Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

66

Յիս չիմ հիշի վատ մասքանը, չուն աշխարըս ունայն ա.
Անցածն ի՞նչ է, քանի վուր մարթ վունց հուր կերվի, կու գընա.
Թե հանգցընիմ հախ ճըրաքըն, ինքըս վառվիլ չիմ կանա.
Մահու թասն էլ թե խըմցընին, հարփածի պես չիմ դառնա.
Վարթըս թոռմից, ղուշըս թըռավ, էլ վունչիչ չիմ իմանա:

Էս աշխարը Տիրոջ ձեռին վունց մե խախալ պըտըտվող.
Մեռնիմ արթար քարամաթիտ, կինքում մենակ ինձ մի' թող.
Եկ, աշխարը մի բաժանի` յիրիք ջուր է, մեկը` հող.
Աթա'մորթի, կինքիտ ճամփին մենակ չըլիս ճամփուրթող,
Վիրչի քունը աչկըտ փակե, էլ վունչիչ չիս ունենա:

Փիր հայրիրըն պըտուտ էկան էս աշխարի չուրս յանը,
Վունց բլբուլն է պըտուտ գալի վարթի խարի չուրս յանը.
Չիմանաս թե է'ս աշխարում կուլի քան ու մաքյանը,
Աշխարըս հատ-հատ է` մեմեկ դիփ կու հուսե օվկիանը.
Տեսածըս թե դըրուստ ասիմ, էլ ամութով չիմ մընա:

Է~յ աղանիր, ձեր առչիվ ջեր հեստի զուլում կու չոքի,
Լա'վ իմացեք, էն աշխարում ղուլն աղեմեն չին ջոկի.
Մահըն գու քա վարթըտ տանե` դըրան վունչիչ չի օտկի.
Թե սուտ խոսիմ, լիզուս կըտրեք, գուզե արեք բանհոքի,
Վիրեւն Աստված, ներքեւն յիս - լիզվիս սուտ չի մոդենա:

Յոթանասուն էրկու ազգ է, շուռ էրիտ մինձ փարվանը,
Իրեք հարուր վացցուն ու վից մարքարե է սարվանը,
Ումուդ կա, վուր չանգլու փիրն էլ ջաննաթում տիղ կունենա,
Սա'յաթ-Նովա, քոչեքոչ է, ճամփա ընգավ քարվանը,
Դուք վուղչ մընաք, նուր էկողնիր, գընամ, էլ յիդ չիմ դառնա:

Էս մուխամմազ է. Արութինի ասած: