ԿՐՕՆԱԿԱՆ
ՆԿԱՐԱԳԻՐ
Յիսուսի
Քրիստոսի
ծննդից
շատ
տարիներ
առաջ
Աղուանից
ժողովուրդն
շրջապատուած
է
եղել
տարրապաշտ
դրացիներով:
Պարսկաստանն
պաշտում
էր
հրապաշտութեան
աղանդը,
որի
հեղինակն
եղած
է
Զրադաշտն
Ա.
Դարեհի
հայր
Վշտասպի
օրով:
Թէեւ
Աղէքսանդր
Մակեդոնացին
կործանած
էր
այս
աղանդը
Պարսկաստանում,
սակայն
վերստին
նորոգւում
է
Սասանեան
թագաւորների
օրով:
Հայաստանի
բնակիչներն
պաշտում
էին
արեգակը
եւ
լուսինը:
Արտաշէս
Ա.
Յունաստանից
Հայաստան
է
բերում
Յունաց
չաստուածները
-Եփեստեայ,
Աթենասայ,
Արամազդի,
Ապողոնի,
Հերակլեայ
եւ
Արտեմիդեայ
արձանները
եւ
աւելացնում
իւր
ունեցած
Անահիտ,
Գիսանի
եւ
Վահագն
կուռքերի
վերայ:
Վրացիք
պաշտում
էին
Ամպրոպային
Արամազդի
եւ
Հայոց
Վահագն
թագաւորի
արձանները:
Հիւսիսային
ազգերն
ունէին
ծառապաշտական
աղանդներ:
Այսչափ
տարրապաշտ
դրացիներով
շրջապատուած
Աղուանքն
չէր
կարող
ազատ
մնալ
տարրապաշտութիւնից:
Տակաւին
ուրեք-ուրեք
երեւում
են
կռատան
նշաններ
եւ
նշմարւում
են
հետքեր:
Ա.
Աղուանից
կրօնական
զգացմանց
նուիրատեղին
եւ
գլխաւոր
կենտրոնն
եղած
է
Եօթնփորակեան
բագինն
Բագուի
հիւսիսային
կողմում,
որ
այժմ
կոչւում
է
Սուրախանի:
Այժմ
չեն
նշմարւում
այստեղ
հնութեան
հետքեր,
որովհետեւ
շատ
տարիներ
առաջ
Հնդկաստանից
հրապաշտներ
գալով
նորոգած
են
շինութիւնը,
որ
ունի
քառակուսի
ձեւով
պարիսպ:
Պարսպիս
ներսի
կողմում
շինուած
են
միաբանից
կացարաններ,
իսկ
մէջ
տեղին
մօտ
ննջեցելոց
դիակներ
այրելու
վառարան:
Հաւանական
է,
որ
շինութեանց
հիմքերն
հնութիւն
եղած
լինին:
Շինութեանս
հարաւային
հանդէպ
եղած
լեռնակից
ստորերկրեայ
խողովակներով
բերուած
է
հրաբղխային
շոգին
եւ
բաժանած
մասերի:
Մի
մասն
դիակ
այրելու
վառարանին
յատկացրած
են,
մի
մասն`
կրօնապետի
սենեկին
եւ
երրորդ`
աւելի
մեծ
մասն,
շինութեան
ծովակողի
դրան
դիմաց
եղած
մեծ
խողովակին:
Վառ
լուցկին
խողովակների
բերաններին
մօտեցրած
ժամանակ,
իսկոյն
վառւում
են,
իսկ
քարով
փակելուն
պէս`
անցնում:
Բ.
բագինն
շինուած
է
եղել
Ղուբայի
գաւառի
Խինալղ
կամ
Խինալուղ
գիւղի
մօտերքում
Աթաշկեահ
կոչուած
հրաբղխի
մօտ,
բայց
իբր
ամրան
եղանակներում
միայն
պաշտպանման
տեղի:
Այստեղ
նշմարւում
են
վաղեմի
հնութեան
հետքեր,
որոց
վերայ
յետոյ
Հնդկաստանից
եկած
հրապաշտներն
շինած
են
շինութիւններ,
(տես
՚ի
շարս
հրաբուղխների):
Գ.
բագինն
գտնւում
է
Ղուբայ
գետի
ձախ
կողմում`
Մալականի
նորաշէն
գիւղի
ստորոտում:
Բաւական
ընդարձակ
եղած
է
շինութիւնս,
որի
պատերից
տեղ-տեղ
փլած
եւ
ահագին
կտորներն
ընկած`
մնում
են
դեռ
անքակ:
Դժուար
է
ճշտիւ
որոշել
շինութեան
տարեթիւը,
միայն
թէ
2000
տարուց
աւելի
լինելու
է
սորա
գոյութիւնն:
Դ.
բագինն
շինուած
է
Շամախու
մօտ
Սաղիանի
վանքի
հարաւային
կողմում:
Բայց
այս
մնում
է
տակաւին
կանգուն
եւ
շինուած
է
քառակուսի
ձեւով:
Չորս
անկիւններում
ունի
չորս
միջակ
սենեակներ,
արեւելեան
կողմից`
մի
դուռն
եւ
շինութեան
վերայ`
մի
բոլորձի
եւ
բարձրագոյն
գմբեթ:
Տաշած
քարերով
շինուած
այս
կրաշաղախ
շինութիւնն
այն
աստիճան
ամուր
է,
մինչեւ
անգամ
հազարաւոր
տարիներ
դիմադրած
է
այն
սաստիկ
շարժերին,
որովք
քանիցս
կործանուած
է
Շամախին:
Ծխոտուած
եւ
մրոտուած
են
սենեակների
պատերն,
նամանաւանդ
կամարակապ
ձեղուններն:
Ե.
Մեհեանն
շինուած
է
եղել
Շաքի
քաղաքի
Ղաբալա
գաւառի
Հոմէնք
անուանեալ
տեղում,
Բում
գիւղից
վերեւ
Կովկասեան
սարից
կախուած
մի
լեռնաբազկի
վերայ:
Այժմ
հազիւ
են
նշմարւում
շինութեան
հետքերն:
Աղուանից
պատմիչը
գրում
է,
թէ
Եղիշա
[1]
առաքեալն
«անցեալ
ընդ
դաշտակն
Ձերգունի
(Զարղունի)
ի
տեղի
զոհարանի
դիւցամոլ
կռապաշտիցն`
անդ
էառ
զնահատակութեան
պսակն:
Եւ
անդէն
ի
գուբ
մի
մահապարտաց
ընկեցան
պատուական
նշխարքն
եւ
ծածկեցան
՚ի
տեղւոջն,
որ
կոչի
Հոմէնք»
(Մով.
Կաղ.
եր.
9):
Զ.
Գտնւում
է
Շաքի
քաղաքի
արեւմտեան
հանդէպ
եղած
սարի
գլխին:
Շինութեան
ստորին
մասն
մնում
է
ամբողջապէս
կանգուն.
կառուցեալ
է
կրաշաղախ
ցեխով
եւ
հոյակապ
կամարներով:
Է.
Զոհարանն
գտնւում
է
Նուխու
եւ
Ճառի
մէջ
եղած
Կախաւան
գիւղաքաղաքի
մօտ
եւ
կոչւում
Քուրմուղխ
(գուցէ
բազմութիւն
քրմաց):
Այս
մի
ահագին
եւ
միապաղաղ
քար
է
ցցուած.
որի
մէջն
փորուած
է
եւ
որ
վերեւից
ունի
մի
երդիկ
իբր
ծխնելոյզ,
իսկ
նեքեւից`
մի
փորուած
դուռն:
Փորուածքի
պատերն
սեւացած
են
մխով:
Բայց
թէ
Աղուանք
ի՞նչ
անուն
կուռքեր
կամ
արձաններ
էին
պաշտում,
յայտնի
չէ
որոշակի:
Յայտնի
է
միայն,
որ
Սեւորդիք
պաշտում
էին
բարտի
ծառեր,
արեգակն
եւ
լուսին,
մինչեւ
իւրեանց
մկրտուիլն:
Նոյնպէս
բոլորովին
անյայտ
է
եւ
Արցախի
հին
կրօնն
եւ
պաշտամունքն:
[1]
Եղիշէ,
որ
ձեռնադրուած
էր
Տեառնեղբայր
Յակովբոս
Առաքեալից: