Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

13

Խոսկիրըտ մալում իմ արի` անարատ մաքուր իս, ա'խպեր.
Օսկե փարչումըն լըցըցած անմահական ջուր իս, ա'խպեր.
Խըմողըն վո~ւնց կու կըշտանա` դուն կաթնե ախպուր իս, ա'խպեր,
Աշխարքըն ծով` դուն մեչըն նավ, ման գու քաս` փըրփուր իս, ա'խպեր.
Վախում իմ, թե ինձ էլ էրիս` անհանգչիլի հուր իս, ա'խպեր:

Հուր իս` էշխով կըրակած,
Խոսկ իմ ասում առակաց,
Իմ սիրմա էրծաթ ախպեր`
Օսկե ջըրով վարակած:

Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, ի՞նչ է ասում էտ քո փալըտ.
Իսկի չի'ս գալի, չի'ս ասում, «աջաբ ի՞նչ է, բա'նդա, հալըտե.
Աստվաձ վըկա, սիրտըս էրից ջեյրանի նըման ման գալըտ.
Յիս քիզանից չի'մ հիռանա, թեգուզ դուս գա խաթու խալըտ.
Թեգուզ սիրիս, թեգուզ ատիս, թե գուզե համբուրիս, ա'խպեր:

Համբուրիմ սիրով համբուր,
Վունցոր խեչին է դաստուր.
Ով քիզ խայան մըտիկ տա`
Դառնա էրկու աչկով կուր:

Քիզիդ բաս ո՞վ կարա բըռնի` հազար բաբաթ բառ իս էլի.
Խոսկիրըտ անգին ջավահիր` Ասմավուրու ճառ իս էլի.
Հոտըտ աշխարըս է զավթի` բալասանի ծառ իս էլի.
Չը կա քիզ պես էշխի ջունուն` կըրակ նընգած վառ իս էլի.
Շատ մարթիք քիզիտ կու էրիս, էտ լիզվի տեր վուր իս, ա'խպեր:

Վուր յիս ասիմ` իմացի,
Էշխի մեչըն հիմնացի.
Ինձ հուրյան բիրյան արիր,
Ասում իս, թե դիմացի:

Խիլքըս գլխեմես տարիլ իս, լիրթ ու թոքըս զարդ իս արի,
Սիրտըս փուրումըս սպանեցիր, էշխըտ քիզի` նար(դ) իս արի,
Ինձ հուրյան բիրյան շինեցիր. աջա՞բ դուն էլ դարդ իս արի.
Յիփ քի սիրով մեհման անիմ, վի կացի, թե մարդ իս, ա'րի,
Ուրախա'ցի, ուրախացո'ւ, չունքի միզ մոդ հուր իս, ա'խպեր:

Հո'ւր իս, սիրով սիրեկան,
Քիզի ղուլուղ պատվական,
Հազար թուրլու կերակուր,
Սուրփ գինի անապական:

Համաշա իմ յարի ճամփին կանգնած իմ` տալիս իմ դովա.
Աշխարքն աշխարով կըշտացավ, իմ սիրտըն քիզանից սով ա.
Սըրփե', շաղ տու ոտիտ տակըն, էշխետ դառա` հավաջովա.
Իսկի չի'ս գալիս, չի'ս ասում. «խի'ստ իս լալիս, Սա'յաթ-Նովաե.
Չըլի միտկըտ մոլըրվիլ է, սրտումըտ պըխտուր իս, ա'խպեր:

Պըխտուր սիրտըտ պարզ արա,
Բըլբուլի պես փարզ արա,
Աստըձուն փառք, Քաղկումն իս`
Դարդըտ Խանին արզ արա:

Էսպես մուխամմազ-բայաթի Արութինի ասած (տե'ս 56-րդը եւ սրա ծանօթ. ):