74
Նազանի
նազլուն
տըվից
հըրաման,
Պըռունգըն
շարժից,
լիզվին
տվից
խաղ.
ինչ
էլավ
նահախ.
Նահախ
արից
ուստեն,
վուր
քաշից
զարնիշ,
Նազլուի
դեմքին
խալ
դըրից
մե
շախ,
յարն
էլ
դըրից
դաղ:
Էս
դաղը
թողից
նազանին
սըրտիս,
Վուր
էշխումն
էրվիմ,
հա'
տապակվիմ
յիս,
Դիդարին
կարոտ
ման
գամ
գըժի
պես.
Զա'լում,
ռա'հմ
արա,
մե
գամ
նայե
նախ,
հետո
վառե
սաղ:
Սաղ
էրից,
վառից
ջիգարըս,
ջանըս,
Փալագն
էլ
փակից
աղոթարանըս.
Էս
չո'գան,
էս
սա'զ,
էս
էլ
մե'յդանըս.
Խո'սկ
ասա,
վունցոր
կըրակ
ու
չախմախ`
հատ-հատ
ու
անվախ:
Անվախ
իմ
խոսկըս
խորթ
է
հիմարին,
Վունց
վարժապիտը`
լալիկ
անճարին,
Վունց
ավարա
ղուշ`
վարթի
սաջարին.
Ղարիբ
բլբուլն
է,
վուր
կու
պըտրե
բաղ`
կընգնե
վարթի
թաղ:
Հենց
վարթի
թաղ
է`
յարիս
վարսերը,
Խիլքից
կու
հանե
նազ
ու
ղամզերը.
Ե'կ,
Սա'յաթ-Նովա,
երգե'
քու
սերը,
Թեգուզ
խիղճ
չունե
էդ
նազլուն
շարմաղ`
օսկումըն
շաղաղ:
Էս
եդագլամա-զանջիրլամա
է.
Արութինի
ասած: