Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

19

Ձենըտ քաղցըր ունիս` լամզով կու խոսիս.
Նա պահե քիզ, ումնոր ծա'ռա իս, գո'զալ.
Մեչկըտ ջեյրանի է, ռանգըտ` շաքարի,
Փռանգըստանու էկած խարա իս, գո'զալ:

Ղումաշ ասիմ` շուրեղեն է, կու մաշվի,
Սալբի ասիմ` ախըր մին օր կու տաշվի,
Ջեյրան ասիմ` շատ մարթ քիզիդ կու յաշվի,
Բաս վո՞ւնց թարիփ անիմ` մարա իս, գո'զալ:

Թե մանիշակ ասիմ` սարեմեն կոսին,
Թե ջավայիր ասիմ` քարեմեն կոսին,
Թե վոր լուսին ասիմ` տարեմեն կոսին, -
Արեգագի նըման փարա իս, գո'զալ:

Գո'ւզիմ թե համաշա դըռանըտ գամ ուխտ`
Աչկիրըտ կարմիր վարթ, նուր բացարած տուխտ,
Լիզուտ` գըրիչ ունիս, ձեռըտ` գուլգազ թուխտ.
Ծովեմեն դուս էկած զարա իս, գո'զալ:

Սիրա սիրմըտ սըրտիս մեչըն ցանեցիր,
Նազ ու ղամզով, յա'ր, իմ հոքիս հանեցիր,
Էս քու Սայաթ-Նովուն դո'ւն սըպանեցիր.
Գլխիտ էկած ղադեն առա յիս, գո'զալ:

Ղափիա. էսպես լավ յարի վրա Արութինի ասած է: