Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

52

Աստծու սիրուն, խոսի, ա'յ իմ սիրուհիս,
Բառըտ քախցըր, պըռունգնիրըտ հանց նաբաթ.
Գո'զալ, թե վուր աղուհացըն սի'րում իս,
Եկ, ինձ մի տու էլ ամոթանք-խըջալաթ:

Առուտեհան ծանոթ բաղըն թեքվեցի,
Բլբուլ ձենին վարթի թուփըն թեքեցի.
Մեբաշ տեսա յարս է, իսկույն չոքեցի,
Խիլքըս թըռավ գլխես` տեսքեն էլա մաթ:

Մարմար դոշին մարջան կախելիս տեսա,
Պռունգներին շաքար մաղելիս տեսա,
Զալում յարիս վարթըն քաղելիս տեսա,
Պտտվում իմ էնդուր, վունցոր մե սայաթ:

«Հա ու չէե-ով ինձ զրգեցիր հավատից,
Օրն էլ հինգ հետ խաթետ պակաս չէ խաթից.
Յա'ր, ազա'տիր ինձ յադ յարի մուննաթից.
Լա'վ չէ, գո'զալ, մի' անի վատ ադալաթ: