Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

27

Ինձ սպանիր, պըրծնիմ, ա'յ սիվ ծամավուր.
Յաղութ-ալմաս ու ջավահիր, լալավուր,
Զառ ու զարբաբ, սիրուն գործած, շալավուր,
Ղալամ քաշած սիվ ունքիրով, խալավուր.
Մոշի նըման աչկիր ունիս` սիվավուր:

Դուն համաշա վունցոր թազա մե նուբար,
Էս աշխարում ել ո՞վ կա քիզ բարեբար.
Խոսրովի թախթ, Տրթադի ցիղի դու բար,
Վուխչ աշխարը ղավ իս շինի քիզ համար`
Հա~ վառում իս, ա'յ դու չախմախ-քարավուր:

Ասի` գինի լից քու ձեռով էդ գոված,
Մե բաշ սուփրեն հավաքեցիր խըռոված.
Տես ինչպես եմ էշխետ էրած-խորոված,
Նիտի պես էլ մի թըռցնի ջիգըրված,
Ա'յ դու ռուսի թաքվուրի պես զորավուր:

Սայաթ-Նովեն խոսկ է ասում հին ձիվով.
Չիս սպանում, բայց դաղում իս քու ձիռով.
Օրըս գիշեր արիր` սիրտս խանձիլով.
Բաղումըն բաց կուլիս հարփած վառ սիրով,
Վունցոր ալ-վարթ, սուր փըշավուր-փոթլավուր: