Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

36

Դըրուստ է, վուր յարին մուրվաթ չէ էլած.
Հոքուս տունը քանդից` դառա մե անճար.
Ունքիրն անիղ, զուլփը մե մե նիտ օլրած,
Սիրտս խուցից, ձեռին բռնած մե խանջալ:

Խիլքս թռած, Բալք ու Բուխարա նընգած,
Սիրտս քաբաբ` էշխի բուխարան ընգած.
Նազլու յարը զարբաբ ու խարան հագած,
Տես, թէ վունց էլ լավ սազում է կանանչ-ալ:

Արտսունքն աչկիս յիս ընգիլ իմ չոր չոլիր,
Միր դուշմանի մըտկինը թուղ փուչ ըլի,
Թե վուր ինձնում էստուց ավել սուչ ըլի,
Դուն հաստատիր, գոզալ, արի, իմ ջանն առ:

Ասի, գոզալ, եկ իմ արզըն իմացի,
Կարթացի լամ, կինքում արզու մնացի,
Էշխի հիջրանիցըն հարզըն մնաց ինձ,
Եկ դադ արա, ինձ հասիլ է խան աջալ:

Սայաթ-Նովուն պետք չէ շահի ջահ-մալըն,
Փիրից խըմաց ունե շախու ջամ-ալըն,
Թե վուր գուզիս տեսնի էն սուրփ ջամալըն,
Պիտիս քաշի էն խալիլի պես տանջանք:

Էս թեջնիսն Արութինի ասած է. լաւն է: