Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի Կարս առ Եաղուպ փաշայի որդի Մահմատ բէկն ի պատասխանի թղթոյն՝ զոր ընդ Գեամալմազին գրեալ էր, և խնդրեալ էր ԲՃ թիլանի բրինձ իւր փարայովն առնուլ և յղել, այլ զփարայ դեռ չէր յղեալ, և յառնուլն՝ ծանուցանել նախ՝ զի զբեռնակիրս յղեալ տարցէ: Իսկ սրբազան վեհին թիլանի ձրիապէս ի մէնջ յղեալ նմա, գրեաց թէ՝ մեզ ո՛չ գոյր պատասխանի, և ջուրքն ևս որովհետև նուազեալեն, շատ ո՛չ ծեծեն այժմ, վասնորոյ փոքր ինչ սղագին է: Որոյ աղագաւ զայդքանդ մեք քեզ ընծայ յղեսցուք: Եւ զէթեաղի, և ձիաթապտուղ էր յղեալ ընծայ, գրեաց զշնորհակալութիւն: