ԼՓՆԱՑ
ԵՐԿԻՐ
Ինչպես
գիտենք
կանխաւ,
Լփնաց
ցեղն
բնակում
էր
եւ
բնակում
է
այժմ
Դաւաչի
եւ
Սուղայիդ
գետերի,
Կասպից
ծովի
եւ
Կովկասեան
մեծ-
լեռնաշղթայի
գագաթնագծի
հիւսիսահաեաց
լանջերի
միջավայրերում:
Լփնաց
ցեղն
այժմ
կոչւում
է
Լահիճ
եւ
պահած
է
ցարդ
իւր
առանձին
բարբառը,
որի
մասին
յայտնած
ենք
առաջուց:
Լփնաց
երկիրն
բաղկացած
է
լեռներից
ու
դաշտակներից:
Լեռնամասերի
արեւմտեան
կողմերն
գրեթէ
կիսով
չափ
անպէտք
ապառաժներ
են,
իսկ
արեւելեան
կողմերն
շատ
տեղերում
կան
պատուական
վարելահողեր,
խոտահարքեր,
անտառներ,
սքանչելի
ամարանոցներ,
նշանաւոր
ջրեր
եւ
ամուր
բերդեր
եւ
օգտակար
հանքային
ջերմուկ:
Համարեա
թէ
ջրարբի
են
դաշտային
մասերն,
որք
են
ծովի
արեւմտեան
ափերն:
Բայց
չորային
եղած
ամառներում
պակասում
են
ջրերն
եւ
ցամաքում
շատ
հեղեղատներ:
Դաշտային
բերքերն
են
մետաքսի
բոժօժ,
բամբակ,
որիզ,
ցորեն,
գարի,
կորեկ,
տանձ,
խնձոր,
ձմերուկ,
վարունկ,
եւն:
Իսկ
ընդհանրապէս
գործում
են
գորգ,
կարպետ,
խուրջ
եւ
շալ:
Ճղբաց
եւ
Լփնաց
գաւառներում
կան
մօտ
80000
բնակիչք,
որոց
նախնիքն
եղած
են
հայադաւան:
Աղուանից
Դ.
`
իսկ
Լփնաց
Ա.,
բերդն
գտնվում
է
Խալթան
[1]
մեծ
գիղի
հարաւային
կողմի
ձորում,
ջերմկի
ձորն
սկիզբ
առած
է
լանջի
վերայ:
Բերդս
շինուած
է
կրաշաղախ
ցեխով
եւ
խոշոր
քարերով:
Տակաւին
կանգուն
են
պարիսպների
շատ
մասերն:
Ամրոցս,
որ
իւր
թիկունքը
տուած
է
Կովկասեան
մեծ
եւ
վերջին
լեռնաշղթային,
թէպէտ
չունի
ընդարձակ
մեծութիւն,
սակայն
ունի
ամուր
դիրք,
պատուական
օդ
ջուր
եւ
ախորժելի
տեսարան:
Շրջապատում
երեւում
են
ապառաժ
եւ
քարեայ
միապաղաղ
լեռներ,
մշտադալար
գենի
(գի)
եւ
ցրդնի
ծառեր,
սրածայր
եւ
ցից-ցից
լեռներ:
Անյայտ
են
մեզ
եւ
բերդիս
անունն
եւ
անցեալն:
Աղուանից
Ե.
`
իսկ
Լփնաց
Բ.,
բերդն
գտնւում
է
Ալթի-Աղաճ
անուն
մալականի
գիւղի
արեւելահանդէպ
եղած
բարձր
սարի
գագաթի
վերայ:
Շամախուց
Ալթի-Աղաճ
50
վերստ
է:
Փոքրութեան
պատճառաւ
կարելի
է
անուանել
բերդակ
կամ
դղեակ,
որ
այժմ
անուանւում
է
Ղըզ-Ղալա
(Աղջկաբերդ):
Արդարեւ
փոքր
է
բերդակս,
որ
հիմնուած
է
քարուկիր
շինութեամբ,
բայց
խիստ
ամուր
է
եւ
անառիկ:
Ձուաձեւ
բարձրացած
եւ
շրջապատից
առանձնացած
է
բերդակակիր
սարն,
այնքան
դժուարատար
է
բերդակի
խիստ
զառիվեր
ուղին,
որ
հազիվ
է
կարողանում
այցելուն
բարշրանալ
ոտով:
Ունի
հաստատուն
պարիսպ,
ապահով
ամրութիւն:
Հարաւային
կողմերում
տեսնւում
են
Սուղայիդ
գետի
լեռներն:
Ալթի-Աղաճի
ալեծածան
արտօրայքն
եւ
խոտահարքերն,
արեւելեան
կողմում
Աւշարան,
հիւսիսային
կողմում
Ճղբաց
եւ
Լփնաց
աղխաղխեալ
լեռներն
եւ
արեւմտեան
կողմում
Ալթի-Աղաճի
լեռներն
եւ
ամարանոցներն:
Միայն
հազար
ափսո՜ս,
որ
չունի
իւր
մէջ
խմելու
ջուր:
Չիմացուեցաւ
անձրեւաջրով
կառավարուած
է
բերդակս,
թէ
ունեցած
է
ստորերկրեայ
ջրի
ճանապարհ
կամ
գետնափոր
յատուկ
ջրամբար,
որ
այժմ
անյայտնացած
է`
ծածկուելով
փլատակով:
Քանդուած
են
իւր
միջի
շինութիւններն,
որք
եղած
են
միայն
զօրանոցներ:
Անյայտ
է
մեզ
նմանապէս
եւ
դղեակիս
իսկական
անունն
ու
անցեալն:
ԼՓՆԱՑ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Լփնաց
մայրաքաղաքն,
որի
աւերակներն
գտնւում
են
Շամախու
հիւսիսային
կողմում,
իսկապէս
Կովկասեան
մեծ
լեռնաշղթայի
գագաթնագծի
խոնարհած
շարունակութեան
վերայ,
այժմ
կոչւում
է
Ղըզ-Մեյդան,
ուր
բնակում
են
աղանդաւոր
մալականներ:
Լփնիք
ապստամբելով
Աղուանից
եւ
Հայոց
թագաւորութիւններից,
յարում
են
պարսից
եւ
ձեռք
բերում
մի
խախուտ
եւ
միայն
անուանական
թագաւորութիւն,
որ
փութով
աներեւութենանում
է
ասուպ
աստղի
պէս:
«Արշաւիր
Արշարունի...
հարկանէր
եւ
սատակէր
զՎուրկն
քաջ
զեղբայր
թագաւորին
Լփնաց
եւ
զբազում
համհարզս
նորին
ընդ
նմին
սատակէր»
(Եղիշ.
եր.
143):
Բայց
հարկ
է
յայտնել,
որ
Լփնաց
ամբողջ
ժողովուրդն
հաստատ
մնացած
էր
իւր
հայադաւան
քրիստոնէութեան
վերայ
մինչեւ
Է.
դարի
Գ.
քառորդն,
ինչպէս
գրած
է
Կաղանկատուացին
(եր.
189)
(Իսրայել
եպիսկոպոս
եւ
ճանապարհորդակիցք
իւր)
«Հասանէին
՚ի
քաղաքն
Լփնաց
[2],
ուր
ընդ
առաջ
ելեալ
նմա
(եպիսկոպոսին)
ամէնայն
քաղաքացիքն`
ընդունէին
զնա
խնդութեամբ
ըստ
կարգի
եպիսկոպոսաց,
մանավանդ
զի
մերձեալ
էր
տէրունական
տօնն
աստուածայայտնութեան.
եւ
մտանելով
՚ի
քաղաքն
երեկօթս
արարեալ`
անդէն
կատարէին
(զտօնն)»:
Անյայտ
է
նաեւ
քաղաքիս
անունն:
ԱՒՇԱՐԱՆ
Աւշարանն
իբրեւ
երկրալեզու`
հրուանդաձեւ
մտած
է
Կասպից
ծովի
մէջ:
Աղուանից
երկրի
այս
մասն
է
միայն,
որ
ամբողջ
մի
աշխարհագրական
աստիճան
աւելի
երկարած
է
դէպի
արեւելք:
Ծովն
մտած
երկրալեզուի
ծայրն
հասած
է
մինչեւ
հիւսիսային
68
0,
եւ
արեւելային
40
1/2
աստիճանին
Ֆէրրոյ
կղզուց
հաշուելով:
Երկրալեզուիս
վերայ
են
Փայտակարանի
Ալեւան,
Եօթնփորակեան
Բագին
եւ
Բագաւան
գաւառներն,
որոց
մէջ
բնակում
էր
'ի
հնումն
Կասպից
ցեղն:
Ահա
այս
մի
աշխարհագրական
աստիճան
տեղն
է
Աղուանից
երկրի
ամէնանշանաւոր
կտորն,
Բագուի
փառքն
ու
պարծանքն
եւ
տէրութեան
գանձարանի
յորդառատ
աղբիւրն:
Երկրալեզուիս
վերայ
են
աղահանքի
լճակներն
[3],
նաւթահանքի
հորերն
եւ
շինութեանց
համար
աժանագին
կիր
մատակարարող
հրաբուղխներն:
Տէրութիւնն
նաւթային
արդիւնաբերութիւնից
ստանում
է
տարեկան
8,
000,
000
րուբլի
մաքս:
Բաց
յայդցանէ
տեղական
բերքերն
են
նարինջ,
լիմօն,
ցորեն,
գարի,
խաղող,
թուզ,
քրքում
(զափրան),
ձմերուկ,
վարունկ:
Ընտանիքներն
գործում
են
գորգ,
կարպետ,
չուալ,
մափռաշ,
խուրջ
եւ
շալ
(արականաց
վերնազգեստի
համար),
որք
ստոր
են
Արցախի
ոստայնանկութեան
գործերից:
Ալեւան
գաւառն
ընկած
է
երկրալեզուի
ծովն
մտած
ծայրի
վերայ,
Եօթնփորակեան-Բագինն`
միջնամասի
վերայ,
իսկ
Բագաւանն`
Եօթնփորակեան-Բագնի
հարաւային
եւ
արեւմտեան
կողմերի
վերայ:
Ալեւան
գաւառի
ծովի
մէջ
մտած
լեզուակի
աջ
ու
ձախ
կողմերում
կան
գեղեցիկ
դաշտակներ,
որք
ընկած
են
ծովի
եւ
լեռների
մէջ:
Սոյն
դաշտակներն
թէեւ
այժմ
ծածկուած
են
պարտէզներով
եւ
ցանքսերով,
այսուամէնայնիւ
կորցրած
չեն
իւրեանց
առանձնայատկութիւնը
-բուսցնում
են
ինքնաբոյս
գարի`
ըստ
ասելոյ
Խորենացւոյն:
Եւ
ահա
այս
է
պատճառն,
որ
դաշտակներս
լի
են
վայրի
սագերով,
բադերով
եւ
այլ
բազմատեսակ
թռչուններով,
զորս
որսալով
տեղաբնակ
մահմետականներն`
վաճառում
են
առատօրէն:
Խիստ
բարեբեր
եւ
արգաւանդ
են
դաշտակներս
ամէն
տեսակ
պտուղներով
եւ
բերքերով:
Բնակիչք
մահմետական
են
առհասարակ:
Ալեւանի
լեզուակի
ծայրն
վերջացած
տեղում
հաստատուած
է
մի
մեծ,
ծովային
լապտեր,
որպէսզի
գիշեր
ժամանակ
չվնասուին
երթեւեկ
նաւերն`
զարնուելով
լեզուակի
սրածայր
տեղին:
Լապտերի
մօտ
կայ
եւ
առանձին
հեռագրատուն,
որ
հաղորդակցութիւն
ունի
Բագուի
եւ
Դարբանդի
հետ:
Եօթնփորակեան-Բագին
գաւառի
մէջ
են
հրաբուղխներն,
նաւթահանքերն
եւ
աղահանքերն,
որք
կոչւում
են
Մասազի
եւ
Կուրդալան:
Գաւառիս
հարաւային
կողմումն
են
Բզովնա
հին
գիւղատեղին,
որը
այժմ
ամարանոց
փոխած
են
բագուաբնակ
մի
քանի
ունեւոր
անձինք
եւ
տնկած
գեղեցիկ
այգիներ:
Այստեղ
կայ
2
հին
մատուռ,
քարեայ
խաչարձաններ,
քարից
փորուած
ցորենի
հորեր,
հնձաններ
եւ
հին
հանգստարաններ:
Կան
արձանագրութիւններ,
որոց
թուականներն
հասնում
են
մինչեւ
հայոց
Պ.
[800]
թիւն:
Հայկական
նշանններ
երեւում
են
նաեւ
գաւառիս
մի
քանի
թրքաբնակ
գիւղերում:
Սուղայիդ
գետի
ծովախառնրդից
բաւական
դէպի
հիւսիս
կայ
Խտըր-Զնդան
ապառաժ
եւ
հրաշակերտ
լեռն`
ցցուած
ծովեզերքում:
Խտըր-Զնդանի
մի
գագաթի
վերայ
եւս
կայ
մի
հինօրեայ
ամրոց:
Այս
է
Աղուանից
Զ.
բերդն,
որի
անցեալն
անծանօթ
է
մեզ:
Փայտակարանի
Բագուան
գաւառի
մէջ
է
Բագու
քաղաքն:
ԲԱԳՈՒ
Բագաւան
գաւառի
ծովեզերայ
մասում
շինուած
է
գաւառագլուխ
Բագուն:
Մօտ
30
տարի
առաջ
մի
աննշան
գաւառական
քաղաք
էր
Բագուն:
Բայց
երբ
սկսաւ
զարգանալ
նաւթահանութեան
եւ
սպիտակացնելու
արուեստն,
այնուհետեւ
նահանգական
քաղաք
դարձաւ
Բագուն:
Այժմ
Շամախին ,
Ղուբան
եւ
Սալեանն
իւրեանց
բոլոր
գաւառներով
ենթարկուած
են
քաղաքականապէս
Բագուի
նահանգապետութեան,
իսկ
հոգեւորապէս
Շամախու
առաջնորդութեան
իշխանութեան:
Նահանգագլուխ
քաղաքի
բարձրանալով
Բագուն,
շնորհիւ
նաւթին,
ընդարձակեց
իւր
հաղորդակցութեան
ծաւալը
ո՜չ
միայն
ամբողջ
Ռուսաստանի
հետ
Կասպից
եւ
Սեւ
ծովի
միջոցաւ,
այլ
եւ
Պարսկաստանի,
Թուրքմանի,
Բաթումի
եւ
արտասահմանեան
երկիրների
հետ`
երկաթուղիների
եւ
ծովերի
միջոցաւ:
Բագուն
այսպէս
բարձրանալուց
յետոյ
ընդարձակուեցաւ
բազմամարդ
բնակիչներով
եւ
ընդարձակւում
է
օրէ
ցօր:
Աղեղնաձեւ
եւ
գոգաւոր
ձգուած
սարն
ու
ծովն
իւրեանց
մէջ
ներփակած
են
Բագու
քաղաքը,
որի
այժմեան
երկարութիւնն
է
մօտ
8
վերստ`
սկսեալ
ռուսաց
վերի
եկեղեցուց
մինչեւ
Սեւ
քաղաքի
ծայրն
եւ
լայնութիւնն
է
4
վերստից
պակաս`
ծովեզերքից
մինչեւ
լեռնալանջի
վերջին
բնակարանն:
Բնակիչներն
են
հայ,
ռուս,
պարսիկ,
թուրք
եւն
ու
բազմաթիվ
պանդուխտներ
կովկասաբնակ
ազգերից
եւ
մինչեւ
անգամ
արտասահմանեաններից:
Փայտակարանի
Ա.
եւ
Աղուանից
Է.
բերդն
է
քաղաքիս
ամրոցն,
որ
ունի
կրկնապարիսպ
բաւական
մեծութիւն
եւ
ծովահայեաց
դիրք:
Սարահարթի
վերայ
շինուած
բերդս
է
միակ
հնութիւնն
Բագաւան
գաւառում
եւ
նոյն
իսկ
քաղաքում:
Պարիսպների
բարշձրութիւն
է
4-5
սաժէն
եւ
հաստութիւնն`
աւելի
սաժէնից:
Թէ
բերդերի
պարիսպներն
եւ
թէ
բուրգերն
շինուած
են
ամբողջապէս
տաշած,
տորոնագոյն
քարերով:
Արտաքին
պարսպի
հիւսիսային
աւագ
դրան
արտաքին
ճակատի
վերայ
զետեղուած
է
մի
ցլագլուխ
արձան.
ինչպէս
պարիսպների,
նոյնպէս
եւ
քարարձանի
գոյութիւնն
շատ
հին
է:
Երեւի
թէ
մնացած
են
հայոց
Արշակունի
առաջին
թագաւորների
ժամանակից:
Դարերի
ընթացքում
երբեմն-երբեմն
նորոգութիւններ
եղած
են
պարիսպների
միւս
մասերի
վերայ,
որպէս
երեւում
են
հետքերիցն
եւ
նշաններից:
Նշանաւոր
հնութիւն
է
եւ
բերդիս
պալատն,
որ
բաղկացած
է
շատ
սենեակներից,
նոյնպէս
եւ
այն
բարձրագոյն
աշտարակն,
որի
գլխին
եղած
է,
կայ
եւ
այժմ
ծովային
լապտեր
եւ
որի
վերայ
կայ
արաբերէն
արձանագրութիւն:
Քաղաքիս
տիրած
են
հայք,
աղուանք,
պարսիկներ,
արաբացիք,
թաթարք,
կրկին
պարսիկներն,
հուսկ
յետոյ
ռուսներն
1808-ն:
Բայց
1806-ին
ռուսաց
Ցիցիանով
զօրավարն,
որ
եկած
է
լինում
բերդս
գրաւելու,
սպանւում
է
բերդումս
նստող
պարսից
Հիւսէյին-Ղուլի-խանի
դարանագործութեամբ
(Գաղտ.
եր.
273):
Պարսիկներն,
որք
բնակում
են
բերդումս
եւ
քաղաքիս
հարաւային
կողմում,
բոլորովին
անկարգ
եւ
խառն
ի
խուռն
շինած
են
իւրեանց
բնակարանները
եւ
խանութները:
Բարեկարգ
եւ
գեղեցիկ
շինուած
են
հայոց
տները,
խանութները
եւ
իջեւանները:
Ծովեզերքն
պարսպուած
է,
իբրեւ
պատուար
ընդդէմ
ալեկոծութեան
ծովի,
ամէնամեծ
տաշած
քարերով:
Շինուած
են
նաեւ
գեղեցիկ
նաւակամուրջներ
եւ
ծովային
բաղանիսներ:
Քաղաքումս
կայ
3
գործարան,
որք
նորոգում
են
շոգենաւեր
եւ
առագաստաւոր
նաւեր:
Կայ
նաեւ
10
գործարան,
որք
թէ
ձուլելով
եւ
թէ
կռելով
շինում
են
զանազան
գործիքներ,
այն
է
շոգենաւերի,
նաւթահորերի,
նաւթամաքրութեան
եւ
զտուած
նաւթերը
Բաթում
փոխադրելու
համար
հարկ
եղած
գործիքներ,
եւն:
Սեւ
քաղաք
կոչուած
քաղաքամասում
կայ
նաեւս
180
գործարան`
միայն
նաւթ
սպիտակացնելու:
Վերջին
գործարաններս
նաւթի
մնացորդներից
պատրաստում
են
բացի
վառելու
սպիտակ
նաւթից,
վեց
տեսակ
նաւթաիւղեր,
որք
գործ
են
ածւում
ամէն
տեսակ
մեքենաների,
գործարանների
գործիքների
համար
եւն:
Ծովի
վերայ
երթեւեկող
նաւթակիր
շոգենաւերն
60-են
թուով,
11-ն
պատկանում
է
առանձնապէս
հայոց,
իսկ
49`
միւս
ազգերից:
Կայ
285
հատ
նաւթակիր
առագաստաւոր,
որից
25-ն
պատկանում
է
միայն
հայոց,
իսկ
մնացեալն`
ուրիշ
ազգերին:
Բաց
յայսցանէ
կայ
եւ
23
ապրանքակիր
առագաստաւոր,
որք
պատկանում
են
այլեւ
այլ
ազգաց:
Իսկ
68
հատ
ապրանքակիր
եւ
մարդատար
շոգենաւերից
միայն
13-ն
պատկանում
են
հայոց:
Վերջապէս
Բագուն
նշանաւոր
է
եւ
յաջող
առեւտրով,
վասնորոյ
կարելի
է
համարել
Կովկասեան
կուսակալութեան
առաջին
քաղաքը:
Ամրան
ծանր
Բագուի
օդն
եւ
կլիման
եւ
փոքր-ինչ
աղահամ
եւ
անախորժ`
ջուրն:
Զորօրինակ
հաղորդակցութիւն
ունի
Բագուն
հեռագիրներով
ամէն
տէրութեանց
երկիրների
հետ,
նոյնպէս
ամէն
նաւթահանք,
ամէն
գործարան,
ամէն
հիւրանոց
եւ
ամէն
գրասենեակ
հաղորդակցութիւն
ունին
միմեանց
հետ
թելերով:
Բագուի
հայք
ունին
երկու
քարաշէն
եկեղեցի,
մեծն`
Ս.
Լուսաւորիչ
անուամբ,
որ
շինուած
է
հրապարակի
վերայ
եւ
փոքրն
ս.
Աստուածածին
անուամբ,
որ
շինուած
է
բերդի
ստորոտում:
վերջինս
եղած
է
Բագուի
հայոց
միակ
հին
եկեղեցին,
ինչպէս
յայտնի
է
շինութեան
ներքին
եւ
արտաքին
ճարտարապետական
ձեւից:
Բայց
յետոյ
շինուած
է
ս՚
Լուսավորիչն
տրօք
ժողովրդեան:
Եկեղեցիներս
ունին
2000
ծուխ,
որոց
մէջ
կայ
3502
ար.,
3835
իգ.
եւ
5
քահանայ:
Տարեկան
լինում
է
189
ար.
ծնունդ,
206
իգ.,
81
պսակ
եւ
313
ննջեցեալ
[4]:
Կան
նաեւ
մօտ
3000
պանդուխտ
հայեր,
որք
ծառայում
են
վարձքով
նաւթահորերում,
բոլոր
գործարաններում,
գրասենեակներում,
հիւրանոցներում,
խանութներում,
տներում
եւ
բեռնակրութեան
գործով:
Եկեղեցիներն
ունին
մի
նորաշէն,
եռայարկ
եւ
փառաւոր
ուսումնարան:
Ա.
յարկում
կայ
8
սենեակ,
որոց
5-ն
դասարան
է,
2-ն`
ուսուցչանոց
եւ
1-ն`
մանկական
գրադարան:
Բ.
յարկն
ունի
11
սենեակ,
որոց
9-ն
դասարան
է,
1-ն`
ուսուցչանոց
եւ
միւսն`
մանկական
գրադարան:
Գ.
յարկն
բաղկացած
է
7
սենեկից,
այն
է`
մի
ընդարձակ
դահլիճից
եւ
6
տարբեր
մեծութեամբ
սենեակներից:
Վերնայարկս
ծառայում
է
իբրեւ
թատրոն:
Ս.
-Մեսրոպեան
երկդասեան
ուսումնարանում
ուսանում
են
184
աշակերտ,
թոշակատու
են
106
աշակերտ,
իսկ
ձրիավարժ`
78:
1
տեսուչ
եւ
7
վարժապետ
տարեկան
ստանում
են
4524
րուբ.
ռոճիկ:
Ս.
Հռիփսիմեան
օրիորդաց
երկդասեան
ուսումնարանում
ուսանում
են
164
աշակերտուհի,
թօշակատու
111
աշակերտուհի,
իսկ
ձրիավարժ`
53:
1
տեսուչ,
4
վարժապետ,
2
վարժուհի
(մին`
ձեռագործի)
եւ
մի
վերակացուի
ստանում
են
տարեկան
4080
րուբ
ռոճիկ:
Թէ
տղայոց
եւ
թէ
օրիորդաց
վարժապետների
եւ
վարժւոհիների
ռոճիկներն
վճարում
են
թօշակադրամներից,
եկեղեցուց
եւ
ձեռագործների
վիճակահանութիւնից:
Քաղաքում
կայ
եւ
Մարդասիրական
Ընկերութիւն,
որ
շինած
է
իւր
ծախքով
մի
փառաւոր
աղքատանոց,
ուր
պատսպարւում
են
խատ
անտէր
եւ
անկար
աղքատներ:
Օրհնեա՜լ
օժանդակութիւնը
եւ
խնամքը
տարածում
է
նաեւ
Աղուանից
գաւառների
աղքատ
դպրոցների
եւ
այլ
չքաւոր
ուսանողների
վերայ:
Մարդ.
Ընկերութիւնն
ունի
եւ
մի
ճոխ
մատենադարան,
որի
մէջ
գտնւում
են
հայերէն,
ռուսերէն
եւ
գաղղիերէն
բազմաթիւ
գրքեր:
[1]
Այս
300
ծխից
բաղկացած
գիւղը,
որ
գտնւում
է
Դաւաչի
գետի
աջ
կողմի
բարձրութեան
վերայ,
շփոթելու
չէ
ամարանոց
Խալթանի
կամ
Նովրի
հետ:
[2]
Որ
է
այժմեան
աւերակ
քաղաքատեղին:
[3]
Գործածութեան
մէջ
եղած
աղալճերն
կոչւում
են
Քիւրդախանի,
Չըխ
եւ
Մասազուր:
[4]
Տեղական
ննջեցելոց
շարքում
՚ի
հաշիւ
առնուած
է
եւ
պանդուխտ
հայոց
ննջեցեալները: