Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

61

Մշու սուլթան սուրփ Կարապիտ, երկինք է հասյալ գովքըն քո.
Գլուխ վարթապիտ ճշմարտության, չկար հավասար ոքըն քո.
Խոսկիրըտ անգին ջափահիր, լալ էս թափյալ բիրնոքըն քո.
Որովայնե երգիր պաքիր, արմացյալ ին ծնողքըն քո.
Անապատեն բարբառեցար, հրաշախոս շըրթնոքըն քո:

Գընացիր գետըն Հորդանան, տերըն ինքըն մըկըրտեցիր.
Տիրոջըն դու ցուցիր մարդկանց` երրորդությունն հայտնեցիր.
Յիս վասըն այն ուրախ եմ շատ` չար սատանեն կորցըրեցիր.
Երեսուն ամ ի մեջ այրի, վասն աշխարհին աղոթեցիր.
Մեղըր վայրի վայիլիցար, շատ քախցըր ին քարոզքըն քո:

Գրյալ է ի մեջ սուրբ գրքի, Ովաննես միծի ծնունդկանանց.
Զարյամբ քո հոգիք փըրկեցիր, թագ ու պարծան իս կուսանանց.
Հրիշտակնիրըն իջան յիրգնուց, պըսակ լուսո առիր անանց.
Խաչապաշտյաց հիմըն դառար, աշտանակ իս ամեն վանանց.
Մասունքըտ ամեն տիղ ծավալի, ամեն տիղ է լուս-շողքըն քո:

Կըռապաշտըն քիզ հյուր կանչեց, զորս ամենայն յուր հավաքյաց.
Բազմությունըն եղեւ հուզյալ` եխպոր աղջիկըն չը խաղաց.
Երդում կերավ գահի վրա, ի'նչ որ ուզես, կուտամ` ասաց.
Մարգարեի գլուխըն ցանկաց, դահիճըն իսկույն գըխատյաց.
Օխտըն անուն հիշատակեցին, որ կտրեցին շըլինքըն քո:

Ինչ հրաշալի կերպ ունիր դուն, սանդարամիտըն զորոք սարսյալ.
Տարտարոսը հայտնի արիր, ավետիս համայն առաքյալ.
Դըրախտի հրեշտակըն իս դուն, սուրբըտ սըրբոց սիրտըտ մաքրյալ.
Սայաթ Նովայ ն շատ կու ողբա, աղաչում է երեսն անկյալ.
Մեղավորաց մեղքըն հալե, լուսով լի է տապանքըն քո: