Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

15

Գուզիմ` ումբրըս հենց անց կացնիմ` օրըս մունաթ չը քաշե.
Թեգուզ հազար դարդ ունենամ` դարըս մունաթ չը քաշե.
Ղաստ անիմ, բարու հանդիբիմ` չարըս մունաթ չը քաշե.
Գըլուխըս չարեն ռադ անիմ` սարըս մունաթ չը քաշե.
Էրեսըս հայալու պահիմ` արըս մունաթ չը քաշե:

Հիռու տիղացեն գալիս իմ-խիլքի ղարար շահ իմ բերի.
Հուջրես լիքն է անգին լալով, ջավահիրչուն ահ իմ բերի.
Հընդու միչեմեն դուս էկած ղիմեթով մաթահ իմ բերի.
Տեսնողըն թահրըն չի գիդի` մե հեստի քարգահ իմ բերի.
Հեստի տիղ դուքան բաց անիմ` զարըս մունաթ չը քաշե:

Մե բիռըս Փռանգի ատլաս է, տալիս է շովղ ու շափաղաթ.
Մե բիռըն զար-ղալամքարի, տիղ ունի վունցոր մաքաղաթ.
Մե բիռըս Չինումաչինին կու առնե թամամ` փարաղաթ.
Մե բիռըն ենգիդունյա է, մե բիռըն` փաչայի խալաթ, -
Վունց ձեւիլ գուզե, վունց կըտրիլ` կարըս մունաթ չը քաշե:

Մե բիռըն ղըրմըզ ու զափռանգ, մե բիռըն էլ զանջափիլ ա.
Մե քանի բիռըս դարիչին, մե բիռըն էլ ղարանփիլ ա, -
Բերնիրըն վըրա չէ գալիս, հակնիրըս է սիլա - սիլա.
Անտակ ծովի միչեն հանած ակնիր ունիմ` լալ ու թիլա.
Մարքարիտըս շադա շադա` շարըս մունաթ չը քաշե.

Շատ մարթ էստունք կու իմանա, կոսե. «Հալբաթ սա զանգին աե
Չին գիդի թե ուշկ ու միտկըս հազար մե բաբաթ հանգին ա.
Մարիփաթով քաղցըր լիզուն դիփունի վըրա անգին ա.
Սայաթ-Նովեն էնդուր գու լա` գըլուխըն մահու ճանգին ա, -
Աստված սիրողն ինձ ազատե` յարըս մունաթ չը քաշե:

Մուխամմազ. Արութինի (ասած):