38
Էշխեմետ
անդանակ
էլա,
եկ
մորթե`
ջալլաթըն
դուն
իս.
Մի'
սըպանի
հասրաթեմետ`
սըրտիս
խըջալաթըն
դուն
իս.
Թաքավուրի
քարխանեմեն
դուս
էկած
խալաթըն
դուն
իս.
Հինդ
ու
Հաբաշ,
Արաբըստան,
Խորասնու
Քալաթըն
դուն
իս:
Բարկ
էրեսըտ`
կըրակ
նընգած
օսկու
նըման
ջիռանում
է,
Էնդու
համա
քու
տեսնողի
խիլքըն
գլխեն
հիռանում
է.
Ով
չէ
տեսի,
տիստ
է
ուզում.
ով
տեսնում
է`
միռանում
է.
-
Օսկե
վարաղով
վարաղնած
սուրաթ-մաքաղաթըն
դուն
իս:
Շատըն
քու
էշխեն
կու
միռնի,
չի
դիմանա
ինթիզարի.
Տարենըն
մե
գամ
բաց
կո'ւլիս
մաթահ
շահրադել
բազարի.
Էրնեկ
ըլի
քու
տիրուչըն`
մըտիկ
տալեն
չի
բեզարի,
-
Ամառն
ու
ձըմիռըն
ծաղկած
գուլբաղ
ու
բաղաթըն
դուն
իս:
Մուզդ
ունե
է'ն
նաղըշքարըն`
վուր
թահրըդ
ղալամով
հանա,
Ճակտետ
ունքըտ
չի
կարա
գա,
քանի
գուզե
վուր
շատ
ջանա,
Էնդու
համա
ծարավ
մարթըն
քու
ջրեմեն
չի
կըշտանա,
-
Շիրազու
շուշումըն
ածած`
նաբաթե
շարբաթըն
դուն
իս:
Էրնեկ
մոտըտ
նըստող
յարին,
վուր
քիզի
պես
համդամ
ունե.
Խայեն
յարին
չէ
ռաստ
էկի,
քիզանից
խաթըրջամ
ունե.
Սայաթ-Նովեն,
վուր
քիզ
ունե,
աշխարումըս
ի՞նչ
ղամ
ունե.
Խաթաբանդով
չարա-չարդաղ,
քոշկ
ու
ամարաթըն
դուն
իս:
(1758
սեպտեմբերի
6)
Էս
էլ
դիբա
ու
ենգիդունիայի
հանգում.
Արութինի
ասած,
սեպտեմբերի
6-ին,
քրոնիկոնի
446-ին: