Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

77

Այբըն-աստված սիրիս, ո'վ մարթ-արարած,
Հենց բան արա, վուր քիզ չասին` անարթար.
Ծակող, արուն հանող վարթը մի սիրե,
Անփուշ վարթը թուփեն պոկե, քիզիդ տար:

Հեստի խոսե զալումնիրը չիմանան,
Վուր էրեսիտ ջուրն ու գունքըտ դիմանան.
Թե վուր քաղքումն օրենք-տեր չը հիմնանա,
Վատն ու սուտը կիշղեն` գուքա միշտ զարար:

Անբան մարթը խերից, շառից կու փախչի,
Ազնիվ մարթուց նամարդը չի ամանչի.
Յոլսըզն ուղիղ մի ճամփա չի ճանանչի,
Վիրչում ճամփին կոսե. «Էս ինձ ո՞ւր տարարե:

Դուն չիս տանի էսենց բեռը քու ճըտիտ,
Խոսկըտ ասա, վունց անիղից թըռած նիտ,
Վարպիտի հիդ ով խոսե խակ ու անմիտ,
Կինքումըն չի կանա գըթնի մե ղարար:

Քանի գընաց խոսկիրըտ մե-մեկ հալվից,
Ափսուս, դեռ շիվ, բոյըտ միչիցըն ծալվից.
Սայաթ Նովայ ն հեյից դեպի վով քայլից,
Ինչ վուր գըրեց` անգին քար, լալ ու գոհար:

Էս երգը ալիֆլամա-ղարահեջա է. շատ լավն է, Արութինի ասած. ով որ սովորի, օղորմի ասի, գրված է մարտի 4-ին, քրոնիկոնի443-ին (1755 թ. ):