Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

39

Պըռունգնիրըտ բլբուլի պես բաց արա,
Վուր բերնումըտ ատամըտ չը վնասվե.
Ճուղքեն շաղ է կաթիլ մազըտ թաց արիլ,
Սայաղ մնա, վուր ծամըտ չը վնասվե:

Քու համփուրիտ կարոտ, ծարավ մեռա յիս.
Եկ մհլամ դիր վերքիս, թե վուր ջարա իս,
Վարթըն թփից պիտի էնենց դու քաղիս`
Անգին ակըն մատնումըտ չը վնասվե:

Դարդըս շատ է, ասիլ չիլի էն խուրքեն.
Ամուր կապե, արուն չը գա իմ վերքեն.
Հեստի անց կաց բաղչի ղոբի արանքեն`
Վարթի չառնե, գլուխըտ չը վնասվե:

Դագաղ դրեք, մինչի թաղիլն ասեցեք.
Էշխի ձեռից էսենց դաղվիլն ասեցեք,
Յիս չիմացա, ձիզ մատաղ լիմ, ասեցեք,
Վուր լուսնակը շափաղեն չը վնասվե:

Փիրեմեն փիր առած թալիշ իմ դառի,
Այ սիրտ, փարդեն պատռե էշխումըն վառվի,
Սա'յաթ-Նովա, դուն էլ հեստի գործ բռնի`
Աղ ու հացըդ-սեղանըտ չը վնասվե:

(1758)
Էս ղափիա է. Արութինի ասած. գրված է մարտի 10-ին, քրոնիկոնի 446-ին: