Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

10

Ասեցին, թե Շախաթա'յի, յիս կանչում իմ հա~խ, մադա'թ.
Ինչ արնով վուր ներկված ըլիս, էդ գրած կուլի հալբաթ.
Փերիներու էշխն ընգնողըն իր խիլքը քամ կու տեսնե.
Օրը մեկ է, ցավը` հազար, ղալն էլ շատ գամ կու տեսնե:

Շատ անուս մարթ էշխի կնգնե` խոսկը խոսկին չի կապի,
Վարպետին ով աշկիրտ չըլի, վիրչումն ղամ կու տեսնե:
Կողըտ քըսի փորձաքարին` սարրափը ղալբն իմանա.
Գուզիմ սիրտըս շանց տաս, տեսքըտ ամեն մարթ հա~ կու տեսնե:

Անգաճ արեք, աթամորթիք.
Վուչ սիվ բուրթըն ալ կուլի,
Վուչ սոնեմեն կաթ կու կթվի,
Վուչ արաբին խալ կուլի.
Վուչ ծըտերին գոհար կուլի,
Վուչ ակռավին լալ կուլի.
Վուչ ծառերին շուշա կուլի,
Վուչ էլ ուղտին նալ կուլի.
Վուչ թրթուռն աբրեշում կուտա,
Վուչ սիվ ճանջին պալ կուլի.
Վուչ հարամը հալալ կուլի,
Վուչ էլ ջահնամ կու տեսնե...

Վուչ աչկերիս քուն է գալի, վուչ զարթուն իմ աշխարում.
Կինքում էսքան բաներ կուլի, Սայաթ Նովայ կու տեսնե:

Էս դիվանին Արութինի ասած է: