Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

24

Քո'ւռ, դուն կոսիս պխտուրվիլիս Արազով`
Յիս քու սիրըտ չիմ իմանա իմ սազով.
Դիբա ու զարբաբ իս - զարով գուլգազով.
Աչկ ու ունքըտ ղալամ քաշած հավասով.
Յիս ի՞նչ ունիմ, վուր տիսըտ գամ թանգ մազով:

Մարթ կա կինքը գինու թասումն է տեսնում.
Էնենցն էլ կա` քեփերում ու մեջլիսում.
Իմ լիզուն էլ ազատ խոսիլ է ուզում...
Սիրտըս լալով աղաչում է ու ասում,
Ա'յ ձիու ճանջ, վարթըս թող ինձ, իմ արզով:

Քու թարիփըն ծովի չափ դավթար կուլի.
Քու տեսնողըն մեբաշ սարեսար կուլի.
Աջա՞բ ամեն մարթ վուր ուզե, յար կուլի.
Տիսուտ կարոտ մեկը չէ` աշխար կուլի.
Ամբի տակեն դուս եկ, ա'րիվ, քու նազով:

Է~յ Բաղդադի կըռունկ, էրնեկ ըսպասիս,
Հնդստանի թութի ղուշի պես խոսիս.
Ինչ կուլի վուր մե գամ էլա ինձ լըսիս,
Փահրադի-Շիրինի կինքի դուն վայիս.
Ա~յ չար միջնուր, ինձ մաշեցիր քու ջազով:

Վա~յ քի, թե վուր նարդու մե շարքը քաշիս.
Մարդին մորթիս, նամարդի կինքը բախշիս.
Բլբուլ լացացընիս, վարթից հուտ քաշիս...
Կինքըտ էրնեկ մե մարթի համա մաշիս,
Ա'յ դու անբախտ Սայաթ Նովայ թավազով: