխանի թղթոցն երկուց: Նախ վասն վերոյ յիշեալ վիճոյս, թէ ես ե՞րբ կամեցեալ զՇրուան հատանել ի Գանձասարու , որ քեզ սուտ արզ են արարեալ. զոր ինչ յառաջ նոցա ծառայեալ Գանձասարու, այլ ևս նոյն կանոնն է: Այժմոյս ևս կրկին գրեցի ի Շամախի և ի Նուխի, զի մեր առաջին կանոնաւն կացեալք, Գանձասարու ծառայեսցեն: Իսկ ապա վասն Յակոբ վարդապետին գրեաց թէ՝ յառաջ թուղթ եմ գրեալ քեզ ընդ Մէլիք Քօլուն, և վէքիլ եմ հաստատեալ ի Տաթևու վանսն, որ յետոյ Առաջնորդ ևս արարից: Խնդրեմ զի դու ևս այնմ լիցիս կամեցօղ, և զՅակօբ վարդապետի անունն այլ մի տացես, զի չեմ յղելոց, զի ո՛չ է այդ երկրիդ կէօրէ: Եւ առ այս խնդիր յոլով: Յակոբ վարդապետն ևս գրեաց զթուղթ աղաչանաց առ խանն, այլ չխնդրել զինքն, զի ա՛յս է ինձ լաւ ասէ՝ աստէմ մնալ, զի յայդ երկրոջդ վարիլ ո՛չ կարեմ: Թուղթ մի ևս Մէլիք Շահնազարին գրեաց Յակոբ վարդապետն ըստ նոյն մտաց, այլ մի՛ ևս ստիպել զխանն ի խնդրել զինքն: Թուղթ մի՛ ևս առ Տաթևու Մէլիք Քօլին գրեաց Յակոբ վարդապետն, խնդրելով զքսուրն իւր որ անդ յղել աստ առ ինքն: Այս և վասն այն, զի ցուցցի թէ՝ այլ չէ յօժար դառնալն անդ ի Տաթև: Զայսոսիկ առ Յովհաննէս կաթողիկոսն յղեցաք հասուցանել առ նոսա: Իսկ սրբազան վեհի գիրն որ առ խանն, կնքեա՛լ յղեցաւ առ Յովհաննէս կաթողիկոս տալ նմա: Թուղթ առ Շամախու Առաջնորդ Սահակ վարդապետն՝ և առ իշխանսն և ժողովուրդսն գրեաց սրբազան վեհն, ի պատասխանի մահսարական թղթոյն նոցա, որ ի վերն յիշեցաւ : Թէ ընդէ՞ր էք դուք այդպէս վրդովեալ՝ մինչ ի մէնջ չէ՛ք առեալ զթուղթ ինչ: Զի մեք ի վերայ նո՛յն կանոնին կամք, զոր յառաջ գրեալ եմք ձեզ քանիցս՝ Գանձասարու ծառայել, և զՅովհաննէ՛ս կաթողիկոսն Ձեզ կաթողիկոս ընդունիլ: Ուստի՝ սուտ ասութեանց մի՛ հաւատայք այլ կացէ՛ք մնացէ՛ք ի վերայ նոյն կանոնին մերոյ առաջնոյ, և Գանձասարու ծառայեցէ՛ք, և Յովհաննէս կաթողիկոսին լերուք հնազանդք: Եւ ի լուսանցն յատկապէս առ Առաջնորդն գրեաց թէ՝ երկիցս անգամ թուղթ ևս գրեալ մեզ, իսկ մեք վասն եկօղ չլինելոյ՝ և հարկաւոր գրելի րգոլոյ՝ պատասխանի չեմք գրեալ. դու մի՛ զայլ և այլս կարծիցես: Եւ զի զնեղութեանց երկրին էր գրեալ, գրեաց զմխիթարութիւն և զմերն ևս ծանոյց: Եւ քահանայից և իշխանաց կրկին ողջոյն:
       Թուղթ ևս առ Նուխու քաղաքի խողովուրդսն: Նախ ցաւակցութեամբ մխիթարութիւն նոցա, զի քաղաքն այչեցեալ էր, և յոյժ մեծ վնասուց էին դիպեալ: Եւ ապա նոցա ևս վասն Գանձասարու և Յովհաննէս կաթողիկոսին զնոյն պատուէր գրեաց՝ զոր ինչ առ Շամախեցիսն: Այլ այսպէս, թէ կացէ՛ք ի՛ վերայ մեր առաջնոյ կանոնին, և առանց մեր գրոյն և կարմիր կնքոյն մի հաւատայք բանից սուտ ասողաց: այս յետին բանս ի բոլորագրահամար տետրոջն է, յերեսն յԽԱ: Զայս Բ թղթոցս պահարանն կնքեցաք, և ապա յղեցաք առ Յովհաննէս կաթողիկոսն:
       Թուղթ ևս ի Նուխի ի Ագուլեցի մահտեսի Առաքելն մխիթարութիւն վասն մահուան եղբօրն իւրոյ Ստեփանին, որ ի Հաշտարխան վախճանեալ էր: Եւ շոնրհակալութիւն և օրհնութիւն, զի վասն նոյն հանգուցելոյն՝ անդ ի Հաշտարխան Ե թուման հոգեբաժին էին տուեալ սրբոյ Աթոռոյս, և Ա թուման ևս յանուն Առաջնորդին: Զայս զմռեալ եդաք ի մէջ Նուխցւոց պահարանին: Վասն հրկիզութեան սմա ևս մխիթարութիւն:
       Թուղթ ևս առ Մէլիքսն Խամսայու գրեաց ի պատասխանի իւրեանց թղթոյն: Նախ՝ զի գրեալ էին թէ՝ հաշտեցաք ընդ միմեանս, և միաբան եմք ամենեքեանքն, գրեաց զշնորհակալութիւն ուրախութեամբ հանդերձ, և օրհնութիւն, և պատուէր՝ ի նոյնն մնալ: Ապա վասն ի զուր վրդովմանն վերոյ ասացելոյ, թէ սու՛տ է այդ: Զի մինչ դուք իսպառ մոռացեալ էիք զայդ Աթոռդ և զընդդէմն ջանայիք, մեք զիսպառ աւերեալն ի շինութիւն ածաք, իսկ այժմ մինչ դուք զնորոգութիւն դորա կամիք, մեք զայնքան գլխացաւութիւնսն վասն դորա կրեալ՝ զոր դեռ ևս կրեմք և կրելոց եմք, զվնասի՞լն դորա կամիցիմք, քաւ լիցի: Զի թէպէտ ձեզ ոչինչ է փոյթ թէ զինչ կրեցաք մեք, սակայն՝ մեք ի փառս Աստուծոյ զոր շինեցաք, այժմ ոչ քակեմք: Եւ առ այս միամտութիւն յոլով: Որոց և ծանոյց զգրեալն նորապէս առ Շամախու և Նուխու ժողովուրդսն զթուղթս վասն այսր, որպէս ի վերս ասացաւ: Յիշեցոյց և զայն թուղթն՝ զոր ընդ Մէլիք Քօլուն ի հոկըեմբերի ԻԵ գրեաց ինքեանց վասն բանիցն Տաթևու՝ և Յակոբ վարդապետին: Եւ թէ այժմ խանն զինչ էր գրեալ աստ վասն այնր, չև ևս հասեալ գոլով անդ Մէլիք Քօլին: զի ոչ միայն սրբազան վեհին էր գրեալ այժմ Իբրահիմ խանն, այլ և մեր խանին, և ձեռն իւր Ղալաբէկի Մահմատ Ռզայ բէկին: Որ առ խանն եկեալ՝ գրեցուցեալ էր նմա զթուղթ առ սրբազան վեհն ստիպմամբ, եպիսկոպոս առնել զնա՝ և ի Տաթև յղել: Եւ սրբազան վեհն պատասխանի գրեաց մեր պանին թէ՝ ես յառաջ այդ բանիդ հոգս արարեալ, գիր եմ գրեալ Իբրահիմ խանին ընդ Մէլիք Քօլուն , որով միամտելոց է անկարծիք, և հաճելոց ընդ մեր գրեալսն: Սակայն դեռ Քեօլին անդ չհասեալ, այդ Մահմատ Ռզայ բէկդ ելեալ է անտի: Թող դարձցի յետս, զի այդ բանիդ հոգսն եղեալ է: Եւ ինքն թէ վասն այսր ի՞նչ գրեաց այժմ առ խանն, զայն ևս ծանոյց սոցա, և պատուիրեաց՝ զի ինքեանք ևս ասասցեն խանին այլ մի գրել աստ վասն Յակոբ վարդապետին զբան ինչ, զի չեմ յղելոց ասէ:
       Թուղթ ևս առ Յովհաննէս կաթողիկոսն գրեաց ի պատասխանի թղթոյն, և զթուղթ Մէլիքացն առ նա յղեաց տալ նոցա: Նախ՝ զի գրեալ էր թէ՝ զտանիս եկեղեցւոյն նորոգեմ, առ այն ուրախութիւնս գրեաց: Ապա վասն սոյն բանիցս յանդիմանութեամբ, թէ ընդ՞էր..
      
       Բնագիրը այստեղ թերի էր: