ՓՈՓՈԽՄՈՒՆՔ
Այսչափ
քաղաքական
եւ
կրօնական
փոփոխութիւններն
յառաջ
են
բերում
Աղուանից
երկրում
մեծամեծ
փոփոխութիւններ:
Երկար
դարերի
հոլովումն,
տիրող
կառավարութեանց
փոփոխութիւններն
եւ
հնչիւնների
տարբեր
ձայներն
եւ
այլ
եւ
այլ
պատմագրաց
գրիչներն
հետզհետէ
դրոշմում
են
միեւնոյն
տեղանուան
վերայ
տարբեր
անուններ:
Օրինակ
Գարգարացւոց
բնակութեան
տեղին,
որ
սկզբում
կոչուած
էր
Գարգար
[1],
հետզհետէ
ընդունում
է
Արցախ
[2],
Փոքր-Սիւնիք
[3]
Խաչենք,
եւ
Ղարաբաղ
[4]
անունները:
Ահա
այսպիսի
փոփոխութեանց
ենթարկուած
են
նաեւ
բոլոր
գաւառների,
քաղաքների,
աւանների
եւ
գետերի
անուններն
եւս:
Մեր
յարգելի
բանասէրները
եւ
ազնիւ
ընթերցողները
ծանօթացնելու
համար
այսչափ
բազմափոփոխ
տեղանուանց
հետ,
պարտք
համարեցինք
կրել
տաժանելի,
բայց
համբերատար
նեղութիւն
եւ
դասաւորել
այստեղ
գաւառների
եւ
քաղաքների
նախկին,
փոփոխեալ
եւ
այժմեան
անունները:
Բայց
նախ
հարկ
է
կանխաւ
պարզել
մի
խնդիր,
որն
ո'չ
միայն
ցարդ
մնացած
է
մթութեան
մէջ,
այլ
եւ
պատճառած
է
մեծ
շփոթութիւն:
Որպէսզի
մեր
յարգելի
բանասէրք
եւ
ընթերցողք
ազատ
լինին
շփոթութիւնից,
կարեւոր
համարեցինք
նախ
բացատրել
շփոթութեան
շարժառիթները
եւ
ապա
դասաւորել
գաւառների
փոփոխեալ
անունները:
Ահա
շփոթութեան
պատճառը:
-Աղուանից
երկրում
կայ
երկու
Գարդման
գաւառ:
Ինչպէս
միւս
պատմաբանները,
նոյնպէս
եւ
Կաղանկատուացին
եւ
շարայարողն
անխտիր
գործ
դրած
են
Գարդման
գաւառ
անունը
առանց
զանազանելու
մէկը
միւսից:
Որովհետեւ
երկու
գաւառներս
հեռի
են
իրարից
երեք
աւուր
ճանապարհաւ.
որովհետեւ
երկոցունց
մէջ
եւս
նստած
են
ջոկ-ջոկ
ցեղերից
իշխաններ,
եւ
որովհետեւ
երկոցունց
մէջ
եւս
կատարուած
են
պատմական
գործեր
եւ
իրողութիւններ,
վասն
որոյ
պարտք
համարեցինք
որոշակի
մատնանիշ
անել
տեղերը:
Արդէն
յայտնի
է
Արցախի
Գարդման
գաւառի
տեղին,
որի
մէջ
միշտ
գահակալած
են
հայազուն
իշխաններ,
ինչպէս
տեսանք
Դ.
դարի
իշխանաց
շարքում
«Գարդմանայ
տէր»-ը:
Այժմ
ծանօթանանք
միւս
Գարդման
գաւառին,
որ
մին
է
Շամախու
գաւառներից
եւ
գտնւում
է
սոյն
քաղաքի
արեւմտեան
կողմում
եւ
որն
այժմ
կոչւում
է
Գիրդիման:
Գարդմանիս
նախկին
իշխաններն
էին
Առանի
իշխանական
տոհմի
յետագաներն,
որք
յորջորջւում
էին
Առանձահիկ
կամ
Եռանշահիկ
տիտղոսով:
Գրում
է
Կաղանկատուացին.
Զ.
դարում
Սասանեան
«Միհրանն
այն
ազգային
Խոսրովու
(արքային
պարսից)...
առեալ
երդս
իբրեւ
երեսուն
հազար,
անցանէ
՚ի
կողմն
Աղուանից...
կամէր
մտանել
՚ի
Խազիրս
եւ
յաւելուլ
՚ի
թշնամիսն
(Խոսրովու):
Նա
(Խոսրով).
իսկ
եւ
իսկ
առնէ
գիր...
զկնի
Միհրանայ,
թէ
«Եղբա'յր
իմ
եւ
հարազատ,
մի'
լիցի
քեզ
հեռանալ
յինէն
թշնամութեամբ...
ուր
հրովարտակդ
իմ
հասանէ,
երկիրդ
այդ
քեզ
լիցի
՚ի
բնակութիւն...:
Եւ
ի
գալ
հրովարտակին
պատահի
նմա
ի
սարոտն
գաւառին
Գարդմանայ,
զոր
առեալ
ընթերցաւ
եւ
լի
եղեւ
ուրախութեամբ:
Եւ
տեսեալ
զբարեխառնութիւն
աշխարհին`
հաճեցաւ
՚ի
նմա
լինել
բնաբար.
եւ
շինեաց
յիւր
անուն
քաղաք
մի`
[5]
կոչելով
զնա
Միհրաւան:
Իսկ
՚ի
գալ
գարնանային
աւուրցն
ելանէ
ի
վեր
կոյս
Գարդման
գաւառին,
դաւով
առ
ինքն
կոչէ
՚ի
գլխաւորացն
արս
երկոտասան,
սրով
բառնայ
զնոսա
եւ
տիրէ
աշխարհին...
Լինի
սորա
(Միհրանայ)
որդի
Արմայէլ,
որ
ծնաւ
զՎարդ,
Վարդ
ծնաւ
զՔաջն-Վարդան,
որ
շինեաց
զբերդն
Գարդմանայ
զերիս
ամս,
եւ
՚ի
նենգելն
՚ի
սիրտ
իւր`
զնախնական
ազգս
Հայկազնեայց
զԵռանշահիկս...
կոչէ
որպէս
՚ի
ճաշ...
եւ
՚ի
ճաշի
անդ
արեամբ
նոցա
արար
գլխատումն
արանց
վաթսնից...
Այսպէս
եղեւ
նոցայն
տիրել
Աղուանից:
Նաեւ
(Քաջն
Վարդան)զվայրասուն
ազգն
Կովկասու
հնազանդեցոյց
ինքեան»
(Մով.
Կաղ.
եր.
135-136):
Այժմ
պարզուած
է
մթութիւնն:
Այսուհետեւ
գործ
կածենք
Շամախու
Գարդման
եւ
Արցախի
Գարդման
տեղանունը,
որպէսզի
այլեւս
տեղի
չտայ
տարակուսութեան,
շփոթութեան
եւ
երկմտութեան:
Հաւանական
է
երեւում
մեզ,
որ
աճած
լինին
Արցախի
Գարդմանի
բնակիչներն,
որոց
մի
մասն`
տեղի
նեղութեան
պատճառաւ,
տեղափոխուած
եւ
իւր
նախկին
գաւառի
անունը
դրօշմած
լինի
Շամախու
Գարդմանիս
վերայ:
Նմանօրինակ
դէպքեր
անպակաս
եղած
են
ամեն
երկիրներում,
որոց
մասին
աւելորդ
ենք
համարում
բերել
օրինակներ:
Աղուանից
բուն
գաւառներն
իւրեանց
բնական
դիրքով
բաժանուած
են
երեք
մասի`
ստորին,
միջին
եւ
վերին:
Անհրաժեշտ
է
հետեւել
բնութեան
սոյն
բաժանմանց:
Ա.
Ստորին
գաւառներն,
որք
ամբողջապէս
դաշտային
են,
ընկած
են
Կուր
գետի
ձախ
ափերի
եւ
Բօզ-դաղ
լեռնաշղթայի
մէջ`
Կասպից
ծովեզերքի
կողմից
մինչեւ
Քանդակ
գիւղը:
Բ.
Միջին
գաւառներն
ընկած
են
Բօզ-դաղի
վերայ`
սարիս
շարունակութեան
դիրքով:
Գ.
Վերին
գաւառներն
ընկած
են
Բօզ-դաղի
եւ
Կովկասեան
ամենաբարձր
լեռնաշղթայի
գագաթնագծի
շարունակութեան
մէջ`
Շամախու
արեւելեան
կողմից
մինչեւ
Ալազան:
[1]
Ցարդ
եւս
Գարգար
է
կոչւում
այն
գետակն,
որ
սկիզբն
է
առնում
Զառիստ
գաւառի
լեռներից,
բաժանում
Խաչեն
գաւառը
Վարանդայից,
հոսում
գարգարացւոց
դաշտի
միջով
եւ
խառնւում
Կուր
գետին:
[2]
Խոր.
Գ.
գիրք.
Գ.
գլ.:
Ասող.
եր.
65
եւն:
[3]
Մով.
Կաղ.
եր.
272:
Ասող.
եր.
107,
եւն:
[4]
Առաջին
անգամ
պատահում
ենք
Ղարաբաղ
անուան,
որը
գործածած
է
Թովմ.
Մեծոբ.
(եր.
20)
1388
թուին:
[5]
Այժմ
քաղաքատեղին
կոչւում
է
Աղ_սու,
որ
գտնւում
է
Շամախուց
36
վերստ
ներքեւ
սարի
ստորոտում:
Թէեւ
գիւղ
է
Աղ_սուն,
սակայն
դեռ
երեւում
են
քաղաքի
պարսպի
մնացորդ
հետքերն: