Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

46

Էշխեմետ յիս դառա խաստա.
Ինձ զոռով նաչաղ իս արի.
Սիվ մազիրըտ դաստա-դաստա,
Ա'չկի լուս, վարթ -մանիշակ բաղ իս արի, բաղ իս արի:

Բլբուլ իմ, խարին` կաղաչիմ,
Բաղեմեն զրգված կու փախչիմ,
Սիվերես արիր` կամանչիմ,
Ջանըմ յա'ր, քու էրեսըն պարզ իս արի, պարզ իս արի:

Յա'ր, գինի տուր ինձ մինչի լիս,
Քու զուլփերուն մա'տաղ լիմ յիս,
Սրտիս քուրեն դուն գըտիլ իս,
Սիրելի'ս, էշխիտ հուրըն չաղ իս արի, չաղ իս արի:

Չիմ գիդի վունց գովիմ յարին`
Կարոտիլ իմ լուսին թահրին.
Աչկիրըս լցրիլ իս արին,
Բեմո'ւրվաթ, սիվ ջիգարըս դաղ իս արի, դաղ իս արի:

Լաց իմ ըլում` դարդըս ծով ա.
Առանց միղի Սայաթ Նովայ ն
Քու լիզվի նիտից խորով ա.
Զուր տիղը նասաղ իս արի, սաղ իս արի, սաղ իս արի:

Էս էլ կողքի (նախորդ) խաղերի եղանակով: