Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

21

Հոքով, սըրտով գուզիմ տեսնի պատկիրըտ.
Փարվանայիտ արի, մի վառի դուն նար.

Սիվ իմ հաքի յար,
Ընգիլ իմ աշխար.

Աշխարումս էլ լավ ու վատ չը մընաց,
Վուր չասեի լիզվով անողորմ յարին,

Իմ անջիգարին,
Լալ ու գոհարին.

Լալ-գոհարը բիրնում շարված տեսա յիս.
Զառ մազիրըն ուսին փըռված տեսա յիս.
Վարթ ու միխակ ձիռին բըռնած տեսա յիս.
Արի, դուն սեյր արա կանանչ թաղերուն,

Ծաղկած բաղերուն,
Ճանանչ տիղերուն.

Տիղ կա, հոքիս մե ժամ հանգիստ չէ ճարում,
Չունքի նա'զլուս է ինձ վառում, չարչարում`
Անհանգչիլի հուրը սրտիս չէ մարում.
Տեսա վուր նա անխիղճ մե սրտակեր ա,

Կռվի հետ սեր ա,
Կանչեցի` «մեռաե...

Մեռնելուս էլ չի հավատա իմ յարը,
Չի հավատա, չի հասկանա իմ ճարը.
Էլ չը մարից սիրտըս էրող հուր-նարը.
Թե վուր միղըս էս էր, մորթեք ինձ թըրով.

Կախեք ղանարով,
Նամուսով, արով.

Նամուս-արը փառք ու պատվի հիմքըն է,
Աշուղներու էշխի թասը լիքըն է.
Սայաթ-Նովեն քիզ ի՞նչ արից կինքումըն,
Վուր դուն նըրան հասցըրեցիր կըսկըծի.

Բազար իս գըցի,
Փայ չանիս օցի:

Էս Արութինի ասած է. եդագլամա (-զինջիրլամա):