Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

80

Էս աշխարքըն անցավոր է, իմա'ցեք.
Էսօր վուխչ ման գու քանք, վաղն ի՞նչ իմանանք.
Կինքը մարթուս միշտ չէ տըված, հասկա'ցեք`
Աջալն ագահ դիվ է, էլ վո՞ւնց դիմանանք:

Փուչ էլավ, մե բան իր հալին չը մընաց.
Խիվ սիրտ, քիզնից էլ մե տալիք չը մընաց.
Էս աշխարքըն Ռոստոմ-Զալին չը մընաց,
Թեգուզ ձեռին պատրաստ ունիր թուր, խադանգ:

Պատվով, արով, ջա'նք արա ազնիվ բանին.
Հարըստութին, լալ-յաղութ մի' պահպանի.
Քախցըր ջանըս ամանաթ տամ քարվանին,
Ինքըս հաքնիմ հինգ արշին կըտավ` պատանք:

Ա'յ սիրտ, գընա, փախի նըրա ամալից,
Սատանեն մե դամբ է դըրել ազալից
Թե ճար ունիս, հիռու մնա աջալից`
Փեշերը չին բացվում, վուր զենքն իմանանք:

Շատ վարպիտներ էկել, սրտեր են վառել.
Հազար-հազարն էկել փոշի են դառել.
Դե վուր կոսեն` Սայաթ-Նո'վեն է մեռել,
Էկեք նըրա գերեզմանին տես գընանք:

Էս հաղանա-թեջնիս է: