Ի
սկզբան
տարւոյս
այսորիկ
շնորհաւորի,
եկն
ի
սուրբ
Աթոռս
Թամզարայու
առաջնորդ
Միքայէլ
վարդապետն:
Եկն
ընդ
նմին
և
Թօխաթու
հին
նուիրակ
նախիջևանցի
Պետրոս
վարդապետն
(որք
յիշեցան
ի
դեկտեմբերի
Դ
և
ի
ԻԵ
):
Եւ
ընդ
սոցին
եկն
ի
Մեծէն
Պօլսոյ
տղայ
մի
Գրիգոր
անուամբ,
զոր
ի
յոլով
ժամանակս
չարչարեալ
էին
ի
դրան
Արքային
օսմանցւոց՝
ուրանալ
զսուրբ
հաւատս
Քրիստոսական:
Իսկ
նա
բազմաւ
համբերութեամբ,
կացեալ
ընդդէմ
չարչարանացն,
և
առ
ոչինչ
համարեալ
զտանջանսն,
կացեալ
հաստատուն
և
անշարժ
ի
հաւատս
մեր
սուրբ:
Ապա
յետ
բազում
վշտատուութեանց,
կամեցեալ
էին
սպանանել:
Բայց
Ռուսաց
Էլչուն
անդ
գոլով,
իբր
ամաչելով
ի
նմանէ
օսմանցւոցն,
չէին
սպանեալ:
Եւ
յայն
աւուրսն
ծնեալ
զաւակ
թագաւորին,
արարեալ
էին
մեծ
ուրախութիւն
ի
Պօլիս
և
յամենայն
տեղիս,
զոր
ըստ
իւրեանց
բարբառոյն
տօնանմայ
կոչեն.
և
զբազումս
ի
կապելոց
և
ի
բանտարկելոց
այնու
պատճառաւ
արձակեն:
Ուստի՝
իշխանքն
մեր
անկեալ
ի
դրունսն,
ի
ձեռն
կաշառաց
և
բազմաց
աղերսանաց
առեալ
էին
զտղայն
ի
ձեռաց
նոցին:
Եւ
այլ
ո՛չ
համարելով
պատշաճ
անդ
մնալ՝
ի
ձեռն
Մուրտիկեանց
Խօջայ
Նազարէթին
յղեալ
էին
աստ,
զոր
նա
յղեալ
էր
աստ
առ
սրբազան
վեհն
ընդ
հօրեղբօր
տղային,
և
զթուղթ
ևս
գրեալ
առ
սրբազան
վեհն
բանիւ
իշխանացն,
պահել
զնա
ի
սուրբ
Աթոռոջս:
Ուստի՝
և
սրբազան
վեհն
գրեաց
զթուղթ
առ
Նազարէթն
ի
պատասխանի
թղթոյն,
և
ծանոյց
զհասանիլն
աստ
տղային,
զոր
առեալ
դարձաւ
հօրեղբայր
տղային
ի
յանվար
Է: