Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

69

Ասեցին, թե Շախաթայի, թե որ հիմքն ըլի խարաբ,
Վարպետըն ո՞նց գլուխ հանե, ո՞նց դըրըստե է'լ, յարա~բ:

Սեր ու սովդեն տերն է ստեղծել, տվել մարդուն` հավիտյան,
Ինքն է հալբաթ այան արել թագ ու թախտը Շահ-շահին:

Իմ խիալը դեռ վերջումն է, է'յ զուլումներ ստեղծող,
Հոգիս նրա ճամփին դնեմ, ուխտս անեմ դարգահին:

Սրտանց, մաքուր փառք ու պատիվն առավոտից տուր հախին,
Սարաֆի պես իսկն իմացիր` խոսքդ քաշե քարգահին:

Զուլումաթի, արդար դադի ամենազոր մադանն է,
Փիր ուստադը աղոթում է արարչագործ էդ գահին:

Սա'յաթ-Նովա, դա'րդ մի անի` իրավ խոսք ես ասում դու,
Լալ, գոհար ես մեկ-մեկ շարել, որ ամենքին դուր գային:

Էս դիվանի [գազելը] Արութինի ասած է: