Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

2

Պատկիրքըտ ղալամով քաշած, թահրըտ ռանգե ռանգ իս անում.
Էրեսիտ խալըն ծածկում է` մազիրըտ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռեքըտ օսկումըն շարած, պըռոշըտ մահանգ իս անում:

Էրեսըտ նուր լուսնի նըման քանի կեհա, կու բոլըրվի,
Դաստամազըտ նամ չի ուզի` առանց հուսիլ կու օլըրվի,
Էնդու համա քու տեսնողըն իր ճափեմեն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մեջլիսումըն, շանգ շուխի-շաբանգ իս անում:

Էրեսըտ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ` գիղի պես.
Միռնողըն քիզմեն կու առնե անմահական դիղ` դիղի պես.
Յիփ տիղեմետ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պես`
Ի՞նչ կոնիմ սանթուր քամանչեն` զուգսըտ չոնգուր, չանգ իս անում:

Ծուցիտ մեչըն վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տերըն բաղըն ի՞նչ կոնե` քու հուտըն ռեհան իս շինի.
Քամին մեչըն անց է կենում` մազիրըտ ելքան իս շինի.
Աշխարքըն ծով, դուն մեչըն նավ - ման իս գալի, լանգ իս անում:

Տասնեմետ մեկըն չին ասի, թեգուզ աշխարըս քիզ գովին.
Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տանե Սայաթ-Նովին.
Թե տեսնողըտ մեկ էլ տեսավ` դիվանա-դաբանգ իս անում:

(1759 մարտ)
Էս դիբա ու ենգիդունիայի հանգում-Արութինի (ասած) է. մարտի վերջին, քրոնիկոնի 447-ին: