Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

29

Ինձ ավատա, ուջերավլե բառ թե կա,
Շատ հասարակ էրկաթի համա կոսին.
Փետե ամանն ինչքան էլ օսկեջըրես,
Նըրան էլի մե վառվող պի'նա կոսին:

Խոսկըտ ասա կարքով - հավասար զոլով.
Սատանա է, ով ծածկվի ծըխի տոլով.
Կամ գունքովըն կու ճանչնան կամ` փոթոլով.
Ամեն խոտի յի՞փ է, վուր խի'նա կոսին:

Զարբաբը թե մաշվե, գընա առ շալըն.
Վայ խամին, վուր վընաս կու տա լըվալըն.
Տոլին սազ գու քա ալմասըն ու լալըն.
Կեղծ օսկուն է, վուր մարթիք մի'նա կոսին:

Մարթ կա կոսե` ազնիվ ցիղի զարմն իմ յիս.
Ուռենին էլ կոսե, մարխի ծառն իմ յիս.
Վըրաց թաքավուրի սազանդարն իմ յիս,
Ինձ Սայաթ Նովայ -Արութի'նն ա, կոսին: