ՂԱՊԱԼԱ
ԳԱՒԱՌ
Գաւառս,
որ
ընկած
է
Կոկիսոն
եւ
Օրաբան
գետակների
եւ
Կովկասեան
մեծ
լեռնաշղթայի
գագաթնագծի
եւ
Բօզ-դաղի
հիւսիսային
լեռնաշղթայի
հիւսիսային
լանջերի
մէջ,
կոչուած
է
Գեղաւու,
Գեղաւուէ,
Կապաղակ,
այժմ
Ղապալա:
Աղուանից
ամբողջ
երկրում
ոչ
մի
գաւառ
այնքան
առատաջուր
չէ',
որքան
է
գաւառս:
Համարեա
թէ
ամէն
տուն
ունի
իւր
բակով
վազող
ջուրը:
Բաց
յայսցանէ
ջրարբի
են
գաւառիս
ամբողջ
ցանքսերն,
այգիներն
եւ
պարտէզներն:
Գաւառս
աշնան
եղանակում
ներկայացնում
է
այցելուաց
մի
զմայլելի՜
դրախտ:
Չտես
այցելուն
կարծում
է,
թէ
գտնւում
է
Ադամի
դրախտում,
կամ
թէ
գաւառս
է
Ադինա
դրախտին
կենդանի
պատկե՜րն:
Պարտիզաց
ծառներն
ծանրաբեռնուած
են
պատուաստուած
տանձ,
խնձոր,
դեղձ,
դամոն,
սալոր,
զղեար,
ընկուզ
եւ
շագանակ
մրգերով:
Ասես
թէ
բնութիւնն
առանձին
խնամքով
զօրութիւն
տուած
է
գաւառիս
հողին,
ջրին
եւ
օդին`
անհամեմատ
բերքերով
գերազանցելու
միւս
բոլոր
գաւառներից
[1]:
Պարտէզներում
շրջած
ժամանակ
այցելուն
զմայլում
եւ
գոգցես
արբենում
է
սխրախառնուրդ
անուշահոտութիւններով:
Հոտաւէտ
խնձորների,
տանձերի,
սերկեւիլների
հոտերն
խառնուելով
միմեանց
հետ
եւ
բաղադրուելով
օդի
հետ,
՚ի
մի
ձուլուած
յագուրդ
են
տալիս
ըռնգական
զգայարանաց,
պարարում
սիրտը
եւ
առ
աստուած
բարձրացնում
շնորհակալու
հոգին,
միտքը
եւ
զգացումները
եւ
պատկերացնում
երեւակայութեան
առաջ
նախահօր
եւ
նախամօր
դրախտում
վայելած
կեանքը:
12
տեսակ
են
տանձերն,
որոց
5
տեսակն`
աշնան
եւ
2
տեսակն`
աշնան
վերջին
օրերում:
Ամէնանշանաւոր
է
վերջին
տեսակս,
որ
կոչւում
է
նառարմուտի,
որից
մի
ամէնամեծ
հատի
քաշն
է
2
ֆունտ,
երբեմն
մինչեւ
մի
օխա:
Բազմատեսակ
են
խնձորներն,
որք
տարբերւում
են
իրարից
մեծութեամբ,
գունով,
տեսքով,
համով
եւ
հոտով:
Ամէնանշանաւորն
է
անուշահոտ
եւ
մեծ
ու
ամբողջապէս
կարմիր
տեսակն:
Բազմատեսակ
են
եւ
սերկեւիլներն,
բայց
նշանաւորն
է
մալաչի
անուանեալ
տեսակն,
որ
ունի
պակաս
մեծութիւն
քան
կիտրոնն,
բաց
դեղին
գոյն,
սքանչելի
տեսք,
հիանալի
հոտ
եւ
քաղցր
համ:
Բազմատեսակ
են
եւ
արքայակաղիններն,
սակայն
նշանաւոր
է
տեսակն,
որ
ունի
ընկուզաչափ
մեծութիւն
եւ
բարակ
կեղեւ:
Թութ,
կեռաս,
զղեար
տեսակ-տեսակ:
Խոռնիկն
ունի
սալորի
չափ
մեծութիւն,
սեւ
գոյն,
ախորժելի
համ
եւ
3-4
մանր
կուտ:
Ուտւում
է
աշնան
վերջում:
Խաղող
6
տեսակ,
որթերն
առհասարակ
հեծած
են
ծառերի
վերայ:
Ցորեան
5
տեսակ,
գարնանի
3
տեսակ,
գարի
3
տեսակ,
կորեկ
3
տեսակ
քառասնօրեայ,
ամարնային
եւ
աշնանային,
որիզ
բազմատեսակ,
ընտիր
է
շարիւր
կոչուածն.
շերամ
(բոժօժ)
բազմատեսակ
եւ
բամբակ:
Դդում
զանազան
տեսակ,
նշանաւորն
է
Բալ
ղաբաղին,
նշանաւոր
են
նաեւ
սմբուկ
(պատլիջան),
բամեայ,
տոմաթես,
վարունկ,
սխտոր,
կաղամբ,
ճակնդեղ
եւ
ամէն
տեսակ
կանաչեղէն:
Այս
բոլոր
բերքերն
առանց
բացառութեան
գտնւում
են
Կապաղակ
գաւառի
բոլոր
գիւղաքաղաքներում
եւ
գիւղերում:
Այս
պատճառաւ
աւելորդ
կը
լինի
գրել
տեղական
բերքեր
գաւառիս
նկատմամբ:
Այս
առանձնայատկութեանց
պատճառաւ
գաւառս
մասնաւորապէս
պատկանում
էր
Աղ-
ւանից
թագաւորներին:
Գաւառիս
հիւսիսային
կողմի
օդերն
բարեխառն
են
ընդհանրապէս,
իսկ
հարաւային
կողմիններն`
ամրան
փոքր-ինչ
տաք:
Այս
մասում`
երկու
գետակների
մէջ,
կայ
մի
թրքաբնակ
գիւղ
Ղապալա
անուամբ,
որի
բնակչաց
նախնիքն
եղած
են
քրիստոնեայ,
հաւանական
է,
որ
գիւղիս
նախկին
անուամբ
գաւառս
կոչուած
լինի
Կապաղակ,
իսկ
վերջին
անուամբ
Ղապալա:
Իսկ
գաւառիս
մէջտեղի
մօտ
կայ
մի
թրքաբնակ
գիւղ
Զարղուն
անուն,
որի
անուամբ
դաշտակս
(ամբողջ
գաւառի
տեղն)
յորջորջուած
է
Զարղունի
դաշտակ
հին
հեղինակներից:
Գաւառս
զորօրինակ
հարուստ
է
ազնիւ
բերքերով
եւ
հանրահռչակ
պտուղներով,
նմանապէս
հարուստ
է
գիւղաքաղաքներով,
շուկաներով,
բերդերով
եւ
ուխտատեղիներով:
ա.
ՍՈԼԹԱՆ-ՆՈՒԽԻ
[2]
գիւղ.
շինուած
Զարղունի
դաշտակի
հիւսիսային
եզերքում,
հողն
արքունի.
բնակիչք
բնիկ`
Ուտեաց
ցեղից,
բայց
խօսում
են
թուրքերէն:
Գիւղն
բաժանուած
2
թաղի-արեւելեան
եւ
արեւմտեան:
Արեւելեան
թաղումն
է
շուկան,
ուր
ամէն
երկուշաբթի
լինում
է
օրավաճառ:
Արեւմտեան
թաղումն
է
նորաշէն
եւ
փառաւոր
եկեղեցին`
ս.
Աստուածածին
անուն,
որ
ունի
երկու
քահանայ:
Աւագ
քահանայ
արժ.
Տէր-Աւետիս
Տէր-Իսրայէլեանցի
տնում
կայ
մի
հին
Յայսմաւուր,
գրուած
բամբակի
թղթի
վերայ.
բայց
անյայտացած
են
սկզբից
եւ
վերջից
շատ
թղթեր, ,
որոց
հետ
եւ
յիշատակարանն:
Խիստ
գեղեցիկ
են
փոքր
գրերն,
սակայն
գեղեցիկ
չեն
նկարներն,
ծաղիկներն
եւ
թռչնագրերն:
Ունին
միդասեան
ուսումնարան
տղայոց,
ուր
ուսանում
են
36
տղայք,
թոշակատու
30,
ձրիավարժ
6,
միամեայ
ռոճիկ
ուսուցչի
350
րուբ.
որից
200-ը
վճարում
է
Բագուի
Մարդ.
Ընկերութիւնն,
իսկ
մնացեալը`
թոշակատուներն:
Ծուխ
152,
ար.
521,
իգ.
498,
ար.
ծն.
30,
իգ.
25,
պսակ
15,
ար.
ննջ.
13,
իգ.
9,
երկար
ապրողն
Կարապետ
Մայիլեանց
120
տարեկան,
որ
իւր
կեանքում
հիւանդացած
չէ,
շատ
ժիր
է
եւ
դեռ
ոտքով
է
երթեւեկում
միւս
գիւղերի
շուկաներն:
Գիւղիս
հին
հանգստարանում,
որ
ծածկուած
է
ահագին
ծառերով,
կան
շատ
հին
ամփոփեալներ:
Տապանաքարերից
ամէնամեծ
մասն
չունին
արձանագրութիւն,
այլ
միայն
գլխակալ
քարերն
ունին
հեռաւոր
հնութեան
ձեւով
փորուած
խաչեր:
Մեծ
դժուարութեամբ
կարողացանք
գտնել
հետեւեալ
անունները,
զի
անյայտացած
են
գետնի
մէջ
քարերն.
«Սուքիաս,
Գրիգոր,
Իսիքնազ,
Շահպուտաղ,
Փիրմուրատ»
եւն:
Արքայակաղնի
ծառերի
մի
պարտիզում
նոյն
տեսակ
մի
ծառի
տակ
կայ
մի
տապանաքար,
որի
վերայ
փորագրուած
է
մի
թուր,
նետ,
աղեղն,
ձեռնափայտ
եւ
մի
դերձակի
մեծ
մկրատ,
իսկ
գլխակալ
խաչարձանի
վերայ.
«Քրիստոս
աստուած
ողորմեա'
Իռստամին
թվ.
ՄԷ.
»:
Այս
գերեզմանի
տեղը,
որ
գտնւում
է
արեւելեան
թաղում,
իմանում
է
արժ.
Յարութիւն
քահանայ
Տէր-Զաքարեանցն,
որ
անձամբ
առաջնորդեց
մեզ:
Հին
եկեղեցու
հարաւային
կողմում,
հանգստարանի
մէջ
աչքի
է
ընկնում
մի
ուշագրաւ
մահարձան,
որի
ներքեւ
ամփոփուած
է
Կուսապատցի
բարեհամբաւ
Մելիք-Վանու
թոռն
Ասլան-բէկի
մարմինն:
Մահարձանն
կրում
է
սոյն
արձանագրութիւնը.
«Այս
է
տապան
բարեպաշտօն
Ասլան
բէկի,
որդւոյ
Ղարաբաղայ
Ջրաբերդցի
Աթաբէկեանց
Յակովբ-բէկի,
որ...
վախճանեցաւ
՚ի
40
ամաց
հասակի
1847
դեկ.
30-ին»:
Հանգուցեալս
վարած
է
այս
կողմերում
դատաւորի
պաշտօն.
թէեւ
վախճանուած
է
ինքն,
սակայն
դեռ
կենդանի
է
իւր
արդարադատութեան
հռչակն
կենդանի
ժողովրդեան
յիշողութեան
մէջ:
Վանքասար
(Քիլիսա
դաղի)
Վանքատեղիս
գտնւում
է
գիւղիս
հարաւային
կողմում,
Բօզ-դաղի
հիւսիսային
լեռնաշըղթայի
վերայ,
ուր
առաջնորդեց
մեզ
նոյն
120-ամեայ
ծերունին
ժամից
աւելի
ոտքով
բարձրանալով:
Վանքս
շինուած
է
եղել
համակ
տաշածոյ
եւ
չիչ
քարով.
այժմ
մնում
են
միայն
տաճարիս
խաչաձեւ
որմերից
երկու
շարք
քարեր
եւ
խորանի
կլորակ
մասն,
միաբանից
10
սենեակների
եւ
շրջապա-րըսպի
հիմքերն:
Իսկ
մնացեալ
մասերն
քանդուած
եւ
թափուած
են
ցիր
եւ
ցան:
Մի
քանի
բահաւոր,
մուրճաւոր
եւ
թիաւոր
մարդիկներով
շատ
աշխատեցինք
գտնել
դռնագլխի
քարը,
որի
վերայ
գուցէ
լինէր
արձանագրութիւն,
սակայն
չ՚գտնուեցաւ:
Անյայտ
է
մեզ
վանքիս
անունն
եւ
անցեալն.
միայն
երեւում
է,
որ
շատ
հին
է:
Կաղանկատուացին
յիշում
է
շատ
վանքերի
անուններ,
բայց
թէ
որն
է
այս,
դժուարին
է
որոշել:
Վանքումս
ջուր
չկայ,
ջուրը
բերած
են
հիւսիսային
ձորից-2
վերստ
հեռաւորութիւնից:
Բայց
այստեղ
կան
եւ
շատ
հին,
անտաշ,
անարշանագիր
եւ
անգլխակալ
շիրմաքարեր:
Վանքիս
արեւելեան
կողմում,
սարիս
վերայ
եւս
կայ
հնադարեան
հանգստարան,
որոց
քարերն
ամբողջապէս
ծածկուած
են
գետնի
հողով:
Խիստ
դժուարութեամբ
հանել
տուինք
շատ
գըլխակալ
քարեր,
որոց
մի
քանիսի
վերայ
միայն
կային
փոքրիկ
խաչեր,
եղջերուների,
եղնիկների,
այծեամների,
նետերի
եւ
աղեղների
քանդակներ:
Այս
երեւոյթն
կարծել
է
տալիս
հետախոյզներին,
որ
ամփոփեալներս
եղած
են
որսորդ:
բ.
ՄԻՐԶԱԲԷԿԼՈՒ
շէն.
հողն`
արքունի,
բնակիչք`
բնիկ
եւ
թրքախօս,
եկեղեցին`
ս.
Աստուածածին,
որ
ունի
350
րուբ.:
Ծուխ
35,
ար.
150,
իգ.
150,
ար.
ծն.
10,
իգ.
10,
պսակ
5,
ար.
ննջ.
5,
իգ.
5,
երկար
կեանք
70:
գ.
ՋՈՌԼՈՒ
գիւղ,
հողն`
արքունի,
ժողովուրդն`
բնիկ
եւ
թրքախօս.
եկեղեցին`
ս.
Աստուածածին,
որ
ունի
300
րուբ.
(երկու
եկեղեցիս
հովւում
է
մի
քահանայ):
Ծ
ուխ
45,
ար.
185,
իգ.
160,
ար.
ծն.
12,
իգ.
10,
պսակ
5,
ար.
ննջ.
5,
իգ.
4,
երկար
կեանք
65-70:
դ.
ՆԻԺ
գիւղաքաղաք,
հողն`
արքունի,
բնակիչք`
բնիկ,
ազգաւ
Ուտի,
եւ
ուտիախօս,
հայադաւան,
հաստատահաւատ,
ջերմեռանդ,
հիւրասէր,
ժիր,
գործունեայ,
աշխոյժ
եւ
որսորդ:
Նիժեցւոց
քաջութիւնն
հռչակուած
է
ամբողջ
Շաքուայ
եւ
Շամախու
գաւառներում:
Գիւղաքաղաքս
բաղկացած
է
4
թաղերից,
որք
են.
ա.
Վերին
թաղ
կամ
Մալբէլ,
եկեղեցին
ս.
Աստուածածին,
որ
ունի
2
քահանայ
[3]:
բ.
Միջին
թաղ
կամ
Պիծիլու,
եկեղեցին
ս.
Եղիշէ,
որ
ունի
մի
քահանայ:
Եկեղեցուս
սեղանի
տակ
ամփոփուած
է
Եղիշ-Առաքեալի
Վլաս
աշակերտի
մարմինն:
գ.
Ներքին
թաղ
կամ
Դարա-բաղ,
եկեղեցին
ս.
Աստուածածին,
որ
ունի
մի
քահանայ:
դ.
Վերջին
թաղ
կամ
Ղոջաբէկլու,
եկեղեցին
ս.
Լուսաւորիչ,
որ
ունի
մի
քահանայ:
Գիւղաքաղաքս
ունի
վերին
թաղում
շուկայ,
ուր
ամէն
չորեքշաբթի
լինում
է
օրավաճառ:
Տղայոց
միդասեան
ուսումնարանն
ս.
Մեսրոբեան,
աշակերտք
46,
թոշակատու
42,
ձրիա-վարժ
4,
վարժապետի
տարեկան
ռոճիկն
400
րուբլի:
Ծուխ
800,
ար.
2600,
իգ.
2408,
ար.
ծն.
156,
իգ.
133,
պսակ
100,
ար.
ննջ.
50,
իգ.
40,
երկար
կեանք
100:
ե.
ՓԱՏԱՌ
[4]
գիւղաքաղաք.
բնակչաց
ամէնամեծ
մասն
մահմետական:
Հայոց
եկեղեցին
ս.
Աստուածածին,
քահանան
գալիս
է
Եաղուբլու
գիւղից.
ծուխ
15,
ար.
40,
իգ.
29,
ար.
ծն.
2,
իգ.
1,
պսակ
1,
ար.
ննջ.
1,
իգ.
1,
երկար
կեանք
70:
Գիւքաղաքս
ունի
շուկայ,
ուր
ամէն
հինգշաբթի
լինում
է
օրավաճառ,
ունի
նաեւ
հայադաւան
Ուտեաց
խիստ
ընդարձակ
եւ
հին
հանգստարան:
զ.
ՎԱՐԴԱՆԻ
գիւղ.
ամէնամեծ
մասամբ
մահմետական.
Հայոց
եկեղեցին`
ս.
Աստուածածին,
որ
ունի
25
րուբլի.
քահանան
գալիս
է
Զառափ
գիւղից:
Բնակիչք`
թրքախօս,
բնիկ
տեղացի
եւ
ազգաւ
Ուտի:
Ծուխ
10,
ար.
36,
իգ.
32,
ար.
ծն.
2,
իգ.
2,
պսակ
1,
ար.
ննջ.
1,
իգ.
1,
երկար
կեանք
65-70:
Լսած
էինք,
թէ
գիւղիս
մահմետականացեալ
հայոց
մէջ
կան
մի
քանի
գրչագիր
հին
մատեաններ,
որքան
ջանացինք
ամբողջ
երկու
օր,
անհնարին
եղաւ
ձեռք
բերել
եւ
ականել:
Այստեղ
եւս
կան
ընդարձակ
եւ
հին
հանգստարաններ
ծածկուած
անմերձենալի
մացառուտներով:
է.
ՎԱՐԴԱՇԷՆ
գիւղաքաղաք.
հիմնուած
է
դաշտակի
հիւսիսային
կողմում,
Կովկաս
սարի
հարաւահայեաց
մի
լայն
ձորի
լանջի
վերայ:
Հողն
արքունի,
հայադաւան
ուտիներն
բնիկ,
որ
գիտեն
եւ
հայերէն
եւ
ուտիերէն:
Գիւղաքաղաքս
բաղկացած
է
640
տնից,
որից
հայադաւան`
300,
հրէայ`
200,
յունադաւան`
150
եւ
սուննու
30
տուն:
Հայոց
եկեղեցին
ս.
Աստուածածին,
հոյակապ,
փառաւոր
եւ
ընդարձակ,
որ
ունի
300
րուբլի,
2
քահանայ
եւ
այս
արձանագրութիւնը.
«1830
ամի
սկսեալ
սուրբ
Աստուածածնայ
եկեղեցիս,
մինչեւ
աւարտեալ
1838
ամի.
երախտիք
ունէր
Եթար
Եաղուբեանցին,
որ
կին
կոչի
Առաքել
Մուրատեանցին,
ո'վ
հանդիպողք
տո'ւք
ողորմի
իւր
որդի
Մկրտչին,
գրել
տուաւ»:
Եկեղեցուս
բակում
ամփոփուած
է
բարերարի
մարմինն,
որի
մահարձանի
վերայ
գրուած
է.
«Այս
է
տապան
Վարդաշէնցի
պարոն
Առաքել
Մուրատեանցին,
յետ
մահուան
աշխատեաց
ժառանգն
այսմ
տապանին,
որ
էր
Յովհաննէս-բէկ
որդի
սորին,
յիշեցէք,
ով
ընթերցողք,
այս
լուսահոգին
բարեսէր,
բարեջան,
ազգասէր
եւ
բարեհոգին
1848
ամին»:
Եկեղեցին
ունի
ս.
Սահակեան
տղայոց
միդասեան
ուսումնարան,
ուր
ուսանում
են
40
թոշակատու
եւ
8
ձրիավարժ
աշակերտներ:
Բագուի
Մարդ.
Ընկերութիւնն
ամէն
տարի
շնորհում
է
100
րուբ.
որով
ամբողջանում
է
վարժապետի
տարեկանք
400
ր.
ռոճիկն:
Ծխական
ուսումնարանս
իւր
դրան
ճակատին
կրում
է
այս
արձանագրութիւնը.
«Կրթարանս
կառուցեալ
է
՚ի
յիշատակ
հայրենեացն
՚ի...
Յարութիւն
բեկէ
Սիլիկեանց
եւ
վերանորոգեալ
յորդւոց
նորա
1876»:
Եկեղեցումս
կան
հետեւեալ
ձեռագիր
մատեաններն.
ա)
Գրչագիր
աւետարան
գրուած
բամբակեայ
թղթի
վերայ.
«Աւարտեցաւ
ս.
աւետարանս
տիեզերալոյս
վարդապետին
Քրիստոսի
Աստուծոյ
մերոյ...
՚ի
թվականութեանս
Աբեթական
տումարի
ՉԿԴ
(1315),
յամս
առաքելաշնորհ
արհի
եպիսկոպոսի
տեառն
Յովհաննիսի
մականուամբ
Աւրբէլ
(Օրբէլ)
կոչեցելոյ`
ձեռամբ
նուաստ
եւ
ոսկեգիր
գրչապետի
մեծ
րաբունապետի
Խաչատուր
Կեչառեցի
գծագրեցաւ
ի
քաղաքիս
Յեղեքիս
՚ի
տէրութեան
արեաց
վեհագունի
եւ
իշխանաց
իշխեցողի
մեծ
կոմսի
եւ
կողմնակալ՚ի
Բուրթելին
եւ
նորին
հազարապետի
Բուղտային,
՚ի
խնդրոյ
սրբասնունդ
քահանայի
Սահակայ...
»:
բ)
«Արդ
գրեցաւ
ս.
աւետարանս
ձեռամբ
անարժան
Ստեփաննոսի,
անիմաստ
եւ
տխմար
գրչի...
այլ
ըստ
կարի
մերում
աշխատութեամբ
գրեցի
զսուրբ
աւետարանս...
յընտիր
եւ
՚ի
ստոյգ
աւրինակէ
՚ի
թուականութեանս
հայոց
ՊԿԴ
՚ի
հայրապետութեան
տեառն
Դաւթի
եւ
յիշխանութեան
գաւառիս
մերոյ
Բէլէք-բէկի...
գրեցաւ
ս.
Աստուածաբնակ
գիւղս,
ուր
հանգուցեալ
է
Աստուած
ընդունակ
նշխար
սրբոյն
Գրիգոր
վարդապետի,
որ
կոչի
Նարեկացի,
ընդ
հովանեաւ
ս.
տաճարացս
Լուսոյ
մօր
Աստուածածնի
եւ
Միածնի
իւրոյ»:
գ)
«Տէր
Առաքել
կաթուղիկոս
Աղուանից...
ետ
գրել
զաւետարանս
՚ի
հալալ
ընչից
իւրոց
յիշատակ
հոգւոյ
իւր
եւ
ծնողաց
իւր...
Արդ,
գրեցաւ
աւետարանս
հպատակ
հոգւոյ
Ստեփաննոս
եպիսկոպոսի
՚ի
յաթոռն
Ճալէթոյ
ի
յաշխարհն
Աղուանից...
՚ի
թվականիս
հայոց
ՋԽԸ:
Եւ
բերաք
՚ի
գաւառս
Արարատեան
՚ի
վանս
Հառընջոյ
Տիրամօր
ս.
Աստուածածնիս:
Եւ
աստ
ծաղկեցաւ
ոսկով
եւ
բազմերամ
գուներով
՚ի
բազում
միջոցաւ
զի
ժամանակս
երերաներ
եւ
ոչ
գոյր
խաղաղութիւն.
ՋԾԳ
(1505)
թվին
վճարեցաւ
նկար
սորին»:
դ).
Կայ
նաեւ
մի
գրչագիր
Յիսուս
Որդի,
որ
գրուած
է
ոմն
Մանուէլի
ձեռնով
Կողոնիա
քաղաքում
հայոց
ՌՂ
թուին.
մի
մաշտոց,
մի
շարական
եւ
մի
«մեկնութիւն
Ղուկասու
յԻգնատիոս
վարդապետէ»:
Գիւղաքաղաքումս
կայ
4
շոգեշարժ
գործարան,
որք
բոժօժներից
քաղում
են
մետաքսեայ
թել,
մի
քանի
բրտական
գործարաններ,
որք
պատրաստում
են
շինութեանց
տանիքները
ծածկելու
համար
եւրոպական
նոր
ձեւով
խեցեղէն
կղմինդրներ
եւ
զանազան
անօթներ:
Կայ
նաեւ
օրավաճառ
շուկայ,
ուր
համախմբւում
են
ամէնայն
երկուշաբթի
վաճառող
եւ
գնող
ժողովուրդներ:
Ծուխ
300,
ար.
780,
իգ.
683,
ար.
ծն.
45,
իգ.
33
պսակ
20,
ար.
ննջ.
20,
իգ.
16,
երկար
կեանք
95-100:
Գիւղաքաղաքիս
արեւելեան
կողմում,
գետակի
ձախ
ափի
բարձրութեան
վերայ,
գտնւում
է
հին
եւ
փոքր
եկեղեցի,
որ
շինուած
է
տաշած
չիչ
քարով,
որի
վերնակամարն
փլած
է
արդէն:
Եկեղեցուս
շրջապատն
լի
է
հին
գերեզմաններով:
Ուխտատեղի.
գիւղաքաղաքիս
ստորոտում,
գետակի
աջ
ափի
մօտ
մի
գեղեցիկ
բլրակի
վերայ,
կայ
մի
ուխտատեղի
Եղիշ-Առաքել
անուն:
Այս
մի
փոքր
մատուռ
է,
շինուած
տաշածոյ
չիչ
քարով:
Խորանի
երկու
կողմերում
ունի
խորհրդանոցներ.
իսկ
ամբողջ
վերնամասն
կանգնած
է
երկու
կամարների
վերայ,
որոց
ոտքերն
հաստատուած
են
հիւսիսային
եւ
հարաւային
որմերի
մէջ:
Մատրանս
դրան
ճակատակալ
քարի
վերայ
փորագրուած
է
հետեւեալ
արձանագրութիւնն,
որը
հազիւ
կարողացանք
կարդալ,
զի
եղծուելու
վիճակի
հասած
է:
«Նորոգողն
սրբոյն
Եղիշէի
Առաքելոյս
՚ի
ժամանակի...
եղեւ
Վարդաշէնցի
Առաքել
Մուրատեանց
1811»:
Ամբողջ
բլուրն
զարդարուած
է
վաղեմի,
անպտուղ,
հաստ
ծառերով:
Մատրանս
արեւելեան
աջ
եւ
ձախ
կողմերում
շինուած
են
նոյն
տեսակ
քարերով
երկու
ամէնափոքր
մատուռներ,
որոց
համար
աւանդութեամբ
ասում
են,
թէ
Եղիշ-Առաքելի
կենդանի
մնացեալ
երկու
աշակերտների
գերեզմաններն
են,
որք
այստեղ
գալով
նահատակուած
եւ
թաղուած
են
այստեղ:
Բայց
պարըսպուած
են
մատրանս
արեւելեան
եւ
հիւսիսային
կողմերն
եւ
մի
գեղեցիկ
սենեակ
շինուած
է
հիւսիսային
կողմումս`
պարսպի
ներսում:
Ահա
սենեակի
արձանագրութիւնն.
«Յիշատակ
է
սենեակս
Վարդաշէնցի
Մաթոսի
եւ
իւր
կողակից
Աննայի
Վարթանեանց
1890
ամի»:
Ուխտատեղիս
յաճախում
է
մեծ
բազմութիւն
ուխտաւորաց:
Կայ
եւ
մի
այլ
ուխտատեղի,
բայց
անանուն,
որ
գտնւում
է
գետակի
միւս
ափի
բարձր
լանջի
վերայ:
Անյայտ
է
սորա
անցեալն:
ը.
Ճալէթ
աւան.
շինուած
Կովկաս
սարի
հարաւահայեաց
լանջի
վերայ,
3
ձորակներով
բաժանուած
է
4
թաղ.,
նշանաւոր
է
օդն,
կլիման
եւ
ջուրն
եւ
արքունի
հողն,
ժողովրդեան
մի
մասն
բնիկ
է,
մի
մասն`
փոխարդուած
Պաշնճաղից,
մի
մասն`
գաղթած
Խաչեն
գաւառից
եւ
մի
փոքր
մասն`
Նիժից,
որք
այժմ
հայախօս
են
առհասարակ:
Ունին
երկու
եկեղեցիներ
ս.
Աստուածածին
անուն.
արեւմտեան
թաղինն
փոքր,
բայց
հոյակապ
եւ
խաչաձեւ:
Երկուքն
միասին
ունին
միայն
30
րուբ.
[5]
եւ
մի
քահանայ:
Այստեղ
եւս
կան
բրուտների
գործարաններ:
Ծուխ
200,
ար.
800,
իգ.
525,
ար.
ծն.
37,
իգ.
23,
պսակ
18,
ար.
ննջ.
13,
իգ.
10,
երկար
կեանք
120:
Ճալէթի
վանք
Աւանիցս
վերեւ
մի
տափարակ
տեղում
շինուած
են
հին
եւ
նոր
վանքերն
ս.
Աստուածածնի
անուամբ:
Հին
տաճարն,
որ
փոքր
է,
շինուած
է
չորս
պատերի
վերայ,
առանց
սեան,
կոփածոյ
չիչ
քարով:
Այս
շինութիւնն
շատ
հին
է,
ինչպէս
երեւում
է
ճարտարապետութեան
ձեւից
եւ
ներքին
ու
արտաքին
տեսքից:
Միայն
թէ
երբեմն-երբեմն
նորոգուած
են
արտաքին
որմերի
ծեփն
եւ
տանիքն:
Բարեբախտաբար
պահուած
է
վերջին
նորոգութեան
արձանաքարն,
միայն
թէ
ներհակ
դրուած
է
արտաքուստ
տաճարի
հարաւային
որմի
վերայ`
սալկախից
ցած,
որ
կարդացւում
է
մեծ
դժուարութեամբ:
«Արդ,
ես`
տէր
Առաքեալ
Թղկա,
կանգնեցի
սբ.
խաչս
եւ
նորոգեցի
եկեղեցւոյս
գլուխն...
ՋԻԴ
թվոյ
տէր
Թովմասայ
կաթուղիկոսին
Աղուանից,
որ
ուլոքն
նստի
պատրիարք
շնորհօք
գտան»:
Իսկ
վանուցս
բուն
արձանագիրն
է.
«Յանուն
Աստուծոյ
ես
Կարապետ
կաթուղիկոս
շինեցի
զեկեղեցիս
՚ի
թվին
ՊԿ-ին
յիշատակ
հոգւոյ
իմոյ,
յաղօթս
յիշեցէք»:
Տաճարիս
դրան
առաջ
ամփոփուած
են
երեք
կաթուղիկոսների
մարմիններն:
Անկարելի
եղաւ
մեզ
կարդալ
երեք
տապանաքարերի
արձանագրութիւնները,
որք
կից
են
միմեանց,
վասն
զի
լինելով
դրան
մուտքի
առաջ`
ել
եւ
մուտ
անող
ոտքերից
եղծուած
են
տառերն:
Հարկ
համարեցինք
ընդօրինակել
բազմաշխատ
Շահխաթունեանցի
Բ.
հատ.
370-380
երեսներից
[6]
հետեւեալը
եւ
զետեղել
այստեղ,
որով
փոքր-ինչ
պարզւում
է
եւ
Տէր-Առաքեալի
արձանագրութեան
մթութիւնն:
«՚Ի
թվ.
ՋԻԴ
(1475)
հանգիստ
Թովմայ
կաթուղիկոսին:
՚Ի
թվ.
ՋԿ
(1551)
ես`
տէր
Առաքեալ
կաթուղիկոս,
գնեցի
վերստին
պարոն
Հասանբէկէն
եկեղեցւոյս
դրան
Ճալէթ
գիւղս:
ԳՌ
թանկայ
խարճ
արի,
եւ
տվի
վասն
մեր
հոգւոյս
սուրբ
Աստուածածնին
ս.,
[7]
եւ
ով
հակառակի
այս
գիւղ
Ճալէթիս,
կամ
խլէ...:
(Կից
սմին
ի
նոյն
տապանավէմն)
«Թիւ
Կարապետ
կաթուղիկոսին
ՊԿ
(1411) ...
Այս
է
տապան
երիցս
վեհից
[8],
որք
օծեցեալք
ի
տունն
Աղուանից,
աստ
թափառեցեալք
յայնմ
միջոցից,
կան
ամփոփեալք
ի
ներ
տապանից,
յար
սպասեն
հաստչին
բնաւից,
ակնկալեն
յուսով
պտղալից»:
Վանուցս
առաջին
հիմնարկութիւնը
ոմանք
տալիս
են
Եղիշէ
Առաքեալին,
բայց
չկայ
վաւերական
ապացոյց:
Նոր
վանք.
շինուած
է
այս
հնոյն
հարաւային
կողմում
ամբողջապէս
չիչ
քարով,
ընդարձակ,
կամարակապ,
չորս
սեանց
վերայ:
Տակաւին
չունի
արձանագրութիւն.
սակայն
վկայում
են
ականատեսներն,
թէ
հիմնարկուած
է
Սարգիս
վարդապետի
վանահայրութեան
օրով
եւ
աւարտուած
Գէորգ
վարդապետ
Արամեանի
օրով,
առատաձեռն
օժանդակութեամբ
բարեհամբաւ
Առաքել
Մուրատեանցի,
որ
արդէն
ծանօթ
է
ընթերցողաց:
Տաճարումս
կան
բաւական
ձեռագրեր,
բայց
ոչնչացա՜ծ
են
եւ
ոչնչանո՜ւմ
են
անխնամ
մնալուց
եւ
խոնաւութիւնից...:
Շատերի
սկզբից
եւ
շատերի
վերջից
փտած
կամ
թափուած
են
թերթեր
եւ
մեծ
մասամբ
բորբոսած:
ա)
Մի
մեծադիր
աւետարան,
որ
գրուած
է
Թովմաս
անուն
ոմն
վարդապետից
«յանապատս
Խորդեանց...
՚ի
թուականութեան
հայոց
ՉԿԴ...
՚ի
հայրապետութեան
Յովհաննէս
Որպէլի»:
բ)
Մի
փոքրադիր
աւետարան,
մագաղաթի
վերայ,
որը
գրած
է
տէր
Հայրապետ
ոմն
գեղեցիկ
տառերով
ՌՀԳ
թուին
(գրուած
տեղն`
անյայտ):
գ)
Այլ
աւետարան,
որը
գրած
է
Ղազար
քահանայ
Գանձակեցի
Համտինայ
գիւղի
Պանդալիոն
բժիշկ
վանքում,
Աղուանից
Պետրոս
կաթուղիկոսի
օրով
ՌՃԻ-ին:
գ)
Եւս
այլ
աւետարան,
որը
գրած
է
Ջրաբերդցի
Աթանաս
վարդապետն
Երից
մանկանց
վանքումն
ՌԺԴ-ին:
ե)
Կոստղած
անուն
մի
աւետարան,
որ
գրուած
է
Ղուկաս
եպիսկոպոսից
վանքումս
ՌԾԱ
թուին:
Գրչագրումս
կան
Ադամի,
Եւայի,
Հայր-Աբրահամի,
Քրիստոսի
աւետման,
ծննդեան,
հովիւների,
քառասնօրեայ
գալստեան,
մկրտութեան
պայծառակերպութեան,
Կանայի
հարսանեաց,
Քրիստոսի
ոտով
ծովի
վերայ
գնալուն,
անդամալուծի
եւ
դիւահարի
բժշկութեանց,
սակաւ
հացով
եւ
ձկնով
հրաշագործութեան,
Ղազարոսի
յարութեան,
ծաղկազարդի,
ընթրեաց,
ոտնալուայի,
ըմբռնման,
տանջանաց,
խաչելութեան,
համբարձման,
հոգեգալստեան,
դատաստանի
եւ
4
աւետարանչաց
նկարներն,
բայց
անճաշակ,
անարուեստ
եւ
գունատ:
Վանքերիս
բակում
ամփոփուած
են
Պաշնճաղցի
եպիսկոպոսների,
Էջմիածնի
Դանիէլ
եպիսկոպոսի,
Արցախեցի
Մակար
վարդապետի,
Խալաթ
վարժապետի
եւ
այլ
միաբանից
գերեզմաններ:
Հին
վանուց
հիւսիսային
կողմում
շինուած
է
վանահարց
բնակարան,
որ
բաղկացած
է
3
սենեակից:
Այժմ
վանքիցս
յափշտակուած
են
անշարժ
կալուածներն
եւ
Ճալէթ
գիւղն:
Միայն
մնացած
է
18
օրավարի
չափ
հող
(10
պիտանի
եւ
8-ն
անպէտք
հող)
եւ
մի
թթենեաց
պարտէզ:
Թէ'
վանուցս
ուխտաւորաց
եւ
թէ'
պարտիզի
արդիւնքը
կապալաւ
տուած
են
ոմն
աշխարհական
անձի`
տարեկան
100
րուբլի
աճուրդով,
որ
գործ
է
դրւում
Շաքի
քաղաքի
երկսեռ
ուսումնարանաց
համար:
Ահա
այսպիսի
ցաւալի
դրութեան
մէջ
է
Ճալէթի
վանքն,
որ
1406-1510
թուականն
եղած
է
կաթուղիկոսարանն
Աղուանից...:
թ.
ՆՈՐ-շէն,
ՃԱԼԷԹԻ
հարաւային
կողմում
դաշտակի
վերայ,
եկեղեցին
ս.
Աստուածածին:
Ծուխ
24,
ար.
64,
իգ.
68,
ար.
ծն.
5,
իգ.
6,
պսակ
4,
ար.
ննջ.
1,
իգ.
1,
երկար
կեանք
60:
ժ.
ՕԹՄԱՆԼՈՒ
շէն.
եկեղեցին`
ս.
Աստուածածին:
Ծուխ
25,
ար.
56,
իգ.
56,
ար.
ծն.
4,
իգ.
4,
պսակ
4,
ար.
ննջ.
2,
իգ.
2,
երկար
կեանք
60:
ժա.
ՋՈՎԼԱՆ
շէն.
եկեղեցին
ս.
Աստուածածին:
Ծուխ
8,
ար.
26,
իգ.
26,
ար.
ծն.
2,
իգ.
2,
պսակ1,
ար.
ննջ.
1,
իգ.
1,
երկար
կեանք
60:
Հարկ
է
յայտնել,
որ
3
շէներս
մօտ
են
միմեանց,
եկեղեցիքն
շինուած
են
անեփ
աղիւսով,
քահանան
գալիս
է
Ճալէթից,
իսկ
բարբառներն
Արցախի
են:
Սոցա
արդի
բնակչաց
համար
վկայում
են,
թէ
տեղափոխուած
են
Պաշնճաղից:
ժբ.
ՕՐԱԲԱՆ
շէն.
շինուած
Կովկաս
սարի
ստորոտում
գետակի
ձախ
ափին,
որ
կոչւում
է
Քունգիւտի,
Օրաբանի
կամ
Պտէզի
գետ:
Պատուական
է
օդն,
ջուրն
եւ
կլիման,
բնակիչք
գաղթած
են
Խաչենից
եւ
Ջրաբերդից
(մի
ընտանիք
Ագուլիսից)
եւ
պահպանած
իւրեանց
պապենական
բարբառը:
Եկեղեցին`
ս.
Աստուածածին
եւ
հին:
Բնակիչք
վաւերական
թղթերով
բէկերից
գնած
են
գիւղի,
այգիների,
պարտէզների
եւ
կալերի
հողերը,
բայց
արքունի
են
վարելահողերն:
Ծուխ
18,
ար.
62,
իգ.
61,
ար.
ծն.
7,
իգ.
7,
պսակ
2,
ար.
ննջ.
2,
իգ.
2,
երկար
կեանք
100
(մի
անձն
Միքայէլ
Բաղդասարեանց),
քահանան
գալիս
է
Ճալէթից:
Գաւառիս
բերդերն
Իա.
բերդն
Աղուանից,
որ
այժմ
կոչւում
է
Կեաւուր
ղալա,
(քրիստոնէի
բերդ)
գտնւում
է
Ջոռլու
գիւղից
ցած,
երկու
գետակների
մէջ:
Բերդիս
արեւելան
կողմով
սրընթաց
հոսում
է
Ջոռլուի
գետակն,
եւ
արեւմտեան
կողմից
միւս
գետակն,
որք
միանալով
բերդիս
ստորոտում`
ապա
խառնւում
են
Դուրկանին:
Գետակների
կողմերն
կազմում
են
խճահերձ
բարձրութիւններ,
իսկ
բերդիս
հարաւային
կողմն,
կիրճերն,
բուրքերն
եւ
դռներն,
որք
բացուած
են
եղել
արեւելեան
եւ
արեւմտեան
կողմերից,
պարսպուած
են
կրաշաղախ
ցեխով,
գետաքարով
եւ
թրծեալ
աղիւսով:
Դեռ
կանգուն
են
հարաւային
բարձր
եւ
ամուր,
աղիւսաշէն
բուրգերն
եւ
տեղ-տեղ
կիրճերի
պարիսպներն,
սակայն
ամբողջապէս
քանդուած
են
դռներն
եւ
ուրեք-ուրեք
բուրգերի
աղիւսներն:
Հարթ
է
բերդիս
մակերեւոյթն,
որի
երկարութիւնն
է
մի
վերստ,
իսկ
լայնութիւնն`
պակաս
կէս
վերստից:
Ակներեւ
երեւում
է,
որ
արեւելեան
գետակն
անձրեւաց
հեղեղների
օժանդակութեամբ
քանդած
եւ
տարած
է
բերդի
լայնութիւնից
բաւականին
տեղ:
Երեք
մասի
բաժանուած
է
բերդս
լայնագոյն
եւ
խորագոյն
խրամներով
(ստորին
քաղաք,
միջին
բերդ
եւ
վերջին
բերդ:
Երեւի
թէ
՚ի
պահանջել
պատերազմական
հարկին`
խրամներիս
մէջ
թողած
են
գետակները
եւ
բերդերը
դարձրած
ծովակղզիներ:
Ստորին
մասում
տակաւին
նշմարւում
են
եկեղեցու
եւ
խիտ
առ
խիտ
բնակարանների
շար
ի
շար
հիմունքներն
եւ
խուռն
խտութեամբ
թափուած
աղիւսների
բեկորներն:
Այս
պատճառաւ
ցարդ
անհերկելի
մնացած
է
այս
մասն:
Միայն
հերկուած
են
երկրորդ
եւ
երրորդ
բերդաբաժանումները:
Պատմութեան
անծանօթ
չէ
բերդս
կամ
քաղաքս:
«Անտի
(ի
Չողայ)
եկեալ
յՈւտի
գաւառ
ի
Սրհառն
քաղաք
երիւք
անձամբք
աշակերտելովք,
որոց
անօրէնք
ոմանք
զկնի
եկեալ`
մի
յաշակերտացն
ընկալաւ
ի
նոցանէ
զնահատակութեան
վախճան»
(Մով.
Կաղ.
եր.
8):
Այս
է
Սրհառն
քաղաքն,
որ
յետոյ
կոչուած
է
Կապաղակ,
որի
անուամբ
եւ
գաւառս
յորջորջուած
է
Ղապալա
[9]:
Աւանդութեամբ
ասում
են,
թէ
քաղաքումս
[10]
նահատակուած
է
Եղիշէ
Առաքեալի
աշակերտներից
մին
-Վլասն,
որ
ամփոփուած
է
Նիժում`
Եղիշ-Առաքեալ
անուն
եկեղեցում,
որպէս
յայտնած
ենք
կանխաւ:
Վերին
բերդում
մացառուտների
մէջ
կայ
մի
արաբի
հանգիստ,
որ
ունի
արաբերէն
գրուած
գլխակալ
քար,
որը
ուխտատեղի
արած
են
մերձաբնակ
մահմետականները:
Իսկ
արեւելեան
գետի
արեւելեան
կողմի
բարձրութեան
վերայ
կայ
ընդարձակ
արաբ
հանգստարան,
զարդարուած
շիրմաքարերով
եւ
արձանագրութիւններով:
Իբ.
բերդն
Աղուանից
գտնւում
է
Կոկիսոն
գետակի
աջ
կողմում,
Ղալաջուխ
կոչուած
լեկզիաբնակ
գիւղից
վերեւ:
Կովկաս
սարից
դէպի
հարաւ
թեքուած
մի
լեռնաբազկի
վերայ
շինուած
է
բերդս
կրաշաղախ
ցեխով
եւ
քարով,
որ
ունի
միջակ
մեծութիւն,
ամուր
դիրք,
հաստ
եւ
ամուր
պարիսպ,
բայց
այժմ`
կիսաւեր
եւ
անմարդաբնակ:
Աւանդութեամբ
ասում
են,
թէ
սարսափելի
պատերազմ
տեղի
ունեցած
է
բերդիս
եւ
Արաբացւոց
մէջ,
վերջիններիցս
ջարդուած
են
բազմաթիւ
զօրքեր
եւ
մի
զօրավար,
որոց
դիակներն
թաղուած
են
Հազրա
կոչուած
տեղում:
Այս
արաբական
հանգստարանն,
որ
ունի
ընդարձակ
ծաւալ,
գմբէթաւոր
մահարձաններ
եւ
արաբական
արձանա-գրութիւններով
զարդարուած
շիրմաքարեր,
գտնւում
է
անտառի
մէջ,
Վանդամի
եւ
Կոկիսոն
գետակի
մէջ
Կովկաս
սարի
ստորոտում:
Իգ.
բերդն
Աղուանից
գտնւում
է
Բում
կոչուած
աւանում,
որ
Նիժից
վերեւ
է,
շինուած
նոյն
մեծ
սարի
հարաւային
ստորոտում:
Բերդիս
արեւելեան
եւ
արեւմտեան
կողմերով
սրընթաց
խոխոջում
են
երկու
գետակներ,
որք
են
բուն
Դուրկան
գետակի
ջրերն
եւ
որք
հոսում
էին
Սրհառն
քաղաքի
աջ
ու
ձախ
կողմերով:
Արեւմտեան
գետակը
քանդած
է
բերդիս
երկարութիւնից
բաւական
տեղ.
կիսակործան
մնացած
է
ցարդ
արեւելեան
եւ
հարաւային
կողմերի
պարիսպն,
որի
բարձրութիւնն
է
կէսից
երկու
սաժէն
եւ
հաստութիւնն`
սաժէնից
աւելի:
Պարիսպներն
շինուած
են
կրաշաղախ
ցեխով
եւ
գետաքարով,
որի
այժմեան
մնացեալ
երկարութիւնն
է
կէս
վերստ,
իսկ
լայնութիւնն`
110
քայլ:
Մով.
Կաղանկատուացին
Հոմէնք
է
անուանում
Բում
աւանս:
Անյայտ
է
մեզ
բերդիս
անցեալն:
Արեւելեան
գետակի
արեւելեան
ափում,
բերդի
հանդէպ
կայ
ընդարձակ
եւ
շատ
հին
հանգստարան,
որի
մէջ
միայն
գտանք
մի
երկար
եւ
քառակուսի
գետաքար,
որի
վերայ
փորագըր-
ւած
է
-,
որը
կարդացինք
մենք
թուին
ՄԱ:
Գետակիս
նոյն
ափում,
Մուրթուզա-բէկի
ջրաղացի
հիւսիսային
կողմում
կայ
մի
չիչ
տաշած
քարով
շինուած
մատուռ,
որը,
կարծում
ենք,
թէ
յատուկ
շինուած
դամբարան
է:
Մեր
կարծիքն
հիմնուած
է
սոյն
պատճառների
վերայ-նախ,
հանգստարանի
արեւմտեան
ծայրումն
է
եւ
երկրորդ`
գետնի
տակին
է,
այնպէս
որ
մատրան
գլուխն
հաւասար
է
գետնի
մակերեւոյթին:
Պատմեցին
մահմետականներն.
«Երբ
լինում
են
երկարատեւ
երաշտներ,
գետի
ջրից
թողնում
ենք
եկեղեցուս
(քիլիսա)
մէջ,
իսկոյն
գալիս
է
առատ
անձրեւ.
ապա
կտրում
ենք
ջուրը»:
Աւանիս
եկեղեցին
եղած
է
մահմետականաց
մեծ
աղօթատեղու
մօտ:
ԵՂԻՇ-ԱՌԱՔԵԼ
Այս
անուամբ
է
կոչւում
հայ
եւ
թուրք
հասարակութիւնից
այն
սրբավայրն,
որ
գտնւում
է
Կովկաս
սարից
Բումի
վերայ
կախուած
մի
լեռնաբազկի
վերայ:
Այստեղ
եղած
է
մահապարտների
այն
հորն,
որի
մէջ
ձգած
են
չարագործներն
Եղիշէ-Առաքեալի
ս.
մարմինը
նահատակելուց
յետոյ:
Աղուանից
Վաչական-բարեպաշտ
թագաւորն
հանել
է
տալիս
ս.
Առաքեալիս
մասունքները,
փոխադրել
տալիս
Արցախ,
շինել
տալիս
Թարթառ
գետակի
ձորում
Եղիշ-Առաքել
անուն
մի
վանք
[11],
որի
մէջ
հանգստացնել
տալիս
նոյն
մասունքները:
Բայց
շինել
է
տալիս
նաեւ
խոր
հորիս
վերայ
մի
սիւն
[12]:
Այժմ
անյայտացած
է
սիւնն
եւ
լցուած
հորն,
բացի
մի
կանգուն
խորութիւնից:
Այսուամէնայնիւ
յաճախում
է
հայերից
եւ
մահմետականներից
ուխտաւորաց
մեծ
բազմութիւն:
Իդ.
բերդն
Աղուանից
գտնւում
է
Բումից
վերեւ
գետակի
ձախ
կողմի
բարձրութեան
վերայ,
նոյնպէս
քարուկիր
եւ
ամէնամեծ
մասամբ
կանգուն:
Դիրքն
ամուր
եւ
դժուարամատչելի,
օդն
եւ
տեսարանն
հիանալի.
բայց
այժմ
որջ
գազանաց
եւ
երկիւղալի:
ԻԵ.
բերդն
Աղուանից
գտնւում
է
միեւնոյն
գետաձորում,
Տաք
ջրից
վերեւ
Շահ-դաղ
ձիւնապատ
սարի
հարաւային
լանջի
վերայ:
Ամբողջապէս
քարուկիր
են
թէ'
շրջապարիսպն,
թէ'
շինութիւններն
եւ
թէ'
եկեղեցին:
Ամուր
է
պարսպի
շինութիւնն,
անմատչելի
դիրքն,
հիանալի
տեսարանն
եւ
վսեմ
երեւոյթն:
Թէպէտ
կիսաւեր
դրութեան
մէջ
է
ամէնայն
ինչ,
այսուամէնայնիւ
ներկայացնում
է
Աղուանից
երկրի
փառաց
պատկերը
եւ
անցեալի
պանծալի
յիշատակը,
բայց
ներկայի
տխուր
տեսքը:
Անյայտ
է
մեզ
եւ
սորա
անցեալն:
ԻԶ.
բերդն
Աղուանից
կոչւում
է
Փիլիպլու,
որ
գտնւում
է
Արջկան
գետակի
եւ
Էրմանիդ
գիւղի
մէջ
ընկած
սարի
վերայ,
մի
ձուաձեւ
բարձրացած
լեռան
գագաթին:
Իջնում
էր
մեր
վերայ
անձրեւի
տարափն,
խիստ
զառիվեր,
ոլոր-մոլոր
եւ
նեղ
էր
կածանն,
մեր
հագուստը
եւ
ձեռները
շարունակ
ջակռտում
էին
բազմափուշ
մացառներն,
ամէնայն
զօրութեամբ
աշխատում
էինք
բարձրանալ
ոտքով,
բայց
յաճախ
յետ
էինք
մղւում
անընդհատ
սահելով.
թողում
ասել
գազանների
երկիւղը,
քանզի
այժմ
վագր,
արջ
եւ
գայլ
գազանների
բնակարան
եղած
է
սարս
եւ
նոյն
իսկ
բերդակս:
Մի
քանի
վարդաշէնցի
քաջ
եւ
զինեալ
տղամարդիկ
միշտ
գնում
էին
իմ
առաջից,
որք
երբեմն-երբեմն
աղաղակում
էին
բարձր
ձայնով,
որպէսզի
փախչէին
գազանները:
Երբ
մօտեցանք
դղեկին,
տեսանք
գազանների
նոր
հետքերը-ոտնատեղերը.
-տեսանք
նաեւ,
որ
արջերն
ջարդ
ու
փշուր
արած
էին
ճըռ
տանձի,
խնձորի,
հունի
եւն.
ծառոց
պտղալի
բարունակները:
Դղեկի
դրան
մօտ
զգուշութեամբ
կանգնեցինք
մի
կողմում,
նախ
քանիցս
բարձր
գոչեցին
քաջերն,
որպէս
զի
եթէ
գազաններ
լինէին
դղեկում,
ելնէին
եւ
փախչէին
եւ
ապա
մտնէինք
մենք
զննելու,
վասն
զի
դղեակս
միայն
ունի
մի
դուռն
արեւելահարաւ
կողմից:
Վերջապէս
այսպիսի
մեծ
նեղութեամբ
մտանք
դղեակն:
Դղեակս
թէեւ
մեծ
չէ,
բայց
խիստ
ամուր
է
եւ
թշնամեաց
անմատչելի:
Ունի
քարուկիր
պարիսպ
եւ
9
հաստատուն
բուրգեր,
որք
ամբողջապէս
մնում
են
կանգուն:
Ներսից
չափելով
ունի
մօտ
90
քայլ
երկարութիւն
եւ
15-60
քայլ
լայնութիւն:
Պարսպի
հաստութիւնն
է
մօտ
մի
սաժէն
եւ
բարձրութիւնն
3-8
սաժէն:
Մազաչափ
անգամ
չունի
ճաքած
կամ
վնասուած
տեղ,
այնքան
ամուր
շինուած
է,
ասես
թէ
թափծու
լինի:
Արեւելեան
կողմում
ներքուստ
շինուած
է
մի
ջրամբար,
որ
ունի
մի
սաժէն
լայնութիւն,
3
սաժէն
երկարութիւն
եւ
2
սաժէն
խորութիւն:
Երեւի
թէ
նախատեսութեամբ
շինուած
ջրամբարս
ծառայած
է
ի
պաշար
պատերազմի:
Խեցեղէն
խողովակներով
ջուր
բերուած
է
2
վերստ
հեռաւորութիւնից,
զի
ջուր
չկայ
դղեկումս:
Արեւմտեան
կողմում
ներքուստ
շինուած
է
մի
նեղ
եւ
ոլորուն
նկուղ,
կարծում
ենք,
որ
բանտ
եղած
է:
Թէեւ
բերդակս
լի
է
մեծ-մեծ
ծառերով,
բայց
որոշակի
երեւում
են
բնակարանների
հիմքերը:
ԻԷ.
բերդն
Աղուանից
գտնւում
է
Փիլիպլու
լէկզիաբնակ
գիւղից
վերեւ,
2
վերստ
հեռի
է
դղեկիցս
եւ
շինուած
է
միեւնոյն
լեռնաբազկի
վերայ:
Բերդիս
արտաքին
քարերը
քանդած
եւ
գործ
դրած
են
իւրեանց
տների
վերայ
փիլիպլուեցիք,
դեռ
կանգուն
մնում
են
պարիսպների
ներքին
մասերն:
Գիւղացիք
հերկում
են
բերդի
մէջը,
այսուամէնայնիւ
բոլորովին
անհետացած
չեն
քարուկիր
շինութեանց
հետքերը:
ԻԸ.
բերդն
Աղուանից
գտնւում
է
նոյնչափ
հեռի,
մեծ
սարի
հարաւահայեաց
լանջի
վերայ:
Տակաւին
կանգուն
են
մեծ
մասամբ
քարուկիր
շինուած
պարսպի
պատերն,
եկեղեցու
եւ
բնակարանների
աւերակներն
եւ
արքունի
պալատի
մնացորդներն:
Հարկ
է
ասել,
որ
երկու
բերդերս
չունին
դղեկի
ամուր
դիրքը,
բայց
ունին
ամէնապատուական
ջուր,
օդ,
կլիմա:
Ոչինչ
չենք
գրում
տեսարանի
մասին,
քանզի
միգամած
եւ
անձրեւ
լինելու
պատճառաւ
չկարողացանաք
տեսնել
եւ
ոչինչ:
Բերդերիցս
ցած,
Արջկան
գետակի
աջ
հովտում
կայ
մի
աւերակ
քաղաքատեղի,
չափաւոր
մեծութեամբ:
Աւերակիս
նշանաւոր
մասն
է
այժմ
ստորերկրեայ,
քարուկիր,
կամարակապ
հնութիւնն:
Թէեւ
փլած
են
վերնայարկերի
շինութիւններն,
բայց
գլխովին
անքակ
են
այժմ
գետնամասի
հիմնարկութիւններն,
որք
ծածկուած
են
վերնամասի
փլատակներով:
Սակայն
հարկ
է
խոստովանել,
որ
օդն
տարաժամեալ
էր
եւ
անձրեւն,
ցեխն
եւ
թացոտուած
դրութիւնն
չներեցին
մեզ
ըստ
օրինի
ականել,
վասն
որոյ
ակամայ
բաւականանում
ենք
այսչափով:
Բայց
յայտնում
ենք,
որ
երեք
բերդերս
եւ
քաղաքս
պատկանում
են
Աղուանից
Փիլիպպոս
թագաւորի
ժամանակի
շինութեան:
Այս
մասին
վկայում
են
ցարդ
մնացած
աւանդութիւնն,
Փիլիպլու
անունն
եւ
պատմութիւնն,
«Յայսմ
ամի
(ՆԺ
-961-962) ...
ժողովեցան
ամէնայն
իշխանք
աշխարհաց
տանն
Հայոց
առ
սուրբ
հայրապետն
Անանիա,
վասն
զի
տացեն
զօծումն
թագաւորութեանս
Աշոտ
(Ողորմած
արքային)...
Հարկաւորեալ
կոչեցին
զամէնագովելին
զտէր
Յովհաննէս
կաթուղիկոսն
Աղուանից
աշխարհին
եւ
քառասուն
եպիսկոպոսք
ընդ
նմա,
եւ
մեծաշուք
իշխանութեամբ
կոչեցին
զՓիլիպպոս
թագաւորն
Աղուանից,
զայր
աստուածային
եւ
զսուրբ»
(Մատ.
Ուռ.
եր.
3-5
եւ
279):
Իթ.
ամրոցն
Աղուանից,
որ
կոչւում
է
Կալ-տակի
բերդ,
գտնւում
է
Օրաբանից
2
ժամի
ճանապարհ
վերեւ,
Կովկաս
մեծ
սարի
հարաւահայեաց
լանջի
վերայ:
Ամրոցիս
հիւսիսային
կողմն
բարձրացած
է
վիմահերձ
ապառաժ.
նոյնանման
բարձր
ապառաժներ
են
արեւմտեան
եւ
արեւելեան
կողմերն,
որոց
անդնդախոր
ձորերով
վիժում
են
Օրաբան
գետակի
2
առատ
վտակներն
եւ
միանում
ամրոցիս
ստորոտներում,
ոչինչ
պակաս
բարձր
քերձ
է
եւ
բերդիս
հարաւային
կողմն:
Իսկ
կիրճերն
եւ
ցած
տեղերն
պարսպուած
են
որձաքարով
եւ
կրաշաղախ
ցեխով:
Ունի
2
դուռն
վտակների
կողմերից
եւ
2
բուրգ:
Քանդուած
է
արեւմտեան
դրան
կամարն
եւ
կիսաւեր`
արեւելեան
դրանն:
Մամռապատ
են
պարիսպներն
եւ
դռների
աջ
ու
ձախ
կողմերն:
Ամրոցիս
մէջ
կան
շինութեան
հետքեր,
բայց
որոշելն
խիստ
դժուարին
է,
վասն
զի
խիտ
առ
խիտ
կանգնած
են
ծերունի
եւ
զառամեալ
հաճարկի
եւ
կաղնի
ծառեր
եւ
անմատչելի
մացառուտներ
[13],
որոց
մէջ
վխտում
են
ամեհի
վագրեր,
արջեր,
գայլեր
եւ
կինճեր:
Առանց
զէնքերով
զինեալ
մարդոց
անկարելի
է
հետազօտել
ամրոցս:
Ամրոցումս
կայ
ջուր,
բայց
խեցեղէն
խողովակներով
բերուած
է
վերեւից:
Բռնաշունչ
հողմերից
արմատախիլ
եղած
հաճարկի
հաստաբուն
ծառերի
արմատներն
երեւան
հանած
են
տեղ-տեղ
ջրախողովակների
հետքերը:
Անյայտ
է
բերդիս
անցեալն
եւ
պատմութիւնն:
[1]
Գուցէ
այս
առանձնայատկութեանց
պատճառաւ
ստացած
է
գաւառս
Գեղաւու
անունը:
[2]
Ըստ
ասութեան
ծերունեաց`
Նուխի
եղած
է
գիւղիս
նախկին
անունն.
բայց
Օսմանցւոց
Սուլթան_փաշայի
անուամբ
աւելանալով
Սոլթան
բառն,
կոչուած
է
Սոլթան_Նուխի`
պատերազմաւ
գիւղիս
տիրելուց
յետոյ:
[3]
Անկարող
եղանք
ստուգել
եկեղեցեաց
ունեցած
դրամները:
[4]
Կիրակոս
պատ.
(եր.
114)
Շաթ
Խազրի
անուամբ
շինած
քաղաքների
շարքում
դրած
է
Փատառս
բայց
Շաթառ
անուանելով:
[5]
Գումարս
յայտարար
նշան
է
ժողովրդեան
սառնասրտութեանն
դէպի
եկեղեցին:
[6]
Տես
եւ
նոյն
հատորի
343_344
երեսները:
[7]
Գուցէ
ս.
Աստուածածնիս:
Կամ
բոլորովին
աւելորդ
է
Ս
տառս:
[8]
Կարապետ,
Թովմայ
եւ
Առաքեալ
կաթուղիկոսաց:
[9]
Այժմ
Ղապալա
է
կոչւում
թրքաբնակ
գիւղն,
որ
գտնւում
է
բերդիս
արեւմտեան
կողմում,
գետակի
աջ
ափի
մօտ:
[10]
Ջալ.
Ս.
եպ.
սխալմամբ
Հնարակերտ
է
անուանում
քաղաքս:
[11]
Այս
է
Ջրվշտիկ
կոչուած
վանքն:
[12]
Մանրամասնութիւնքը
տեսնել
ցանկացողք
թող
ականեն
Մով.
Կաղ.
Ա.
հատ.
Է
գլուխը:
[13]
Արեւելեան
վտակի
եզերքից
սկսեալ
մինչեւ
ամրոցն
զառ
՚ի
վեր
է,
թող
այս
հետի
բարձրանալը,
նեղ
կածանի
երկու
կողմերն
ծածկուած
են
փշալի
թփերով,
որոց
սուր_սուր
փուշերն
ծիւ_ծիւ
են
անում
այցելուաց
հագուստները: