ՔԻԼՎԱՐ
Շնորհակալութեամբ
հրաժեշտ
տուինք
եւ
հեռացանք
Թալաբուց,
որ
Ճղբաց
երկրումն
է,
բայց
բնակիչք
խօսում
են
որպէս
թէ
Լփնաց
բարբառով:
Արդէն
անցած
էինք
Աղ-չայ,
Ղարա-չայ
եւ
Չաղաջուխ
գետերով.
անցանք
նաեւ
Վալվալա
եւ
Շապօրան
գետերով
եւ
բարձրացանք
Քիլվար
գիւղն:
Այս
գիւղն
հիմնուած
է
Կովկասեան
Մեծ-լեռնաշղթայից
Փոքր-լեռնաշղթայի
վերայ
կախուած
է
մի
լեռնաբազկի
վերայ`
որի
հիւսիսային
կողմով
հոսում
է
Շապօրան
գետն:
Բարեխառն
են
գիւղիս
օդն
եւ
կլիման,
հաճոյական`
դիրքն
եւ
տեսարանն,
ցուրտ
եւ
բարեհամ`
ջուրն,
բերրի
եւ
արդիւնաւոր`
հողն.
միայն
ծանր
է
լինում
օգոստոս
ամիսներում.
տօթակէզ
եւ
տաղտկալի
օդն
պատճառում
է
տենդաբեր
հիւանդութիւն:
Գիւղիս
շրջակայքն
ծածկուած
են
տանձենեաց,
խնձորենեաց
եւ
թթենեաց
գեղեցիկ
պարտէզներով:
Տեղական
բերքերն
են
ցորեն,
գարի,
բայց
ոչ
ծախելու:
Իսկ
նշանաւոր
բերքն
է
տանձի
եւ
խնձորի
չիրն,
որ
լաւ
գնով
ծախւում
է:
Ահա
ժողովրդեան
զբաղմունքն:
Քիլվարում
կայ
մօտ
100
ծուխ
միայն
հայ
բնակիչ,
220
արական
եւ
200
իգական:
տարեկան
լինում
է
15
արական
եւ
11
իգ.
ծնունդ.
10
պսակ
եւ
10
ննջեցեալ:
Ունի
մի
քահանայ,
որ
պատրաստում
է
մի
քանի
փոխասաց:
Գիւղիս
եկեղեցին
երեք
անգամ
շինուած
է
՚ի
հիմանէ.
Ա.
Աղուանից
Գրիգորիս
Ա.
կաթուղիկոսի
հիմնարկութեամբ,
Բ.
հայոց
ՌՁԶ.
-ին`
Աղուանից
Թովմայ
կաթուղիկոսի
օրով:
Գ.
1877-ին`
ամբողջապէս
թրծեալ
աղիւսով
եւ
ընդարձակ,
4
սեան
վերայ:
Ա.
եւ
Բ.
անգամ
շինուած
են
տեղական
ժողովրդեան
տրօք,
իսկ
Գ.
անգամ
կառուցեալ
է
հանգանակութեամբ
պ.
Միրզաջան
Յովհաննիսեանի,
որ
իրաւունք
ստանալով
հանգանակած
է
Ղզլարի,
Հաշտարխանի,
Դարբանդի,
Ղուբայի
եւ
Բագուի
բարեպաշտ
հայերից:
Միրզաջանի
մահից
յետոյ
հանգանակութիւնը
շարունակում
է
Արցախի
Խաչեն
գաւառի
Սէյդիշէն
գիւղացի
Ներսէս-բէկ
Սարումեանցն
եւ
աւարտում
եկեղեցու
շինութեան
թերին`
կաթուղիկէն
եւ
տանեաց
թիթեղամածը:
Օծուեցաւ
1890
թիւ
մայիս
27-ին
խորանն
յանուն
ս.
Գրիգորիսի
Աղուանից
Ա.
կաթուղիկոսի,
իսկ
եկեղեցին`
յանուն
ս.
Գրիգոր
Լուսաւորչի:
Օծման
հանդիսին
ներկայ
էին
գաւառապետ
բարձ.
մահմետականներն:
Քիլվարցիք
եւս
խօսում
են,
ըստ
ասութեան
իւրեանց,
Լփնաց
բարբառով.
երեւի
թէ
ճիղբք
ունեցած
չեն
առանձին
բարբառ
կամ
կորած
է:
Այժմ
Ղուբա
գետից
մինչեւ
Աւշարան
խօսում
են
ընդհանրապէս
նոյն
բարբառով:
Սակայն
ամէնքն
գիտեն
եւ
տաճկերէն:
Տիրող
աղանդն
է
շիա
կրօնն:
Բայց
առանց
մի
քանի
խօսք
ասելու
կարելի
չէ
հեռանալ
Քիլվարից:
Գիւղիս
ժողովուրդը
հանգիստ
խղճով
կարելի
է
անուանել
կենդանի
նահատակ:
Ճղբաց
ցեղիցը
միայն
մնացած
է
հայադաւան
Խաչ-մասն
եւ
Քիլվարն:
Հարկ
է
ի
նկատի
ունենալ,
որ
Խաչ-մասի
հայութիւնը
պահպանած
են
Բալա-Ղազարն,
իւր
որդին
եւ
թոռներն:
Բայց
Քիլվարի
ժողովուրդն
ինքնին
պաշտպանած
է
ցարդ
իւր
հայութիւնը:
Քիլվարի
շրջապատի
բնակիչներն
մահմետական
են
ամբողջապէ'ս,
եւ
գիւղս
հեռի
է
Ղուբայի
հայերից
35
վերստ
տարածութեամբ:
Քիլվարի
հայն
բազմիցս
զոհ
տուած
է
իւր
նիւթական
կարողութիւնը,
իւր
վարելահողերի
մի
մասը
եւ
որ
մեծն
է`
իւր
զաւակները,
մահմետականաց
բռնութեանց
եւ
բռնաբարութեանց,
այսուամէնայնիւ
իւր
քաջութեամբ
անխախտ
պահպանած
է
իւր
դաւանութիւնը,
հաւատը
եւ
եկեղեցին:
Վերջապէս
մեծ
գովութեան
արժանի
է
գիւղիս
ժողովուրդն,
բայց
այժմ`
կարօտ
մխիթարութեան,
խրախուսութեան,
քարոզի
եւ
քաջալերութեան:
Այս
պարտակատարութիւնն
վերաբերում
է
Շամախու
թեմի
առաջնորդութեան:
Բարձ.
Անդրէյ
Միխայէլովիչն
[1]
ահարկու
հրամաններով
սաստիկ
պատուիրեց
շրջաբնակ
մահմետականների
հոգեւոր
եւ
մարմնաւոր
գլուխներին,
որք
ներկայ
էին,
երբէք
չվնասել
որեւէ
անկարգութեամբ
Քիլվարի
հայոց
եւ
ապա,
գոհութեամբ
հրաժեշտ
տալով
գնաց
Ղուբա:
Քիլվարի
խեղճ
ժողովուրդն
ամբողջ
15
տարի
կարօտ
մնացած
էր
պատարագի...
եկեղեցու
թերութեան
պատճառաւ:
Թէ
որքա՜ն
մխիթարուեց
պատարագներ
տեսնելով
եւ
հաղորդուելով
եւ
10
օր
շարունակ
քարոզներ
լսելով
(ստիպուած
էի
տաճ.
լեզուաւ
խօսել,
որպէս
զի
հասկանային):
ՔԻԼՎԱՐԻ
ՇՈՒՐՋԸ
Քիլվարի
արեւմտեան
կողմում,
3
վերստ
հեռի,
կայ
Զէյուա
անուն
մի
գիւղ,
որի
բնակիչներն
հայադաւանութիւնից
դարձած
մահմետական
են:
Գիւղիս
գլխին,
մի
մեծ
կաղնի
ծառի
տակ
կայ
մի
սագաձեւ
տաշուած
մահարձան,
որի
երկարութիւնն
է
մօտ
10
թզաչափ:
Թէեւ
հեռաւոր
ժամանակի
խարտոցն
խարտած,
լափած
եւ
եղծելով
թափած
է
արձանագրութիւնը,
սակայն
քարի
աջ
կողմում
մնացած
են
Տ
եւ
Յ
գրեր:
Գերեզմանից
վերեւ`
ճանապարհի
երկու
կողմերով,
ամփոփուած
են
շատ
հին
ժամանակիս
ննջեցեալներ:
Այս
մի
ընդարձակ
հանգստարան,
է
որի
միջոցով
հնուց
եղած
է
փոքր
կածան:
Զառիվայր
կածանովս
հետզհետէ
հոսած
են
անձրեւի
հեղեղներ,
այնպէս,
որ
այժմ
կածանն
ձեւացած
է
2-3
սաժէն
լայնությամբ
եւ
սաժէնից
աւելի
խորութեամբ
մի
ահագին
խրամ:
Խրամիս
երկու
կողմերում
երեւում
են
հարիւրաւոր
կմախքներ,
որք
ամփոփուած
են
շերտաքարերից
յատուկ
շինուած
արկղների
մէջ:
Օրինակ
1
շերտաքար
գետնամած,
2
կողակալ,
1
գլխակալ,
1
ոտնակալ
եւ
մի
կափարիչ:
Հեղեղները
տարած
են
շատերի
գլխակալ
եւ
շատերի
ոտնակալ
քարերը,
վասն
որոյ
ամբողջապէս
երեւում
են
կմախքներն,
մանաւանդ
ահագին
կմախքներ
եւ
չափազանց
մեծ
գլուխներ:
Գոնէ
մենք
կարծում
ենք,
որ
կռապաշտ
դարերից
մնացած
է
հանգստարանս,
մահմետականներն
շատերի
միջից
հանած
են
հին
դրամներ
եւ
առնացի
եւ
կանացի
զարդեր,
բայց
որքան
աշխատեցինք
տեսնել,
անկարելի
եղաւ,
զի
ոչ
միայն
գաղտնապահ
են,
այլ
եւ
վախենում
են
կառավարութիւնից
յայտնել:
ԽԱՇՆԻ
ԱՒԵՐԱԿ
ԳԻՒՂ
Քիլվարից
մի
ժամ
հեռի
հիւսիսային
կողմում
կայ
Խաշնի
անուն
մի
աւերակ
գիւղատեղի,
որի
մէջ
դեռ
մնում
է
եկեղեցու
աւերակն:
Եկեղեցու
ընդարձակութիւնից
երեւում
է,
որ
բազմամարդ
եղած
է
գիւղս,
որի
մօտ
է
հանգստարանն.
բայց
տարած
են
տապանաքարերի
ամէնամեծ
մասը,
իսկ
տաճարի
քարերից
բերած
են
Քիլվարի
նոր
եկեղեցու
հիմքերը
լցնելու
համար:
ՈՒԼՎԱՐ
Քիլվարի
հարաւ-արեւմտեան
կողմում,
4
վերստ
հեռի
կայ
Ուլվար
անուամբ
մի
աւերակ
փոքր
գիւղատեղի,
որի
մօտ
տակաւին
երեւում
են
ե'ւ
եկեղեցու
աւերակն
ե'ւ
հանգստարանն:
Տապանաքարերի
վերայ
կան
արձանագրութիւններ:
Զէյվացիք
գրաւած
են
ուլվարցւոց
գետինները
եւ
այգիները,
այսու
ամէնայնիւ
գետիններն
եւ
պարտէզներն
ցարդ
պահած
են
նախորդ
տէրանց
անունները,
ինչպէս
են`
Ստեփան
երի,
Օհան
երի,
Արթիւն
երի,
Ստեփան
բաղի,
եւ
այլն:
ԴԻ-ԽԱՆ
ԿԱՄ
ՕՀԱՆ-ԽԱՆ
Քիլվարից
դէպի
արեւելք
մօտ
մի
ժամ
հեռաւորութեան
վերայ
կայ
մի
աւերակ
գիւղատեղի
Դի-Խան
անուն:
Որոշակի
երեւում
են
տնատեղերն
եւ
հանգստարանն:
Բայց
արձանագրութիւն
կրող
քարերից
շատերը
տարած
են
մահմեդականք
եւ
տանում
ե'ն
հետզհետէ...:
Քիլվարցի
Գաբրիէլեան
Օհանի
հարիւրամեայ
մայրն`
Մարգարիտն,
որ
ականատես
եղած
է
(այժմ
վախճանուած
է),
պատմած
է
բազմիցս,
թէ`
Դի-խանն
եղած
է
Արցախեցի
Օհան-խանն:
Հայազգի
Օհան-խանիս
Դի
մականունը
տուած
են
չգիտեմ
ի՞նչ
յատկութեան
պատճառաւ:
Միայն
հաստատ
գիտեմ,
որ
Օհան-խանն
Արցախից
իւր
հետ
բերած
էր
մօտ
100
ծուխ
եւ
բնակութիւն
հաստատած
գիւղումն,
որ
իւր
անուամբ
կոչւում
է
Օհան-խան:
Օհան-խանն
տիրապետած
էր
շրջաբնակ
թուրքերի
(մահմեդականաց)
գիւղերը
իւրանց
հողերով:
Բայց
Թալաբի,
Խաշնի,
Ուլվար
եւ
ուրիշ
գիւղացւոց
հետ
գնացին
Ռուսաստան
[2]:
ՇԻՀԱՐ-ԵՐԻ`
ՑՌԻ
ԲԵՐԴԱՔԱՂԱՔ
ՃՂԲԱՑ
Կովկասեան
մեծ
լեռնաշղթայից
դէպի
արեւելք
թեքուած
մի
բարձրագոյն
սարահարթի
վերայ
կայ
մի
աւերակ
քաղաքատեղի
Շիհար-երի
անուամբ,
որ
մօտ
4
ժամ
հեռի
է
Քիլվարից:
Պարիսպներն
շինուած
են
եղել
արտաքոյ
սովորականի
հաստ
հաստ
լայն-լայն
եւ
երկար-երկար
թրծեալ
աղիւսներով:
Թէեւ
այժմ
կործանուած
են
պարիսպներն,
սակայն
մնում
են
հիմքերն,
որից
երեւում
է,
որ
քաղաքս
շատ
մեծ
եղած
չէ:
Պատերի
թանձրութիւնն
եղած
է
մօտ
1
սաժեն:
Քաղաքիս
մէջ
բուսած
են
ահագին
հաստութեամբ
եւ
բարձրութեամբ
կաղնի
եւ
հաճարկի
ծառեր,
որոց
հաստաբուն
արմատներն
քանդելով
տների
հիմանց
պատերը`
դուրս
թափած
են
բեկորները:
Տներն
եւս
շինուած
են
եղել
կրաշաղախ
ցեխով
եւ
աղիւսներով:
Պարսպիս
մէջ
անպակաս
են
արջ,
ինձ
եւ
յովազ
գազաններ
եւ
կինճեր,
եղջերու
եւ
քօշ,
վասն
որոյ
առանց
հրազինի
վտանգաւոր
է
մերշենալ:
Շինութիւններից
երեւում
է,
որ
խիտ
առ
խիտ
եղած
են
բնակարաններն,
որոց
մէջ
նշմարւում
է
եկեղեցու
աւերակն:
Մի
քանի
տարի
առաջ
ուժգին
հողմից
արմատախիլ
տապալուած
են
մի
քանի
հաստ
ծառեր,
որոց
արմատներն
գետնի
տակից
դուրս
հանած
են
երկու
մեծ,
պղնձեայ
կաթսաներ,
ինչպէս
պատմում
են
ականատեսներն:
Հիանալի՜
է
տեղիս
օդն,
սքանչելի՜
տեսարանն
եւ
գերազա՜նց
ջուրն
եւ
ամուր`
դիրքն:
Հաւանական
է,
որ
այս
է
Ճղբաց
Ցռի
բերդաքաղաքն,
վասնզի
բացի
սորանից
Ճղբաց
գաւառներում
չգտանք
ուրիշ
աւերակ
կամ
շէն
քաղաքատեղի,
որ
համաձայն
լինէր
Կաղանկատուացու
գրածին:
Այստեղ
հիմնած
էր
Գրիգորիս
Ա
կաթուղիկոսն
Աղուանից
եկեղեցի,
ուր
եւ
ամփոփած
էր
Պանդալեոն
վկայի
մասունքը,
որն
յետոյ
գտնուեցաւ
Վաչական
բարեպաշտի
օրով
(Մով.
Կաղ.
Ա
հատ.
ԺԹ
գլ.
):
Ահա
այս
է
Աղուանից
Գ.
բերդը:
ԽԱԼԹԱՆԻ
ԱՄԱՐԱՆՈՑ
Բերդաքաղաքիս
արեւելահարաւ
կողմում
է
Խալթանի
ամարանոցն,
որ
կոչւում
է
Նովուր-Ճլակ:
Միեւնոյն
լեռնաշղթայի
շարունակութեան
վերայ,
արեւելահայեաց
լանջի
ստորոտում
շինուած
է
մի
փոքր
գիւղ,
որի
բնակիչք
են
մահմետականք:
Գիւղիս
տեղն
մի
կանաչազարդ,
բարձրահայեաց
սարահարթ
է,
որի
արեւմտեան,
հարաւային
եւ
արեւելեան
կողմերն
աղեղնապատ,
գոգաւոր
եւ
ծաղկազարդ
լեռներ
են,
իսկ
հիւսիսային
կողմն`
բաց
եւ
խորանարդ
ձոր:
Գիւղիս
մօտ
են
լճակներն,
որոց
մասին
գրած
ենք
արդէն:
Գիւղիս
միջովն
է
ճանապարհն,
որ
տանում
է
Շամախի,
իսկ
Ճղբաց
եւ
Լփնաց
սահմանագլուխն
է
Դաւաչի
գետն,
որ
հոսում
է
գիւղիս
արեւմտեան
կողմից,
աղեղնաձեւ
շրջան
անում
հարաւից
եւ
հետզհետէ
ընթացքը
ուղղում
դէպի
հիւսիս:
Գետիս
եւ
Խալթանի
ամարանոցիս
մեջ
է
այն
երկար
զառիվայրն,
որ
կոչւում
Էշշակ-եօխուշի:
Լանջովս
մինչեւ
գետն
իջնելն
տեւում
է
ամբողջ
մի
ժամ,
իսկ
գետիցս
ամարանոց
ելնելն`
երկու
ժամից
աւելի:
Ամարանոցիս
սարահարթը
Վարդէգրուակ
անուանում
Կաղնկատուացին
(Բ.
հատ.
ԼԹ.
գլ.
):
Սարաւանդիս
վերայ
բուքի
բռնուած
են
Իբրայէլ
եպիսկոհոսն
եւ
իւր
ընկերներն:
[1]
Լեհացի
է
այս
պատուական
անձն:
[2]
Ճղբաց
երկրից
Ռուսաստան
գաղթողներն
բնակութիւն
հաստատած
են
Մոզդոկի
կողմերում
Ղուրա
եւ
Մաջառ
եւ
Ղզլարի
Սարաֆան
գիւղերում:
Գաղթականներն
ցարդ
պահպանած
են
իւրեանց
հետ
տարած
լեզուն,
հայերէնի
հետ
միասին: