Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

48

Փահրադըն միռած, Շիրինն ասաց` ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարթըն, մոդ չի թողնում, խարեն էրված իմ.
Բըլբուլըն ասաց` «վարթիս խաթրի քարեն էրված իմե.
Տասնումեկ ամիս մունջ իմ կացի` տարեն էրված իմ.
Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:

Չըկա փաչահի խազինումըն մալ քիզի լայիղ.
Հալա չին գորձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ.
Օսկե մատնումըտ [դուն] դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Հաքիլ իս ատլաս, ռանգըն գուլգազ - ալ քիզի լայիղ.
Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:

Խոսկիրըտ քախցըր, լիզուտ շաքար - շարթի միչումըն.
Գարունքվան ծաղիկ, բաց իս էլի մարտի միչումըն.
Մազիրըտ ռեհան, փաթըթված է վարթի միչումըն`
Կանաչ տերեվեն նամ չի կաթի զարթի միչումըն.
Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:

Սայաթ-Նովեն իմ, էնդուր գու լամ, դարդիրըս արբա'բ.
Մազիրըտ ռեհան, կըլապիտոն, հուսիրըտ շարբաբ.
Բարակ ղամաթիտ խիստ սազ գու քա դիբա ու շարբաբ.
. . . . . . . . .
Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:

Էս մուստազաթի (ավելի ճիշտ` մուսադդասի) հանգով, է. շատ լավն է. Սայաթ Նովայ յի ասած (Օհանի ծանօթ. ):