Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐՔՈՒՆԻ ՁՄԵՐԱՆՈՑ

 

Մեծ հանգստարանի արեւմտեան հանդէպ կայ մի տափարակ տեղ, որ բարձացած է իւր շրջապատի գետիններից: Տափարակիս, որի տարածութիւնն է կէս վերստ, շրջապատն փորուած է խիստ խոր եւ լայն խրամ, որից ելած հողերը թափած են տափարակի եզերքներում, որք ձեւացած են իբր պատնէշ: Արդէն տափարակի հիւսիսային եւ հարաւային կողմերով վազում են երկու գետակներ, որոց ջրերը ժամանակաւ թողած են խրամների մէջ, որով տափարակն եղած է ինչպէս մի կատարեալ կղզի: Հարաւային խրամի վերայ եղած է շարժական կամուրջ` մուտքը բանալու եւ փակելու համար: Պատմում են աւանդութեամբ, թէ տափարակիս վերայ եղած է Սենեքերիմ եւ Գրիգոր թագաւորաց ձմերանոց պալատն: Պալատումս վախճանուած եւ հանգստարանումս թաղուած է Սենեքերիմ թագաւորն, այս պատճառաւ իբրեւ նուիրական տեղի սուրբ են այս տեղերն:

Բոլորովին քանդուած եւ հիմնայատակ եղած է պալատն: Բայց տափարակի երեսն լի է թրծեալ աղիւսի բեկորներով: Տափարակի հիւսիսային կողմում` երեք տեղ նշմարւում են պալատի հիմքի հետքերն:

Ազնիւ Բահրամ-բէկի շնորհիւ 12 զինեալ պահապաններով վերադարձանք Ղուբա բոլորովին անվնաս