ՄԻՋԻՆ
ԳԱՒԱՌՆԵՐ
ԺԱ.
գաւառն,
որ
ընկած
է
Բօզ-Դաղի
հիւսիսային
եւ
հարաւային
շղթաների
մէջ,
Կոկիսոն
գետակից
սկսեալ
եւ
մինչեւ
Արջկան
գետակն
երկարացեալ
մի
գեղեցիկ
դաշտակի
վերայ,
ստացած
է
Խողմաղ
[1],
Հողմաղ
[2],
Հողի
[3]
եւ
Դաշտակ
[4]
անուններ.
այժմ
դաշտակիս
միջի
մասն
կոչւում
է
Սարուջա:
Բայց
այժմ
այս
գաւառը
միացրած
են
Արաշի
գաւառի
հետ:
ԺԲ.
գաւառն,
որ
ընկած
է
նոյնպէս
Բօզ-Դաղի
վերայ,
Արջկան
եւ
Ալազան
գետակների,
Զարղունի
դաշտակի
եւ
Աղուանից
դաշտաբերանի
մէջ,
կոչուած
է
Խենի
[5]:
[5]
Գաւառիս
անունը
յիշում
են
միայն
Ղեւոնդ
եւ
Խորենացին
նոյն
երեսներում,
բայց
Կաղանկադուացին
չէ
յիշում:
Բոլոր
գաւառների
մէջ
անպիտանագոյնն
է
Խենի
գաւառս,
վասնզի
շատ
տեղերն
զուրկ
են
բուսականութիւնից
եւ
ջրից: