Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

7

Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովելի.
Հինդու դիարեմեն էկած զար-ղալամքար իս, գովելի.
Շա'տ սովդաքար քիզ կու պըտռե` դու անգին քար իս, գովելի.
Անտակ ծովի միչեն հանած անգին գովհար իս, գովելի:

Յիփ դու բաղչեն սեյրան կեհաս` ծովի նըման գու քա ալիտ.
Գըլուխըտ պահելով արա` նամ չը դիբչի խաթու-խալիտ.
Տեսնողըն հեյբաթ կու մընա էտ քու սիրուն մահ-ջամալիտ.
Աշխարումըս նուր դուս էկած թազա նուգբար իս, գովելի:

Արի', միզիդ մե լավ կացի, ղուրբան ըլիմ մուրվաթումըն.
Ման էկա յիրկիր` չը տեսա էտ քու նըման ջուրաթումըն.
Վո'ւնց Հինդու դիարումն կա, վո'ւնց Փըռանգի սուրաթումըն-
Քաշվիլ իս քարգահի մեչըն, ուրիշ թահար իս, գովելի:

Թարիփըտ դավթար իմ արի, փիլ պիտի, վուր գիրքըն տանե.
Դուն քու մըտկի հիդ մի' էհա, էտ խիալըն սըրտետ հանե.
Մեչկըտ` հադիդեմեն քաշած սիրմա մավթուլի նըման է.
Աշխարիս շըվաք իս անում` սալբ ու չինար իս, գովելի:

Յիս քիզանից չիմ հիռանա` թե չը հասնի մահիս վադեն.
Յիփ մեռանիմ, շա'ղ տու վըրես դաստամազի թիլի շադեն.
Հենչաք ըլի` ուրախ կենաս. Սայաթ-Նովեն առնե ղադեն.
Շատ մարթ կոսե, թէ յար ունիմ, դուն ո'ւրիշ յար իս, գովելի:

Էս դաստա բեդաստա երգի հանգով (տե'ս հաջորդի ծանոթ. ):