Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

57

Ինձ ու իմ սիրեկան յարին մե տարի բերած գիտենաք.
Ախ քաշելեն սըրտիս մեչըն արունն մերած գիտենաք.
Գիշեր ցերեկ յարի խաթրու ջիգարըս էրած գիտենաք.
Աչկըս թաց, բերանըս ցամաք, լիզուս հիդքերած գիտենաք:

Սիրտըս փուրումըս թուլացավ անգալներու զախ անելեն,
Ուշկ ու միտկըս խառնըվեցավ խուռըն-խուռըն խաղ հանելեն,
Աչկեմես ջուհարըն գընաց յարեն կարոտ ա'խ անելեն.
Էլ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիտենաք:

Էրած խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մար ունենամ.
Լիզվով չիմ կանացի ասի, թեգուզ խոսկըս փար ունենամ.
Ափսուսալու հազար ափսուս, յիս էս ղադա դար ունենամ.
Էշխեն ուշկ ու միտկըս կապած, ինձ ջըրի տարած գիտենաք:

Սիրտըս փուրումըս սըքուր է, ալ աչկիրըս լաց է անում.
Ծովըն ընգած ամբի նըման դոշս ու յախես թաց է անում.
Քանի վուր մըհլամ իմ դընում, դուգունս էլ խիստ բաց է անում.
Հալվեցա, արնաքամ էլա` յարես յիդ արած գիտենաք:

Ով տեսնում է, էս է ասում. «Վա~յ քու դարին, Սա'յաթ-Նովա,
«Համաշա քիզ պիտինք տեսնի աչկըտ արին, Սա'յաթ-Նովա,
«Ինչո՞վ չելավ, չըռաստ էկար մե լավ յարին, Սա'յաթ-Նովաե.
Ումբրըս էրազի պես գընաց` ծառըս չըխերած գիտենաք:

(1759)
Էս էլ դիբա ու ենգիդունիայի ձենով, հանգն ղազալի. Արութինի ասած, քրոնիկոնի 447-ին: