Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

8

Նազլու յարի նախշը տեսեք, ղալամի ղաշեն բաց էլած.
Մե թիլն էրծաթ, մեկելն օսկի, հուսիրը դոշին բաց էլած...

Յա'ր, վուտըտ դիր իմ էրեսին, վուտիտ տակի քուլըտ յիս իմ.
Համաշա քու դռանն ընգած, տուսաղ արած ղուլըտ յիս իմ.
Արի, մետի բաղըտ գնանք, քու բանդա բլբուլըտ յիս իմ.
Աչկիրըտ վունց կարմիր կոկոր, վարթի պես շաղեն բաց էլած:

Աշուղներուն ջունուն կոնե, բլբուլ լիզուն թե բարբառի.
Քիչ է մնում սրտիս շուշեն անջիգարըն խփե քարի.
Պատկիրքըն արիվից վառ է, էնդուր իմ դառի սարսարի.
Տեսնողնիրըն ասում ին, թե էշխի կըրակեն բաց էլած:

Ջունուն դառած ման իմ գալի, ուշկ ու միտկըս իրար շաղած.
Պռունգներուն քաղցր շաքար, ղանդ ու նաբաթ ունե մաղած.
Բերնում սիրուն ակըռքնիրը մարքարիտի նման շարած.
[Ով տեսնում է, էս է ասում - «Հնդու նաղաշեն բաց էլածե]:

Հուտը յիրգիրն, աշխարն առած մանիշակի դա'ստին մըտիկ.
Ուզում է թե միզ սըպանե, անողորմի ղաստին մըտիկ.
Ջունուն մի դառ, Սա'յաթ-Նովա, նազլու յարի նաստին մըտիկ.
Զար ու զարբաբ, ալ ու կանաչ, խաս ու ղումաշեն բաց էլած:

Դաստա բեդաստա թարփանուր-ի հանգով: