8
Անգաճ
կըտրած
ղուլըտ
յիս
իմ`
ուրիշ
նոքարն
ի՞նչ
իս
անում.
Ինձ
պես
քիզ
ո՞վ
կանա
սիրե,
էլ
խային
յարն
ի՞նչ
իս
անում:
Հնդու
թաքավուրի
թախտն
իս,
սարքած
անգին
դիբա-զարով,
Էրանի
քու
ղուլ-ծառային,
ծոցըտ
լիքը
մուշկ-ամբարով.
Օսկե
տախտակնիր
ին
սազում
քոշկ-ամարաթիտ`
մարմարով.
Դուն
մե
փոքըր,
սիրուն
բերթ
իս`
գուղի
նիղ
դուռն
ի՞նչ
իս
անում:
Գըլխին
սիպտակ
ձուն
դըրած
սար,
բոլորքըտ
զառ-մանիշակում.
Շիմշա'տի
ծառ,
մերու
նըման
թերթերուկըտ
շուք
է
ձըգում.
Հունիս
ամսի
բաղ
ու
բաղչա`
վըրետ
բլբուլ
է
ճըկճըկում.
Նուր
բաց
էլած
կո'կոր
ալվարթ,
սիրեկան
խարն
ի՞նչ
իս
անում:
Արի',
խոսկ
տուր,
էս
աշխարում`
մենք
իրարից
ձեռ
չը
քաշինք,
Սիրուն
ծոցիտ
ըռեհանըն
մեր
էրկըսիս
մեչ
փայ
անինք,
Էրնեկ
մենակ
օթախումըն
համաշա
յիս
ու
դուն
ըլինք,
Սայաթ-Նովեն
է
աղաչում,
էլ
ավել
ջարն
ի՞նչ
իս
անում: